Ջեք Մա. Միայն կրթությունը փոխելով երեխաներին կօգնենք մրցել մեքենաների հետ

Ջեք Մա. Միայն կրթությունը փոխելով երեխաներին կօգնենք մրցել մեքենաների հետ

Հատված «Alibaba Group» ընկերության հիմնադիր Ջեք Մայի՝ Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում հնչած խոսքից:

Կրթությունը հիմա մեծ մարտահրավեր է: Եթե մենք չփոխենք ուսուցման ձևն ու առարկան, 30 տարի հետո խնդիր կունենանք: Կրթական մեր մոտեցման հիմքը, այն, ինչ սովորեցնում ենք մեր երեխաներին, գալիս է նախորդ 200-ամյակից: Մենք չենք կարող մեր երեխաներին սովորեցնել՝ մրցել մեքենաների հետ: Նրանք ավելի խելացի են:

Ուսուցիչները պետք է դադարեն գիտելիք ուսուցանել: Մենք պետք է եզակի հմտություններ սովորեցնենք, մի բան, որտեղ մեքենաները մեզ երբեք չեն հասնի: Մենք պետք է մեր երեխաներին «սոֆթ» հմտություններ սովորեցնենք՝ արժեքներ, հավատ, անկախ մտածողություն, թիմային աշխատանք, հոգ տանել մյուսների մասին: Սա է «սոֆթ» հատվածը: Գիտելիքով դա չես փոխանցի:


Կարդացեք նաև.


Ահա թե ինչու մենք պետք է մեր երեխաներին սովորեցնենք սպորտ, երաժշտություն, նկարչություն, արվեստ, որպեսզի վստահ լինենք, որ մարդ արարածը տարբեր է: Ամենը, որ սովորեցնում ենք, պետք է տարբեր լինի մեքենայի իմացածից: Եթե մեքենան ինչ-որ բան կարող է ավելի լավ անել, դա արդեն մտածելու տեղիք է տալիս:

 

Գրել կարծիք