Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22
Գլխավոր Հոդվածներ

Եդուարդ ՈՒ. Սայիդ. «Արեւելաբանութիւն». Արևելքն Արև

Եդուարդ ՈՒ. Սայիդ. «Արեւելաբանութիւն». Արևելքն Արևմուտքի աչքով, ընկալմամբ ու լուսաբանմամբ (տեսանյութ)

05/13/2025

newmag-y-n

1978-ին հրատարակված «Արևելաբանություն» գրքում մանրամասն ներկայացվում է «եվրոպակենտրոն նախապաշարումը արաբա-իսլամական ժողովուրդների ու մշակույթների նկատմամբ»: Սաիդի աշխատությունը քննադատական հայացք է նետում արևմտյան մշակույթի մեջ արմատավորված կեղծ ու ռոմանտիկ ընկալումներին Ասիայի ու Մերձավոր Արևելքի նկատմամբ և բացահայտում է, թե ինչպես են Եվրոպան ու Ամերիկան արդարացնում իրենց գաղութային, կայսերական հավակնությունները:

Ուղտով Նյու Յորքի կենտրոն հաղթական մտնող Ալադդինը ամերիկյան «Բռնապետը» կոմեդիայի գլխավոր հերոսն է: Այստեղ արտառոց է ամեն ինչ՝ հերոսի անունից մինչև կարծրատիպերն ընդգծելու ու վառ գույներով ծաղրելու ձևը:

Արևմուտքում Արևելքի խեղաթյուրված պատկերացումներն երկար պատմություն ունեն: Գաղութային դարաշրջանում գաղութատերը գաղութացվածին համարում էր թերուս, թերաճ, թերզարգացած:

Լորդ Էվելին Բերինգ Կրոմեր. Եգիպտոսում Բրիտանիայի գերագույն ներկայացուցիչ (1883–1907). «Եվրոպացին բնատուր տրամաբանող է, պահանջում է ապացույցներ որևէ պնդում ընդունելուց առաջ... Իսկ արևելքցու դատողություններն իր փողոցների պես անփույթ են: Եգիպտոսցին կարող է ամենաանհավանական ասեկոսեն ընդունել որպես ճշմարտություն»:

Մաուգլիին ստեղծած աշխարհառչակ Քիփլինգը 19-րդ դարավերջին գրում էր.

Ռեդյարդ Քիփլինգ, անգլիացի գրող

Արևմուտքն Արևմուտք է, Արևելքն՝ Արևելք,

Եվ նրանց ճամփաները չեն խաչվի երբեք,

Մինչև Տեր Աստված չազդարարի

Ահեղ դատաստանը Երկնի ու Երկրի։

Բալլադ Արևելքի ու Արևմուտքի մասին, 1889թ.

Հետգաղութային շրջանում այս պատկերացումները չվերացան, թեև փոքր-ինչ հղկվեցին՝ ստանալով այլ դրսևորումներ՝ կինոյում, մեդիայում, սպորտում և իհարկե, պակիստանցի ու պաղեստինցի այս երիտասարդներն այսօրվա Արևմուտքին հասկանալի լեզվով,  ձևով ու հագուկապով ծաղրում են ամերիկյան «Հայրենիք» սերիալի հայտնի պաստառը:

Mass Shooting կամ զինված հարձակում. այսպես է ամերիկյան մեդիան անվանում Սթեֆըն Փեդոկ ընթեռնելի անունով խելագար ամերիկացու իրականացրած սպանդը Լաս Վեգասում:

Եվ Act of terror` ահաբեկչություն. տարբերությունն այն է, որ ա՛յս մեկն իրականացրել է անընթեռնելի Շամս ուդ-դին Ջաբբար անունով մեկը, որի մոտ նաև գտել են Իսլամական պետության դրոշը: Բայց արարքը նույնն է՝ խելագարը սպանում է պատահական մարդկանց:

 

Կելլի Ուելչ. սոցիոլոգ, պրոֆեսոր, Վիլանովայի համալսարան, ԱՄՆ. «Լայնորեն տարածված է կարծիքը, թե Միացյալ Նահանգներում ահաբեկչությունների ճնշող մեծամասնության հեղինակները մուսուլմաններն են, արաբները և Մերձավոր Արևելքից սերող մարդիկ: Բայց իրականությունն այն է, որ բազմաթիվ ահաբեկիներ նրանց հետ կապ չունեն»:

Արևմուտքում Արևելքի ընկալման վրա վերջին տարիներին մեծ ազդեցություն են գործում Ծոցի արաբական հարուստ երկրները: Դուբայն իր շքեղությամբ դարձել է խորհրդավոր Արևելքի մասին օրիենտալիստական մտածողության ժամանակակից խորհրդանիշը: 100 տարի առաջ այդ դերը կտարում էր խորհրդավոր Հին Եգիպտոսը:

Օրիենտալիզմը ոչ մի տեղ չի կորել: Այն այսօր էլ ամենուր է. աշխարհի մի կեսին հակադրելով մյուսին, թույլ չտալով ընդունել, որ տարբերը՝ ավելի վատը չէ, ուրիշը՝ թերին չէ, անհասկանալին ամենավտանգավորը չէ, ու ի վերջո, Արևելքի նկատմամբ Արևմուտքի քաղաքակրթական գերակայությունը խիստ վիճելի է:

Կարդացեք նաև

Տարածել

Արեւելաբանութիւն
Արեւելաբանութիւն

Եդուարդ ՈՒ. Սայիդ

8800 ֏

Նկարագրություն

Այս ընդարձակ, իմացական առումով ազդեցիկ յետազօտութեան մէջ Սայիդ  կը ներկայացնէ Արեւելագիտութեան պատմութիւնը: Մերձաւոր ու Միջին Արեւելքի մէջ երկար ժամանակ գերիշխող Արեւմուտքը Արեւելքին կը նայէր գերադաս դիրքերէն: Արեւելքն Արեւմուտքի մէջ կ՚անուանուէր «Orient», այսինքն՝ Արեւմուտքէն «Այլ, Ուրիշ»: Այս տեսանկիւնն Արեւմուտքի մէջ կը շարունակուի արմատացած մնալ, եւ, քանի որ Արեւմուտքը Արեւելքին թոյլ չի տար ինքնաներկայանալ, հետեւաբար նաեւ կ՚արգելակէ Արեւելքը լիարժէք հասկանալու փորձերը:

Այս բեկումնային գիրքը, որ առաջին անգամ հրատարակուած է 1978-ին, կը մնայ ընկերագիտութեան ամենաազդեցիկ ուսումնասիրութիւններէն մէկը, յատկապէս ցեղագիտութեան ու յետգաղութային ուսումնասիրութիւններու ոլորտին մէջ: Սայիդը «Orientalism» հասկացութեան քննադատ էր, զայն կը համարէր Արեւելքի նկատմամբ Արեւմուտքի կեղծ ենթադրութիւններու ամբողջութիւն: 

Այս գիրքին ընդմէջէն Սայիդը կը ներկայացնէ «եւրոպակեդրոն նախապաշարումը արաբա-իսլամական ժողովուրդներու ու մշակոյթներու նկատմամբ»: Ան ցոյց կու տայ, որ Ասիայի ու Մերձաւոր Արեւելքի նկատմամբ արեւմտեան մշակոյթին մէջ արմատաւորուած կեղծ ու ռոմանթիք ընկալումը կը ծառայէր իբրեւ Եւրոպայի ու ԱՄՆ-ի գաղութային եւ կայսերական յաւակնութիւններու արդարացում: