4 բան, որից պետք է վերականգնվել ամեն օր

4 բան, որից պետք է վերականգնվել ամեն օր

Լինել զբաղված և լինել արդյունավետ՝ նույնը չէ: Շատերը փորձում են չափազանց շատ բան անել:  Նրանք շատ անում են, քիչ ապրում՝ համոզելով իրենց, որ այդպես հաջողության են հասնում:

Իրական աճն ու հաջողությունը կայուն են: Դա կարճատև պոռթկումը չէ, որն ուղեկցվում է ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ անխուսափելի ձախողումով: Նպատակները միջոցներ են և ոչ վերջնակետ: Հաջողության յուրաքանչյուր փուլը պետք է կառուցվի նախորդի վրա, ձեզ ուժեղացնի և ավելի կարող դարձնի, բայց ոչ թուլացնի և մշտապես աղճատի:

Սրան հասնելու համար ամեն օր պետք է վերականգնվել՝ աշխատանքից, տեխնոլոգիայից, մարդկանցից և սննդից:

Վերականգնում աշխատանքից

Տարբեր ոլորտի մասնագետներ պարզել են, որ աշխատանքից վերականգնումն անհրաժեշտ է, որպեսզի միշտ էներգիայով լի ու առողջ լինեք: Աշխատանքից վերականգնվելը թուլացնում է ֆիզիկական և հոգեբանական լարվածությունը:  

Գործը գլուխ բերելու համար պետք է հոգեպես կտրվել աշխատանքից: Իրական հոգեբանական անջատումը լինում է այն ժամանակ, երբ ոչ աշխատանքային ժամին ամբողջովին ձեռնպահ եք  աշխատանքային գործերից և մտքերից:


Օգտակար է…


Կասկած չկա, գլոբալ միջավայրում աշխատելը բարձր մրցակցային է, ինչն էլ մեծացնում է սթրեսն ու պահանջները: Ամենօրյա աշխատանքային սթրեսն առաջ է բերում բացասական էմոցիաներ և ֆիզիկական նախանշաններ, հոգեկան խանգարումներ: Սա , գրեթե անհնար է դարձնում աշխատանքից մտովի կտրվելը:  

Տեղը տեղին անջատվելն ու աշխատանքից վերականգնվելն էական է ֆիզիկական և հոգեական առողջության համար, ինչպես նաև պրոդուկտիվ աշխատանքի: Որոշ մարդիկ կարողանում են դա անել, մինդեռ մեծամասնությունը միշտ «հասանելի» է էլեկտրոնային փոստի և աշխատանքի համար: Միլենիումականները (2000-ականներին ծնվածներ) ամենավատ տարբերակն են: Նրանք միշտ բաց են աշխատանքի համար, որտեղ և երբ պատահի: Այդպես նրանք, կարծես, պատիվ են անում, բայց իրականում ոչ մի պատվի հարց էլ չկա:

Ուսումնասիրությունը պարզել է, որ մարդիկ, որոնք կարողանում են կտրվել աշխատանքից.

  1. ավելի քիչ են հոգնում գործից և ձգձգում այն,
  2. ավելի լավ են համագործակցում, ամբողջությամբ ընկղմվում են գործի մեջ,
  3. կարողանում են պահել կյանք-աշխատանք բալանսն կյանքի որակը,
  4. ընտանեկան կյանքն ավելի հագեցած է
  5. հոգեպես ավելի առողջ են:

Ի դեպ, ծնողների չնորմավորված աշխատանքն ազդում է նաև երեխաների զարգացման և բարեկեցության վրա:


Կարդացեք նաև


Վերականգնում տեխնոլոգիայից

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ սմարթֆոնի մշտական գործածումը թույլ չի տալիս մարդուն վերականգնվել աշխատանքից: Մարդիկ միշտ «հասանելի» են և կապի մեջ: Փորձարկմանը մասնակցած մարդիկ, որոնք պարբերաբար կտրվել են սմարթֆոնից, ի վիճակի են եղել նաև մտովի կտրվել աշխատանքից և հանգստանալ:

Կախվածությունը սմարթֆոնից ազդում է իմպուլսիվ վարքի վրա ու մարդուն դարձնում ֆունկցիոնալ խոցելի:

Ըստ հետազոտության՝ ամեն օր միջինում մարդը ստուգում է իր սմարթֆոնը 85 անգամ և 5 ժամից ավելի անցկացնում հավելվածներում և վեբ-կայքերում: Մինչդեռ մարդիկ կարծում են, որ օրը ընդամենը 2-3 անգամ են ստուգում հեռախոսը: Բանն այն է, որ շատ ժամանակ դա անում են առանց գիտակցելու: Սա էլ իր վտանգներն ունի: Մարդը, երբ մի քանի ժամ առանց գիտակցելու անցկացնում է սմարթֆոնում, ինչպե՞ս կարող է լիարժեք լինել աշխատանքում և հարաբերություններում:

Սմարթֆոնի անառողջ կիրառությունը բերում է.

