ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Համաշխարհային բեսթսելլերների հեղինակ Ալեքս Մայքլիդ

Համաշխարհային բեսթսելլերների հեղինակ Ալեքս Մայքլիդիսը ողջույնի խոսք է հղել Newmag-ին ու հայ ընթերցողներին (տեսանյութ)

newmag-y-n

Ընթերցողների բարձր գնահատականին արժանացած «Լռակյաց հիվանդը» վեպի հեղինակը ժամանակակից լավագույն գրողի իր դիրքն ամրապնդում է նոր գործով: Ընդամենը մեկ ամիս առաջ լույս տեսած «Կույսերը» արդեն գրանցել է վաճառքի տպավորիչ ցուցանիշներ ու ըստ գրաքննադատների, վստահ

Խորհրդավոր, նրբաճաշակ, անսահման գրավիչ այս վեպի գործողոթյունների շրջադարձն ուղղակի ցնցող է, Մայքլիդիսը ևս մեկ անգամ ապացուցեց՝ կատարյալ է այս ժանրում: Գիրքը հայերեն թարգմանվել է համաշխարահյին պրեմիերայից մեկ ամիս անց, «Կույսերի» շնորհանդեսը տեղի ունեցավ Newmag Summer Fest-ի ընթացքում: Այդ օրը գրողը ողջունելով Newmag-ին ու հայ ընթերցողներին՝ պատմել է իր նոր գործի մասին. «Այն ընդգրկում է նույն թեմաները, որոնք կային «Լռակյաց Հիվանդը» վեպում՝ հունական դիցաբանություն, հոգեբանություն և սպանություն: Այն Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության խորհրդավոր և խարիզմատիկ դասախոսի մասին է: Նրան կասկածում են իր ուսանողների սպանության մեջ, որոնք բոլորն էլ «Կույսեր» գաղտնի խմբի անդամներ ենՀույս ունեմ, որ կհավանեք այն: Շնորհակալեմ»:

Բրիտանացի գրող, սցենարիստ Ալեքս Մայքլիդիսը  ծնվել է Կիպրոսում,  հայրը հույն է, մայրը՝ անգլուհի: Մի քանի ֆիլմերի սցենարիստն իր այդ գործերն այդքան էլ լուրջ չի համարում, քանի որ միշտ ցանկացել է գրել հոգեբանական թրիլլերներ. «Ես միշտ հետաձգում էիասում էի, լավ դեռ ժամանակը չէ: Եվ իրականում, ինձ համար անսպասելի էր գրական գործերիս այդ մեծ հաջողությունն ու աղմուկը: Ես պարզապես ականջալուր եմ եղել իմ  գլխում տեղի ունեցող ձայներին ու գրի առել դրանք»:

Մայքլիդիսն անգլիական գրականություն ուսումնասիրել է Քեմբրիջի համալսարանում: Եվ պատահական չէ, որ իր նոր թրիլլերի գործողությունները տեղի են ունենում հենց Քեմբրիջում:

Մայքլիդիսն անգլիական գրականություն ուսումնասիրել է Քեմբրիջի համալսարանում: Եվ պատահական չէ, որ իր նոր թրիլլերի գործողությունները տեղի են ունենում հենց Քեմբրիջում: Իր առեղծվածային թրիլլերը գրելու ընթացքը համընկավ Համավարակի ու մեկուսացումների շրջանում, կենտրոնացավ ու սկսեց գրել՝ պատմում է գրողը. «Գրելու ընթացքում առաջին վայրը, որ մտքովս անցավ Քեմբրիջն էր: Ես ուզում էի գրել Քեմբրիջի համալսարանի մասին այն ժամանակվանից, երբ ես ուսանող էի, սա այնքան փակ աշխարհ է, և շատերը դա լավ գիտեն: Մնացած մասը շատ երազային էր: Ես ունեի իմ մտքում այս կնոջ ՝ Մարիանային, որ կորցրել էր ամուսնուն և անցնում էր բարդ փուլ: Դա դարձավ իմ սկիզբը, և մնացած ամեն ինչ այնտեղից ծնվեց: Հատկապես որ նույն հոգեվիճակում նաև ես էի, մեկուսացած, միայնակ ու կարոտով»:

Ըստ Ալեքս Մայքլիդիսի, «Կույսերն» ավելի շրջադարձային գործ է, ավելի խորը, ավելի հուզական: Գրողի համար չափազանց կարևոր են իր գործերի ավարտը. «Գրելը մի փոքր նման է թերապիայի: Դե, այս գրքում ես ունեմ հատվածներ, որտեղ ես հոգեպես ապրում եմ մարդասպանի հետ, և ես դրանից հաճախ վախենում էի: Քնում էի գրքի մասին մտածելով, ապա արթնանում էի նոր գաղափարներով ու սկսում գրել»: 

Կարդացեք նաև

«Կույսեր» գիրքն արդեն հասանելի է մեր կայքում` newmag.am և բոլոր գրախանութներում:

Տարածել