Տեղի ունեցավ Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի եթերում տեղի ունեցավ Newmag-ի նոր բեսթսելլերի շնորհանդեսը: Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» վեպի հիմքում 1930 թվականն է՝ ստալինյան կուլակաթափությունն ու աքսորը: Էպիկենտրոնում երիտասարդ թաթարների ը
Գրքի հերոսուհին ամենայն հավանականությամբ հեղինակի տատն է, որը յոթ տարեկանում աքսորվել ու թոռնուհուն պատմել է աքսորի դաժան տարիների մասին: Հետո արդեն Յախինան մոտ երկու տարի անցկացրել է տարբեր արխիվներում աքսորյալների գործերն ուսումնասիրելու համար: Հեղինակն առաջին գիրքը գրել է 40 տարեկանում, ստացել 13 տարբեր հրատարակիչների մերժումները ու, ի վերջո, հրատարակվել: Հետո արդեն թարգմանվել 30 լեզուներով: Այժմն նաև՝ հայերեն: Վեպի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանը համոզվել է՝ գլխավոր հերոսուհուն փրկում է սերը. «Ամուսնուն սպանում են, կինն է մնում: Կին, որը գյուղից երբեք դուրս չի եկել, ու հայտնվում է մի իրավիճակում, որը խորթ է, պարփակվում է»:
«Զուլեյխան բացում է աչքերը» գրքի հեղնակը պատմում է՝ ինչպես է Զուլեյխան բացում աչքերը, կերպարանափոխվում, առաջին կյանքից անցնում երկրորդին, գտնում ինքն իրեն: Ու այս ամենը՝ պատմական փաստերով: Newmag-ն աղմկահարույց գիրքը հայերեն հրատարակել է հայ-ռուսական Օրակուլ մատենաշարի շրջանակում՝ Հայաստանի Էլեկտրական ցանցերի աջակցությամբ: Գրքի հայերն հրատարակությունը՝ բոլորովին նոր դիզայնով ու շապիկով է: Օրակուլ հրատարակչության ղեկավար Ռուբեն Իշխանյանը նկատում է՝ hեղինակն այն շատ է հավանել: «Ինքը կաքսորվեր այս վեպի շնորհիվ ու կստանար նոբելյան մրցանակ: Շարունակեց Սոլժինիցինի, Նաբոկովի գործը: Զուլեյխան ռուս գրականության շարունակությունն է: Բայց ինչքան էլ քննադատում են գիրքը, Յախինան հանգիստ է ապրում»:
Զուլեյխայի կայացման, ինքնաճանաչման փուլերի, անձնական ողբերգության, սիրո ու թշնամու, երեխայի ու մեծ աշխարհում մենակ մնացած կնոջ մասին այս վեպն ու նաև դրա հիման վրա նկարահանված ֆիլմը մեծ աղմուկ են բարձրացրել: Զուլեյխան, ինչպես գրքի հեղինակի, այնպես էլ թարգմանության խմբագիր Մարգարիտ Սարգսյանի դեբյուտային աշխատանքն է. «Ակտուալ գիրք է, ցանկացած դժվարություն կարողանում է պայքարել,հաղթահարել, ապրել: Խորհրդանշական է, որ հենց հիմա թարգմանվեց. ապրելու ու ապրեցնելու մասին է»:
Կարդացեք նաև
Ռեալիստական շարադրանք, էպիկական պատում, որը նախ ցնցեց ռուսական գրական աշխարհը, հետո դարձավ համաշխարհային բեսթսելլեր: Newmag հրատարակչության ու Օրակուլ մատենաշարի շնորհիվ՝ «Զույլեխան բացում է աչքերը»՝ այժմն նաև հայերեն:
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
