10 միջոց զարգանալու և վերաձևակերպելու կյանքի ձեր բանաձևը
- Իմացիր քո արժեքը։ Ոչ ոքի թույլ մի տուր քեզ թերագնահատել, արժևորիր ինքդ քեզ, կամ ասա ինքդ քեզ, որ դու այն չես, ինչ իրականում գիտես։ Հասկացիր և երբեք մի վաճառիր ինքդ քեզ։
- Զարգացրու ճկունությունդ։ Ճանապարհ գտիր, որպեսզի դժվար և անսպասելի իրավիճակներին դրական արձագանքես։ Լավագույն միջոցը արտիստներից օրինակ վերցնելն է․ երբեք մի ասա ոչ, այլ՝ այո։
- Ճանաչիր քո էգոն։ Իմ էգոն թույլ չի տվել, որպեսզի գումար աշխատեմ և անեմ այն, ինչ սիրում եմ, քնեմ գիշերները և ունակ լինեմ վայելելու կյանքը։ Դու ստիպված ես ընդունել, որ եթե քո էգոն ասում է, որ չափազանց լավն ես ինչ-որ բանի համար, ուրեմն ինչ-որ բան այն չէ այստեղ։
- Փորձառու խումբ։ Դարձրու այն քո կյանքի մի մասը յուրաքանչյուր շաբաթ, քեզնից փորձառու որևէ մեկից խորհուրդ հարցրու կամ նրա հետ զրուցիր։ Դու նրանցից ավելի շատ բան կսովորես, քան քեզ կսովորեցնեն համալսարանում։
- Փնտրիր և գտիր թույլ կողմերդ։ Իմ թերություններից մեկն այն էր, որ ես միշտ ցանկանում էի տեսանյութեր նկարելու և մարդկանց օգնելու փոխարեն Xbox խաղալ։ Այսպիսով ես ստեղծեցի Twitch ալիքը, որտեղ կարող եմ խաղեր խաղալ և պատասխանել սթարթափների վերաբերյալ հարցերին։
Օգտակար է․
- Թե ինչու է կարևոր «ժամանակը անիմաստ վատնելու» զգացողությունը
- 3 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ղեկավարել ծախսերը
- 4 բան, որից պետք է վերականգնվել ամեն օր
- Կատարյալ քաղաքացին ու կատարյալ կառավարիչը. Կյանքի փիլիսոփայությունը՝ չինական իմաստնությամբ
- Թույլ մի տուր թերահավատներին քեզ ցած գլորել։ Այս խորհուրդը դեռ դպրոցական տարիներից գիտեմ։ Երբ ես մարդկանց ներկայացնում եմ իմ բիզնես-գաղափարները, և նրանք ասում են ոչ, օգտագործում եմ սեփական իրականության աղճատված դաշտը, որպեսզի փոխեմ նրանց պատասխանը։ Յուրաքանչյուր մերժումն ինձ համար ստեղծարարության հերթական շարժառիթն է։
- Դադարիր լինել անօգնական։ Ես պայքարում եմ անհանգստության, սթրեսի, փորձությունների և տառապանքների դեմ, որոնք գալիս են գործարար դառնալու հետ, բայց հասկանում եմ, որ երբեք անօգնական չեմ լինի, որպեսզի փոխեմ իմ տրամադրությունը, իմ իրավիճակը կամ իմ շրջապատը։
- Թույլ մի տուր, որպեսզի կյանքումդ տեղի ունեցած մի իրադարձությունը ազդի մյուս ոլորտների վրա։ Կլինի դա աշխատանք, գումար, մեքենա, ծնողներ կամ երեխաներ։ Պետք է վայելես և փորձես զգացմունքների և իրավիճակների ավելի լայն շրջանակ։
- Անդադար սովորելը առաջնահերթություն դարձրու։ Սա լավագույն խորհուրդն է, որ երբևէ կտամ։ Միշտ սովորիր, որովհետև երբ սովորում ես, պատրատակամ եմ դառնում պայքարելու կյանքի դժվարությունների դեմ։
- Մի վախեցեք, որ ինչ-որ վատ բան կպատահի։ Ես գտել եմ դրա բանալին․ միշտ ինքս ինձ հարցնում եմ, ինչն է ամենավատ բանը որ երբևէ պատահել է։ Հենց իմանաք, թե ինչպես կարելի է պայքարել դրա դեմ, այլև չեք վախենա։
Կարդա նաև
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)
Միանգամից երկու նոր գիրք մեկ բեսթսելլեր հեղինակից. Newmag֊ը հրատարակել է Ադամ Գրանտի գրքերը (տեսանյութ)
«Ինքնատիպները». Newmag-ը հայերեն է հրատարակել Ադամ Գրանտի նաև մյուս բեսթսելլերը (թրեյլերը)
Newmag-ը ներկայացնում է ամերիկացի գիտնական, հոգեբան և բեսթսելլեր հեղինակ Ադամ Գրանտի «Թաքնված ներուժ» գիրքը (թրեյլեր)