Գլխավոր Լուրեր

«Ինքնատիպները». Newmag-ը հայերեն է հրատարակել Ադամ

«Ինքնատիպները». Newmag-ը հայերեն է հրատարակել Ադամ Գրանտի նաև մյուս բեսթսելլերը (թրեյլերը)

01/19/2026

newmag-y-n

Երկու գիրք մեկ գաղափարի շուրջ․ Newmag-ը ներկայացնում է Ադամ Գրանտի մտածողության ամբողջ համակարգը։ «Ինքնատիպները» գրքում հեղինակը ներկայացրել է՝ ինչպես դառնալ ավելի ինքնատիպ, յուրօրինակ, հրաժարվել հարմարվելուց և փնտրել իրավիճակը փոխելու տարբերվող ուղիներ, ինչպես չվախենալ ձախողվելուց ու առանձնանալ ամբոխից:

Ամերիկացի գիտնական, հոգեբան, բեսթսելլեր հեղինակ Ադամ Գրանտն իր առանցքային աշխատությունում համադրում է գիտական ուսումնասիրությունները, իրական պատմությունները և հոգեբանական դիտարկումները՝ բացատրելով, թե ինչպես են մարդիկ կարողանում գերազանցել իրենց մեկնարկային հնարավորությունները, ինչպես են սովորում մտածել ավելի լայն, գործել ավելի համառ և զարգացնել այն հմտությունները, որոնք դառնում են երկարաժամկետ հաջողության հիմքը։

«Ինքնատիպները» New York Times-ի համար մեկ բեսթսելլերն է և համարվում է Ադամ Գրանտի ամենաազդեցիկ գրքերից մեկը։ The Financial Times-ը գիրքը կոչել է կլանիչ ու գործնական, իսկ The Washington Post-ը՝ ձեռնարկ նրանց համար, ովքեր ուզում են կոտրել կարծրատիպերը։ Գիրք նրանց համար, ովքեր ուզում են ստեղծել, փոփոխել և առաջ տանել աշխարհը։

Աշխարհը փոխում են ոչ թե նրանք, ովքեր հարմարվում են, այլ նրանք, ովքեր համարձակվում են մտածել այլ կերպ։ Ադամ Գրանտի համաշխարհային բեսթսելլերը պատմում է, թե ինչպես են ինքնատիպ մարդիկ կոտրում կանոնները, ստեղծում նոր գաղափարներ ու առաջ տանում փոփոխությունը։ Հոգեբանները բացահայտել են, որ ձեռքբերումների տանող երկու հիմնական ճանապարհ կա՝ հարմարվողականությունն ու ինքնատիպությունը։

Հարմարվող մարդիկ իրենց համոզմունքներն ու վարքը համապատասխանեցնում են ընդունված նորմերին, իսկ ինքնատիպները լողում են հոսանքին հակառակ՝ առաջ քաշելով գաղափարներ, որոնք սկզբում կարող են անհարմար, տարօրինակ կամ նույնիսկ վտանգավոր թվալ։ Սակայն հենց այդ գաղափարներն են ժամանակի ընթացքում փոխում աշխարհը։ 

 

Ադամ Գրանտի «Ինքնատիպները.» գիրքը ցույց է տալիս, որ յուրօրինակ լինելը բնատուր հատկություն չէ, այլ հմտություն, որը կարելի է զարգացնել։ Հեղինակն ուսումնասիրում է, թե ինչու ենք մենք հաճախ վախենում առանձնանալ ամբոխից, ինչու ենք նախընտրում հարմարվել՝ նույնիսկ երբ մեր գլխում ծնվում է թարմ ու արժեքավոր միտք։ Նա բացատրում է, թե ինչպես է վախը ձախողումից խանգարում մեզ բարձրաձայնել մեր գաղափարները և ինչ մեխանիզմներով կարող ենք հաղթահարել այդ վախը։

Գիրքը հիմնված է նորագույն գիտական հետազոտությունների, իրական պատմությունների և անսպասելի եզրակացությունների վրա։ Գրանտը պատմում է, թե ինչպես են ինքնատիպ մտածողներն ասում ճշմարտությունն իրենց ղեկավարին, խուսափում խմբակային մտածողությունից, ստեղծում նոր մշակույթ և հասնում իրական փոփոխության։ Նրա օրինակները գալիս են բիզնեսից, արվեստից ու հասարակական շարժումներից՝ ցույց տալով, որ առաջընթացը միշտ սկսվում է նրանցից, ովքեր չեն հարմարվում, այլ համարձակվում են փոխել իրավիճակը։ 

Թարգմանությունն անգլերենից՝ Լիանա Զաքարյանի, հովանավոր՝ FAST BANK

Կարդացեք նաև

Տարածել

Ինքնատիպները
Ինքնատիպները

Ադամ Գրանտ

6800 ֏

Նկարագրություն

Հոգեբանները բացահայտել են, որ դեպի ձեռքբերումներ տանող երկու ճանապարհ կա՝ հարմարվողականություն ևինքնատիպություն: Հարմարվող մարդիկ իրենց համոզմունքներն ու վարքը համապատասխանեցնում են խմբինորմերին: Ինքնատիպ մարդիկ լողում են հոսանքին հակառակ, առաջ են քաշում նոր գաղափարներ, որոնք հակասումեն կլիշեներին, բայց ի վերջո աշխարհն ավելի լավն են դարձնում: Այս գիրքն այն մասին է, թե ինչպես մենք բոլորսկարող ենք ավելի ինքնատիպ դառնալ: Յուրօրինակ լինելը նշանակում է հրաժարվել հանգամանքներին հարմարվելուցև իրավիճակը փոխելու ուղիներ փնտրել: Վերջին անգամ ի՞նչ եք արել, երբ ձեր գլխում թարմ միտք է ծագել: Մեզնիցշատերը, ընկնելով հաջողության հետևից և վախենալով ձախողման մատնվել, նախընտրում են հարմարվել, ոչ թեառանձնանալ ամբոխից:

Թաքնված ներուժ
Թաքնված ներուժ

Ադամ Գրանտ

6800 ֏

Նկարագրություն

Մենք ապրում ենք մի աշխարհում, որը կուրորեն հրապուրված է տաղանդով։ Մենք փառաբանում ենք շնորհալի աշակերտներին, բնատուր մարզիկներին, երաժիշտ հրաշամանուկներին։ Սակայն, հիանալով ի ծնե առավելություն ունեցողներով, մենք աչքաթող ենք անում այն ճանապարհը, որը կարող ենք անցնել ինքներս։ Մենք թերագնահատում ենք այն հմտությունները, որոնք կարող ենք սովորել, և այն բարձր մակարդակը, որին կարող ենք հասնել։

Մենք բոլորս կարող ենք ավելի լավը դառնալ։ Եվ երբ հնարավորությունն ինքն իրեն չի գալիս, միշտ կարելի է բացել դեպի այն տանող դուռը։ Այս գրքում Ադամ Գրանտը ներկայացնում է նոր մոտեցում՝ ձգտումները բարձրացնելու և սպասումները գերազանցելու համար։ Նա համադրել է գիտական տվյալները, անսպասելի բացահայտումները և տպավորիչ պատմությունները, որոնք կարող են մեզ լսարաններից տեղափոխել բիզնես գրասենյակներ, խաղահրապարակներից՝ օլիմպիական մարզադաշտեր, ստորգետնյա անցումներից՝ տիեզերք։ Գրանտը պատմում է, թե ինչպես է պետք բնավորության կարևոր հմտություններ ու մոտիվացիոն համակարգեր ձևավորել՝ մեր ներուժն իրացնելու համար։