ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս ազդել որոշումների վրա. Նոբելյան մրցանակակր

Ինչպե՞ս ազդել որոշումների վրա. Նոբելյան մրցանակակրի խորհուրդները

Տնտեսագիտության ասպարեզում 2017 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած Ռիչարդ Թալերն ուսումնասիրել է տնտեսական հարաբերություններին մասնակցող սուբյեկտների պահելաձևի առանձնահատկությունները: Ամերիկացի տնտեսագետը Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր է: Նրա «Nudge. Ընտրության ճարտարապետությունը» գիրքն այսօր շատերի համար դարձել է ուղեցույց:



Տարբերակների հերթականությունը


Ամենապարզ օրինակը, որ Թալերը ներկայացնում է, դա սննդի մատուցումն է. եթե երեխային առաջարկեք գազարի աղանդ, դժվար թե նա համաձայնվի դա ուտել: Իսկ եթե ափսեում ավելացնեք կարտոֆիլի ֆրի, ապա նա որոշումը կփոխի:
Նույն տեխնիկան օգտագործում են խանութների ցուցափեղկերում, գովազդային հոլովակներում: Երբ ուզում ես ինչ-որ ապրանք վաճառել, պետք է իմանաս ինչպես այն մատուցել, ինչ հերթականությամբ:

Համաձայնության կանխավարկածը


Սա ևս մեկ արդյունավետ միջոց է՝ որոշումների վրա ազդելու: Հաճախ մենք ընտրում ենք ավելի պարզ տարբերակ, որը պահանջում է նվազագույն գործողություն, այլ ոչ թե՝ ավելի ձեռնտու:
Այդ է պատճառը, որ կայքերին հաջողվում է անցնում կատարել ավտոմատ բաժանորդագրության:

Չափաբաժնի ծավալը


Կինոթատրոն այցելողներին առաջարկել են անհամ պոպկոռն. մի մասին առաջարկել են փոքր, մյուսներին՝ մեծ չափաբաժնով: Նրանք, ովքեր վերցրել են մեծ տոպրակները, չափաբաժնի կեսից ավելին կերել են, փոքր տոպրակներով պոպկոռնը հայտնվել է աղբամանում:
Այս հնարքն օգտագործում են մեծ զեղչեր անողները: Արդյունքում, մեր ձեռքում հայտնվում է ոչ այդքան էլ խիստ անհրաժեշտ ապրանքը:

Նախիրային բնազդն ու կապկային մտածելակերպ


Որոշումը հաճախ կայացնում ենք՝ հոսքին համընթաց: Մենք սովորենք ուրիշներից ընդօրինակել, կամ անել այն, ինչ ուրիշներն են անում: Ուզո՞ւմ ես նիհարել, ընկերություն արա մարզասրահ հաճախողի հետ, կամ սնվելու գնա ամենանիհար գործընկերոջդ հետ: Մեկ ամիս հետո կամ կհայտնվես մարզասրահում, կամ կսկսես քիչ սնվել:


Կարդացեք նաև․



Հարցում անցկացնելն ու հրապարակելը


Հարցման պատասխանը մարդուն ստիպում է իր որոշման նկատմամբ հետևողական լինել: Այս հնարքն օգտագործում են սոցիոլոգները կամ քաղաքական գործիչները: Փորձը ցույց է տվել, որ ընտրությունից մեկ օր առաջ քաղաքացիների մասնակցության մասին հարցումը 25 տոկոսով ավելացրել է ընտրության ընդհանուր մասնակցության ցուցանիշը:

Ենթագիտակցությո՞ւն, ներքին ձա՞յն, թե՞ փորձ. ո՞րն ենք ավելի կարևորում


Համալսարանում աշխատելու ընթացքում Թալերն ամեն անգամ բախվում էր նույն խնդրին. Համալսարանի դուռը բացվում էր ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս, ու ամեն անգամ դուրս գալիս՝ նա փորձում էր դուռը հրելով բացել՝ մոռանալով, որ պետք ներս քաշել: Այս նույն վարքային դրսևորումները նա նկատել էր նաև ուսանողների ու մյուս դասախոսների մոտ:
Որոշում կայացնողները բաժանվում են հիմնական երկու խբի՝ մտքով ու զգացմունքով առաջնորդվողներ: Գերակշիռ մասը երկրորդ խմբի անդամ է: Երբ մարդն ունի ազատ և անսահմանափակ ընտրելու հնարավորություն, նա իրականում դժվարանում է ընտրություն անել: Ավելի հեշտ է, երբ որոշումը կայացնում են քո փոխարեն, դու համաձայնվում կամ չես համաձայնվում:

Տարածել