ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը ներկայացնում է ֆրանսիացի ամենախարիզմատիկ

Newmag-ը ներկայացնում է ֆրանսիացի ամենախարիզմատիկ ֆուտբոլիստի կենսագրականը՝ «Զիդան. երկու կյանք» (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ի սպորտային 8 գրքերին ավելացավ ևս մեկը՝ «Զիդան. երկու կյանքը», որը ներկայացնում է ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի կենսագրականը: Հեղինակները Ժան-Ֆիլիպն ու Պատրիկ Ֆորն են: Նրանց հաջողվել է ներկայացնել քչախոս ֆուտբոլիստի հարուստ կարիերայի բացառիկ

Պելեն նրա մասին ասել է՝ «Նա մեծ վարպետ է»: Ուղիղ 15 տարի առաջ Իտալիայի հավաքականը ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչի հերոսը դարձավ Զինեդին Զիդանն իր հարվածով, բայց ոչ թե գնդակին, այլ Մարկո Մատերացիին: Այս մասին նա խոսեց միայն երեք օր անց, իսկ մեկ տարի անց Մատերացին գիրք գրեց «Ի՞նչ եմ իրականում ասել Զիդանին» վերնագրով ու ներկայացրեց իր ասածի 250 տարբերակներ: Զիդանի մասին գրողներ Ֆիլիպ Ժանն ու Ֆոր Պատրիկը գիրք գրեցին ու անդրադարձան իրական պատճառներին:  Ու հենց այդ գիրքն էլ Newmag-ը թարգմանել ու հրատարակել է հայերեն:

Զիդանի ֆուտբոլային կարիերան դրանով չավարտվեց։ 2015-ին դարձավ «Ռեալ Մադրիդի» մարզիչը եւ ապացուցեց, որ որպես մարզիչ իր հմտությունները համընկնում էին դաշտում իր տաղանդի հետ։ Զիդանը լրագրողների հետ շատ չի շփվում։ Նա մարդ է, որը խոսում է գնդակի հետ։ «Զիդան. երկու կյանքը» գրքում Ժան-Ֆիլիպը և Պատրիկ Ֆորը ներկայացնում են նրա կարիերայի ամենավառ ու անծանոթ դրվագները:

Զինեդին Զիդանի կարիերան պատմություն է լեգենդի մասին։ Ֆրանսիայի հետ աշխարհի գավաթակիր դարձած Զիդանը 2001-ին 46 միլիոն ֆունտ ստերլինգով «Յուվենտուսից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» և դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը։ Չնայած ֆուտբոլից իր հեռացմանը` Զիդանին սպորտային լրագրողները ճանաչեցին Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Ամենախարիզմատիկ, ռմբարկու, վայելչագեղ, վիրտուոզ, առասպելական ու հանճարեղ փոխանցումներ կատարողը շուտով կբոլորի 50 տարեկանը: Չեմպիոնների լիգայի պատմության գլխավոր մարզիչների տասնյանկում ճանաչվել է լավագույն մարզիչ.

Ամենախարիզմատիկ, ռմբարկու, վայելչագեղ, վիրտուոզ, առասպելական ու հանճարեղ փոխանցումներ կատարողը շուտով կբոլորի 50 տարեկանը: Չեմպիոնների լիգայի պատմության գլխավոր մարզիչների տասնյանկում ճանաչվել է լավագույն մարզիչ. տասնյակի ամենաերիտասարդ մասնագետն է, սակայն արդեն հասցրել է երեք անգամ նվաճել բաղձալի գավաթը։ Զիդանը 2016-18-ին «արքայական» ակումբի ղեկին երեք անգամ անընդմեջ դարձել է ՉԼ գավաթակիր: Նրա խփած գնդակները ճանաչել են տարբեր մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն գոլեր:

Զիդանը փոխեց պատկերացումները ֆուտբոլի վերաբերյալ: Հանցագործներով ու գործազուրկներով հայտնի նավահանգստային ֆրանսիական քաղաքում՝ Մարսելի Լա Կաստելայում թաղամասում ծնված ու մեծացած Զիդանի համար ֆուտբոլը դարձավ աղքատությունը հաղթահարելու միջոց: Նա Զիզուից վերածվեց Զինեդին Զիդանի:

Լեգենդար նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Զինեդին Զիդանի կենսագրականում կա հետաքրքիր մի փաստ. նրա ծնողները զարմիկներ են: Մարզչի ամբողջական անուն-ազգանունը Զինեդին Յազիդ Զիդան է։ Նա ունի արաբական արմատներ։ Զիդանի ծնողները ալժիրցի գաղթականներ են։ Նրանք ալժիրյան պատերազմի տարիներին փախել են Ֆրանսիա։ Հայրը շինարար էր, մայրը՝ տնային տնտեսուհի:

Գիրքը գրախանութներում կհայտնվի միայն հուլիսի 20-ին։ Առաջին 50 օրինակները կարող եք ձեռք բերել հուլիսի 16-ին հենց Երազ այգու Newmag-ի վաճառքի տաղավարից՝ զեղչով ու սուրճի կուպոնով:

Զիդանն ունի 3 եղբայր, մեկ քույր, ամենափոքրը հենց Զիզուն է: Ընտանիքն այնքան աղքատ էր, որ տղաներին չէին կարողանում ուղարկեին ֆուտբոլային մարզադպրոցներ, այդ իսկ պատճառով նրանք հիմնականում ֆուտբոլ էին խաղում բակերում. «Ես սերտ կապեր ունեմ արաբական աշխարհի հետ։ Ես շատ հպարտանում եմ, որ ֆրանսիացի եմ, սակայն հպարտանում եմ նաև իմ անցյալով և արմատներով, որոնք ես ժառանգել եմ իմ ծնողներից»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ-1 . «Զիդան. երկու կյանք» գրքի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին՝ Newmag Summer Fest 2021-ի ընթացքում, ժամը 13։00-ին։ Մասնակցելու և գրանցվելու համար կարող եք գրանցվել մեր Facebook իրադարձությանն՝ այստեղ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – 2.  Գիրքը գրախանութներում կհայտնվի միայն հուլիսի 20-ին։ Առաջին 50 օրինակները կարող եք ձեռք բերել հուլիսի 16-ին հենց Երազ այգու Newmag-ի վաճառքի տաղավարից՝ զեղչով ու սուրճի կուպոնով:
 

Տարածել