Ո՞վ է թարգմանել newmag-ի հրատարակած «Սիրո 5 լեզուները» գիրքը
Բեսթսելլեր գրքերի հեղինակ Գերի Չեփմենի գիրքն անգլերենից թարգմանել է Լիլիթ Գրիգորյանը: «Սիրո 5 լեզուները» գրված և թարգմանված է պարզ և հստակ բառապաշարով՝ համեմված հումորով:
«Ինչ որ տեղերում կանգ առնում ես, բառարաններից ես օգտվում բնականաբար, բայց ընդհանուր՝ համեմատած իմ մյուս աշխատանքների, սա շատ հարթ է ընթացել».-ասում է Լիլիթ Գրիգորյանը
Լիլիթ Գրիգորյանը գիրքը թարգմանել է 3 ամսում: Այդ ընթացքում հայերեն տարբերակը թարգմանչի հետ ճամփորդել է՝ դառնալով սեղանի գիրք:
«Որոշ գլուխներ նույնիսկ թարգմանել եմ օդակայաններում՝ թռիչքների սպասելիս, նման մասշտաբի գիրքը 1 ամսում էլ կարելի է թարգմանել: Որքան հեշտ թարգմանվել է, այդքան էլ հեշտ կընթերցվի».-ասում է Լիլիթ Գրիգորյանը
Թարգմանելուց հետո գիրքն անցել է խմբագրական բարդ փուլերով ու պահպանել newmag-ի ստեղծագործական ու խմբագրական ոճը:
«Ես շատ մեծ հույս ունեմ, որ նաև հեշտ կընթերցվի, և ամբողջ հույսս այս անգամ եղել է խմբագրի վրա, որպեսզի մաքրազարդվի, վերջնական տեսքով մատուցվի ընթերցողին, որովհետև հեշտ լեզվով գրված գիրքը միշտ չէ, որ մատչելի է ընթերցանության համար, ես շատ մեծ հույս ունեմ, որ ընթերցողը կվայելի գիրքը»--ասում է Լիլիթ Գրիգորյանը
Թարգմանելիս Լիլիթ Գրիգորյանը լրացուցիչ ուսումանսիրությունների կարիք չի ունեցել: Սա նշանակում է, որ «Սիրո 5 լեզուները» կարելի է կարդալ հեշտությամբ ու ընկալել հեղինակի գաղափարը:
«Տպավորիչ է նրանով, որ մենք, յուրաքանչյուր ընթերցող, սովորելու է նոր բան իր կյանքում: Այսինքն մենք ապրում ենք հարաբերությունների մեջ, չիմանալով, թե ինչ է ընդհանուր կատարվում մեր կյանքում, մեր փոխհարաբերությունների մեջ, այնինչ հեղինակը նստել և ուսումնասիրել է հարաբերությունները և մեզ առաջարկել նոր փաստեր, որոնք զարմանալի են, շատ հաճելի, շատ օգտակար».-ասում է Լիլիթ Գրիգորյանը
Կարդացեք նաև.
Գերի Չեփմենը գրականություն է բերել նոր բանաձև. «Սիրո 5 լեզուները»
Ո՞րն է հավերժական սիրո գաղտնիքը. հարցի պատասխանը «Սիրո 5 լեզուները» գրքում է
newmag-ը հրատարակել է համաշխարհային բեսթսելլեր. ինչի՞ մասին է «Սիրո 5 լեզուները»
Սա թեթև ընթերցանության ձեռնարկ է՝ ամուսնացած զույգերի համար: Հեղինակը ամուսիններին փորձում է օգնել բուժել ծանր հարաբերությունները և առաջարկում 5 բաղադրատոմս, սիրո 5 լեզու՝ Խրախուսանքի խոսքեր ասելու, օգտակար լինելու, նվերներ անելու, միասին ժամանակ անցկացնելու և ֆիզիկապես շփվելու հորդորներով:
«Բոլոր 5 լեզուներն են խիստ անհատական են, յուրանաքանչյուր մարդ ունիր իր առաջնային սիրո լեզուն: Կողակցի խնդիրն է բացահայտել դիմացինի լեզուն և սովորել խոսել այդ լեզվով: Գերի Չեփմենը հորդորում է երբեք մատների արանքով չնայել սիրո լեզուներին, որովհետև դրանց ճիշտ կիրառելու դեպքում կարող են պարզապես հրաշքներ տեղի ունենալ մարդկային հարաբերություններում»-ասում է Լիլիթ Գրիգորյանը
Սա ունիվերսալ ձեռնարկ է՝ խորհուրդների ու օրինակների մեծ պաշարով: Սիրո 5 լեզուները կարող են կարդալ բոլորը, այն չի ճանաչում սեռ, տարիք և ազգություն: Թարգմանիչը կարծում է, որ գիրքը կարող է կարևոր լինել հատկապես հայ տղամարդկանց համար:
«Ամբողջ ընթացքում կոչ է արվում, որ սա սիրո լեզու է և այն պետք է փոխադարձ լինի, ոչ թե կինը ծառայի ամուսնուն: Մեր հայ միջավայրում, կարծում եմ տղամարդկանց մոտ կառաջանա խնդիր. երբ որ խոսքը գնում է կենցաղում կնոջն օգնելու, լվացք անելու մասին, երբ կինը աշխատում է, սրանք գուցե չընդունվեն, բայց շատ լավ կլինի, որ ի գիտություն վերցվեն».-ասում է Լիլիթ Գրիգորյանը
Լիլիթ Գրիգորյանը թարգմանելիս բացահայտել է նաև սիրո ի՛ր լեզուն: Ձևակերպել է կայուն հարաբերություններ ունելու իր բանաձևը՝ ուշադրություն դարձնել միմյանց, սովորել դիմացինի սիրո լեզուն:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Եդուարդ ՈՒ. Սայիդ. «Արեւելաբանութիւն». Արևելքն Արևմուտքի աչքով, ընկալմամբ ու լուսաբանմամբ (տեսանյութ)
Էդուարդ Սաիդ, «Արևելաբանություն». Արևելագիտության պատմության ու հասարակագիտության ամենաազդեցիկ ու բեկումնային հետազոտությունը (տեսանյութ)
«Աշխարհն ու մենք» խորագրով շարունակվեց ու ամփոփվեց Newmag-ի ու «Գյուլբենկյան» հիմնարկության երկօրյա Ֆորումը (լուսանկարներ)
«Նոր միտք, նոր թարգմանություն» ֆորում. օր 1-ին / Հոգեբանական 3 գիրք՝ մարմինն ու հոգին բուժելու համար (լուսանկարներ)