BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի «Երրորդ աշխարհամա

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Համաշխարհային պատերազմ ու միջուկային զենքի վտանգ՝ աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնց մասին 30 տարի առաջ զգուշացնում էր քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը: Newmag-ը չորս հատորով կհրատարակի Տիգրան Հայրապետյանի բոլոր քաղաքական վերլուծությունները: «Երրորդ աշխ

Նրա վերլուծությունները հաճախ անվանում են մարգարեություն: Վերլուծաբանը տասնամյակներ առաջ տեսնում էր այն, ինչ կատարվում է այսօր: Լրագրող Զոհրաբ Հարոյանը մինչև գրքի լույս ընծայումը, ուսումնասիրել է աշխատությունը և վերհանել այն կարևորագույն խնդիրները, որոնք տեսնում էր Հայրապետյանը. «Երեսուն տարի առաջ ասում էր, թե ինչ է լինելու հետո: Քաղաքագիտությունը մաթեմատիկա չէ: Բայց փաստերը դրվում են իրար կողքի, ստանում են արդյունք, եթե լավ քաղաքագետ է: Ու Հայրապետյանը լավ քաղաքագետ էր»:

 

Ռուս-ուկրաինական պատերազմ, որ Արևմուտքին ու Ռուսաստանին ստիպեց բացել խաղաքարտերը: Այս պատերազմը լարեց առանց դա էլ լարված հարաբերությունները ու աշխարհին կանգնեցրեց գլոբալ փոփոխությունների առաջ: Ի՞նչ ծրագրեր ունի Ռուսաստանը Հայաստանի հետ, արևմուտքի ինչի՞ն է պետք Հայաստանը, ո՞վ փրկության ձեռք կմեկնի Հայաստանին և ո՞ւմ ապավինել։ Բոլոր հարցերի պատասխանները տալիս է Տիգրան Հայրապետյանն իր գրքում:

Տիգրան Հայրապետյանի գրավոր ժառանգությունը համակարգում է նրա անունը կրող հիմնադրամը: 9 հազար էջից ավելի քաղաքական ու քաղաքագիտական վերլուծություններ՝ Հայաստանի, Արցախի, տարածաշրջանի, Արևմուտքի ու Ռուսաստանի մասին: Հիմնադրամի տնօրեն Նազենի Ղարիբյանի խոսքով,  Հայրապետյանն իր վերլուծություններում չէր սխալվում. «Եթե Հայաստանն այսօր հայտնվել է այս եռանկյունու մեջ, նշանակում է, որ իր վերլուծություններն այնքան էլ տեղ չեն հասել մեր իրականությունում: Ես կտամ, ավետարանական պատասխան՝ մարգարեն հարգված չէ իր ընտանիքում՝ ինքն էլ միշտ ասում էր սա»:

 

«Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գիրքը Հայրապետյանի 2-րդ աշխատությունն է, որ ներկայացնում է Newmag-ը: Գիրքը հրատարակվել է նախագահ Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ: Այս հատորում Ռուսաստանի ու աշխարհի հարաբերություններն են՝ Հայաստանի անելիքների շեշտադրմամբ` ընդգծում է Ղարիբյանը. «Եթե որոշ հարցերի պատասխաններ չլինեն, դրանք մյուս հատորներում են: Տիգրան Հայրապետյանը նկարագրում էր բոլոր այն վտանգները, որոնք աշխարհաքաղաքական այսօրվա մեծ փոփոխությունների պատճառով սպառնում են Հայաստանին: Տեսնում էր, թե ինչպես Արևմուտքը քայլեր կանի Ռուսաստանի դեմ, ինչպես կլուծի իր հարցերն Արաբական աշխարհում ու Թուրքիան ինչպես կդառնա հզոր խաղացող տարածաշրջանում»:

Տիգրան Հայրապետյանը նաև տալիս է գլխավոր հարցի պատասխանը՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում ինչ դեր ունի Հայաստանը, ինչու է խանգարում Արևմուտքին: Նա նաև վստահ էր, որ Ռուսաստան-Թուրքիա բախումն ինչ-որ մի պահ անխուսափելի է լինելու: Ու այն կործանարար կարող է լինել Հայաստանի համար: Ու այստեղ է, որ Հայրապետյանը քննադատում էր մեր երկրի արտաքին քաղաքականությունը՝ ինքնաբուխ ու միապաղաղ հարբերություններ բոլոր երկրների հետ ունենալու համար:  

Տիգրան Հայրապետյանի մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը մեջբերում է իր համար կարևոր վերլուծություններից մեկը. «Տիգրան Հայրապետյանն ասում էր, ոչ խաղալիք դառնանք ՌԴ-ի ձեռքում, ոչ էլ Արևմուտքի ձեռքին: Վեճ ուներ առաջին նախագահի հետ, որ մեծ պետություն չպետք է դառնանաք: Ասում էր, որ խոսք չունենք, կոնցեպցիան է կարևոր: Միջին Արևելքում ենք, ինչքան էլ փոքր, էական դեր պետք է խաղանք»:

 

Քաղաքագետն իր գրքում բացատրում է, որ Հայաստանն ու հայկական հարցը կարելի է դուրս բերել շահերի բախման խաչմերուկից ու աղետը կանխել միայն քաղաքական ինտելեկտով: Մնացածը՝ հուսահատ զիջողականությունը կամ հոխորտացող դիմադրողականությունը, կեցվածք է՝ պատմության մեջ հերթական անգամ մահացու վտանգի առաջ հայտնված ու իրադարձությունները փոխել չկարողացող ժողովրդի կեցվածք:

Կարդացեք նաև

Տարածել