Գլխավոր Հոդվածներ

Էդուարդ Սաիդ, «Արևելաբանություն». Արևելագիտության

Էդուարդ Սաիդ, «Արևելաբանություն». Արևելագիտության պատմության ու հասարակագիտության ամենաազդեցիկ ու բեկումնային հետազոտությունը (տեսանյութ)

04/11/2025

newmag-y-n

Օրերս Newmag-ը ներկայացրեց բացառիկ հրատարակություն։ Եդուարդ ՈՒ. Սայիդի «Արեւելաբանութիւնը»։ Այս գիրքը թարգմանվել է ավելի քան 35 լեզվով։ Սա պարտադիր ընթերցանություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ ժամանակակից աշխարհի մշակութային, քաղաքական և գաղափարական հակամարտությունների խորքային պատճառները:

Արաբական աշխարհի գիտության դեմքը փոխած Եդվարդ Սաիդը ծնվել է Երուսաղեմում, մեծացել՝ Եգիպտոսում, կրթություն ստացել՝ Միացյալ Նահանգներում: Փրինսթոնի, Հարվարդի, Կոլումբիայի համալսարաններ: Նա հեռու էր Միջին Արևելքի քաղաքական ու ռազմական բախումներից: Ամեն ինչ փոխվեց 1967-ին, երբ սկսվեց Իսրայելի վեցօրյա պատերազմը. «Աշխարհը, որը ես հասկանում էի, որը ես գիտեի, այդ պահին ամբողջովին փոխվեց»։

Քաղաքականությամբ չզբաղ ակադեմիկոսը, տեսնելով իր ժողովրդի տարածքային կորուստները, տնանկ վիճակը, սկսեց զբաղվել քաղաքականությամբ. «Սա անմարդկային է, և դուք գիտեք դա: Դուք խլում եք այս խեղճ մարդկանց հողը, տունը: Չե՞ք զգում»։

Սաիդը դարձավ Պաղեստինի ինքնորոշման իրավունքի ամենաակտիվ պաշտպանը Միացյալ Նահանգներում: Նախ՝ Յասեր Արաֆաթի հետ, «երկու պետություն» սկզբունքի կողմնակից էր: Երբ ամբողջ աշխահը հավատում էր, որ Օսլոյում ամերիկյան միջնորդությամբ այս պատմական ձեռքսեղմումը խաղաղության սկիզբն էր, Սաիդը հեռատես էր:

«Օսլոյում անցած ամառ ձեռք բերված համաձայնությանն Արաֆաթն ինքնագլուխ է գնացել, նա մեկուսացրել էր ինքն իրեն, հիմար սխալներ էր գործում։ Սկսած Ծոցի պատերազմի ժամանակից, նրա վարկանիշը ցածր էր, ֆինանսական խնդիրներ կային»:

Այս հարցազրույցը նկարահանվել է 1994-ին: Սաիդն արդեն Արաֆաթի քննադատն էր, Պաղեստինը առաջնորդների նոր սերնդի փոխանցելու, «մեկ պետության» կողմնակից: Եվ բացատրում էր՝ պաղեստինցիները չեն կարող զիջումներով հասնել խաղաղության. «Այնպես որ կարծում եմ, որ նա այդ համաձայնագրին համաձայնեց ինքն իրեն փրկելու նպատակով»:


Բայց ինչպես փրկել Պաղեստինի ժողովրդին: Սաիդը նախ տեսել էր խնդիրը՝ 1967-ի վեցօրա պատերազմով: Ամերիկյան մեդիան կատարվածը լուսաբանեց որպես Իսրայելի և Իսրայելին աջակցող արևմտյան քաղաքակարթության տրիումֆ բարբարոս Արևելքի և արաբների դեմ: Բայց սա միայն մեկ դրվագն էր: 

Եվ նախագահներից մինչև երաժշտություն, ֆիլմեր ու նույնիսկ մուլտեր՝ Արևելքն ամենուր ներկայացվում է որպես արյունարբու տղամարդկանց, հրապուրիչ կանանց, հրեշների ու կախարդների էկզոտիկ միջավայր, որը պետք է քաղաքակրթել: Եվ այս ամենի ազդեցությունը իրական քաղաքականության մեջ, իրական մարդկանց կյանքում է. «Ամերիկյան արեվելագիտությունը՝ Իսրայելի գործոնով պայմանավորված՝ շատ քաղաքականցված է»։

Սաիդը հասկանում էր, որ պետք է խնդրի լուծումը սկսել հենց այստեղից: 1978-ին լույս է տեսնում նրա «Արևելաբանությունը», որը դառնալու էր 20-րդ դարի գիտական գրականության ամենաազդեցիկ գրքերից մեկը՝ բացատրելով, թե ինչ է իրական արևելքը. «Ողբերգություն է, բայց դա գործնականում անհնար է դարձնում, որ ամերիկացին հեռուստացույցով տեսնի Միջին Արեվելքը, գրքեր կարդա, դիտի ֆիլմեր, որոնք չեն կրում Իսրայելի հետ հակամարտության քաղաքական գույները, որոնցում արաբները միշտ չեն ահաբեկիչների, բռնարարի, իռացիոնալի դերում»։

Գրականության, արվեստի, երաժշտության, դաշնամուրի սիրահար արևելագետի դեմ Ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոն 238 էջով գործ ուներ: Մի քանի էջ էլ ավելանում է, երբ 2000 թվականին րդեն մահացու հիվանդ Սաիդը Լիբանանից քար է նետում Իսրայելի կողմը: 

Կոլումբիայի համալսարանին պարտադրում էին դուրս գալ Սաիդի դեմ, քննադատել նրան, բայց հեղինակավոր համալսարանը չարեց դա. «Ծանր է կանգնել այստեղ և խոսել, երբ իմ ժողովուրդն անցմում է այս ամենի միջով, այս անվերջանալի Գողգոթայով, առանց որևէ աջակցության՝ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհից»։

2003-ին Սաիդը մահացավ լեյկեմիայից, 67 տարեկանում: Նրա մահից երկու տասնամյակ անց պաղեստինցիների հետ տեղի է ունենում այն, ինչն ամբողջ կյանքի ընթացքում փորձեց կանխել Էդվարդ Սաիդը։

Կարդացեք նաև

Տարածել

Արեւելաբանութիւն
Արեւելաբանութիւն

Եդուարդ ՈՒ. Սայիդ

8800 ֏

Նկարագրություն

Այս ընդարձակ, իմացական առումով ազդեցիկ յետազօտութեան մէջ Սայիդ  կը ներկայացնէ Արեւելագիտութեան պատմութիւնը: Մերձաւոր ու Միջին Արեւելքի մէջ երկար ժամանակ գերիշխող Արեւմուտքը Արեւելքին կը նայէր գերադաս դիրքերէն: Արեւելքն Արեւմուտքի մէջ կ՚անուանուէր «Orient», այսինքն՝ Արեւմուտքէն «Այլ, Ուրիշ»: Այս տեսանկիւնն Արեւմուտքի մէջ կը շարունակուի արմատացած մնալ, եւ, քանի որ Արեւմուտքը Արեւելքին թոյլ չի տար ինքնաներկայանալ, հետեւաբար նաեւ կ՚արգելակէ Արեւելքը լիարժէք հասկանալու փորձերը:Այս բեկումնային գի...