Նիհարում ենք սեքսի միջոցով․ իրականում որքա՞ն կալորիա կարելի է այրել սեքսով զբաղվելիս
New England Journal of Medicine-ում հրապարակված հետազոտության համաձայն, 6 րոպե սեքսով զբաղվելիս օրգանիզմն այրում է ընդամենը 21 կկալ։ WebMD ամսագիրն էլ հաստատում է, որ 30 րոպե սեքսով զբաղվելու դեպքում կարելի է ծախսել ընդամենը 80-ից մինչև 100 կկալ։ Ամեն ինչ կախված է ինտենսիվությունից և ձեր ֆիզիոլոգիական վիճակից (տարիքից, քաշից, հասակից, նյութափոխանակությունից)։
PLOS One ամսագրում հրապարակված հետազոտությունները փաստում են, որ տղամարդկանց մեծամասնությունը սեքսի ժամանակ 1 րոպեում այրում է 4 կկալ, որը երկու անգամ քիչ է 1 րոպե վազելուց։ Կանանց մոտ երկու ցուցիչներն էլ ցածր են․ 3 և 7 կկալ համապատասխանաբար։
Այնպես որ մարզասրահն ու վազքը սեքսով փոխարինելու մտադրությունները իզուր են։ Սակայն կարելի է ավելացնել այրվող կալորիաների քանակը՝ համատեղելով հաճելին օգտակար հետ։
Կարդացեք նաև․
- Ծառայողական սիրավեպ. ի՞նչ է սա և ի՞նչ անել բաժանումից հետո
- Ինչու՞ եք մինչև հիմա միայնակ․ ահա 3 պատճառ
- Ւ՞նչ կապ կա սեքսի և հոգեկան առողջության միջև. սեքսը պանացեա չէ
Ավելացնում ենք ինտենսիվությունը։
Տարբերակ 1-ին։ Կարելի է սեքսով զբաղվել առավոտյան։ Ժամը 7-ից 8-ը տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը հասնում է գագաթնակետին, և միայն դրանից հետո կարող եք հանգիստ խղճով գնալ ամբողջական պարապմունքին, քանի որ մի լավ տաքացել եք։
Տարբերակ 2-րդ։ Կարելի է յոգա-սեքս կազմակերպել։ Միջինը 30 րոպե յոգայով զբաղվելիս այրում եք 100-ից մինչև 300 կկալ։ Կարող եք պարապմունքը տեղափոխել անկողին։
Տարբերակ 3-րդ։ Սեքսի ժամանակ փորձեք մկաններն օգտագործել այնպես, որ ասես սպորտով եք զբաղվում։ Այսպիսի տերմին կա՝ «գիտակցված պարապմունք»։ Այն նշանակում է մտովի կենտրոնանալ աշխատող մկանների վրա և ձգտել զգալ յուրաքանչյուր շարժում։ Եթե այդպես վարվեք սեքսի ժամանակ, ապա կայրեք ավելի շատ կալորիա և կստանաք ավելի պայծառ զգացողություններ։
Այսպիսով, եթե ամփոփենք հետազոտությունների և խորհուրդների արդյունքները, կարող եք սեքսը վերածել մարմնամարզության, եթե այն տևի 30 րոպե, կատարեք բոլոր «վարժությունները», չվախենաք փորձերից և անընդհատ յոգայով զբաղվեք։
Հոդվածի աղբյուր․ How much sex is considered exercise
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև

BOOK DONNATION / 500 ԳԻՐՔ` ՔԱՋԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)