  1. դեպրեսիայի աճի, անհանգստության, ցերեկային դիսֆունկցիայի,
  2. քնի որակի անկման,
  3. ֆիզիկական և հուզական վատթարացման,
  4. սթրեսի ավելացման:

Մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ մարդիկ, որոնք քնելուց 1-2 ժամ առաջ դադարում են սմարթֆոնի կան համակարգչի էկրանին նայել, ավելի լավ են քնում, ավելի ոգևորված են աշխատում:


Հետաքրքիր է


Ինչպե՞ս կտրվել տեխնոլոգիայից

Արթնանալուց հետո մոտ մեկ ժամ մի մոտեցեք կապի որևէ միջոցի:

Արթնանալուց հետո 2-4 ժամ մի ստուգեք ոչ էլեկտրոնային փոստը, ոչ էլ սոցցանցում ձեր հաշիվը:

Քնելուց 1-2 ժամ առաջ խուսափեք սմարթֆոն օգտագործել:

Երբ հանդիպել եք որևէ մեկի հետ,  ամենալավ տարբերակը սմարթֆոնը մեքենայում թողնելն է, տանը կամ մեկ այլ սենյակում, որպեսզի խուսափեք դրա կիրառումից:

Վերականգնում մարդկանցից

«Մենակ մնալը կարևոր է՝ հանգստանալու և մտածելու համար»:

Աշխատանքից և տեխնոլոգիաներից բացի, վերականգնվելու կարիք կա նաև մարդկանցից: Նույնիսկ եթե այդ ժամանակն օրվա մեջ կազմում է 20-60 րոպե: Ձեզ ժամանակ է պետք մտածելու, ընկալելու և ծրագրելու համար:

Սա ինտրովերտ կամ էքստրավերտ լինելու մասին չէ: Մենք բոլորս մարդկանց հետ շփվելու և մենակ մնալու ժամանակ պետք է ունենանք:  

Վերականգնում սննդից

«Քիչ կերեք և ավելի շատ բան կանեք». Ռոբին Շարմա

Ձեր մարմինն ու միտքն ուտելիքից վերականգնվելու կարիք ունեն: Եթե ոչ ամեն օր, շաբաթվա կտրվածքով 18-24 ժամ պետք է ծոմ պահել:

Երբ չեք ուտում, մարմինը հնարավորություն է ստանում վերականգնվելու և վերակառուցվելու, ինչը չի կարող անել մշտապես մարսելու ընթացքում:

Ըստ բժշկագիտության՝ ծոմապահությունն օգնում է ավելի շուտ հաղթահարել նիկոտին, ալկոհոլ, կոֆեին և այլ դեղամիջոցներ օգտագործելու ցանկությունը:  Այն օրգանիզմում մեծացնում է դոֆամինի մակարդակը, որն էլ իր հերթին մեծացնում է երջանկության և ինքնավստահության զգացումը՝ նվազեցնելով անհանգստությունը:

Ծոմը ավելացնում է նաև ուղեղի բջիջները: Կարճատև ծոմն օգնում է սովորել և լավացնում է հիշողությունը, ուժեղացնում է կենտրոնանալու կարողությունը: Բացի այդ, ծոմը մաքրում է մաշկը, ռեսթարթ անում իմունային համակարգը, կարգավորում արյան ճնշումը, խոլեստերինի մակարդակը:

Ուսումնասիրությունը պարզել է, որ 16 ժամ ծոմը վերականգնում է քնի ցիկլն ու որակը: Դատարկ ստամոքսն օգնում է ավելի լավ մտածել և կենտրոնանալ: Այն կայնունացնում է էմոցիաները:

Որքա՞ն սոված մնալ

Փորձեք ուտել վաղ ճաշը կամ ուշ նախաճաշը: Սկզբում կարող է դժվար լինել: Նպատակն այն է, որ սնունդն ընդունեք 6-10 ժամվա ընթացքում և օրվա մնացած հատվածը հնարավորություն տաք ձեզ՝ վեականգնվելու: Եթե դուք ուտեք սպիտակուցներ և առողջ ճարպեր, ավելի երկար քաղց չեք զգա, քան թե ուտեք ածխաջրեր, մասնավորապես շաքար:

Եթե օրվա կտրվածքով հնարավոր չէ պահել ծոմը, փորձեք դադար վերցնել ամեն շաբաթ՝ 18-24 ժամ:

THRIVEGLOBAL

Գրել կարծիք