Գլխավոր Հոդվածներ

#58 Խորեն Հովհաննիսյան. Բաքուն որպես ճակատագիր. Կո

#58 Խորեն Հովհաննիսյան. Բաքուն որպես ճակատագիր. Կուռքից մինչև վտարանդի

newmag / շապիկ  #61 Բեռնար Վերբեր. Աստված հրաշալի սցենարիստ է


newmag / շապիկ  #62 Նաստասյա Կինսկի. Երևանցի` 7 օրով


newmag/ շապիկ  #60 Վլադիմիր Պոզներ. Իմ տարիքը իմ էքսկլյուզիվն է





- Այդ ժամանակ մի տեսակ անտրամաբանական էր Ձեր ամուսնությունը, որովհետև Դուք անընդհատ մրցումների մեջ էիք, երկրներ էիք տեսնում: Դուք շատ էիք շրջագայում, շատ քաղաքներում էիք լինում, Ռուսաստանում շատ էին գեղեցիկ աղջիկները…
- Դե՛, պետք էր ընտանիք ստեղծել:
- Դուք Ձե՞ր կամքով եք ամուսնացել, թե՞ ծնողներն էին թոռնիկ ուզում:
- Իմ կամքով եմ ամուսնացել:
- Դուք «Արարատում» հանդես եկած առաջին ֆուտբոլիստն էիք, որն անցավ 100 գոլի սահմանը: Հիշո՞ւմ եք Ձեր խփած բոլոր գնդակները:
- Մեծ մասը հիշում եմ:
- Ո՞րն է եղել ամենատպավորիչը:
- 1982 թվականին «Նևթչիի» հետ խաղում: Այդ ժամանակ տարվա կտրվածքով իմ գոլերը միշտ զբաղեցնում էին 1-3 հորիզոնականները: Նույնիսկ կատակում էին, թե այնքան գեղեցիկ գոլ խփեցիր, որ ստիպված էին այդ մրցանակը հանել: 1983 թվականին այն այլևս չկար, սակայն 1985-ին վերականգնեցին այդ մրցանակը:
- Ո՞վ է եղել Ձեր լավագույն խաղընկերն «Արարատում», ԽՍՀՄ հավաքականում:
- Քանի որ խաղում էի կենտրոնում, ինձ ավելի հարմար էր Էդուարդ Մարգարովի հետ խաղալը: Հավաքականից հեշտ էր Օլեգ Բլոխինի հետ խաղալը:

Տարածել