Արման Նավասարդյան. Քաղաքացիական պարտքը ժամանակին հարկերը մուծելն է

Արման Նավասարդյան. Քաղաքացիական պարտքը ժամանակին հարկերը մուծելն է

Հայտնի դիվանագետն այն մասին, թե ինչպես է երազում հաճախ տեսնում իրեն օտար քաղաքում և դժվարանում է գտնել տան ճանապարհը:

մտերմություն

Ընկերը նա է, ով քեզ չի մոռանում քո պաշտոնազրկումից հետո: Ծանոթները շատ են, իսկ ընկերս մեկն է, որին գիտեմ յոթ տարեկանից:

փող

Փողն արժանապատիվ ապրելու, պետական համակարգից ու պաշտոնյաների քմահաճույքից անկախ լինելու համար է:

ճանաչում

Հռչակն ու հեղինակությունը կարևոր են, քանի որ նկատվելու և ըստ արժանվույն գնահատվելու բնազդը հատուկ է ինձ, ինչպես յուրաքանչյուր homo sapiens-ի, ինչպես սոցիումի յուրաքանչյուր անդամի:

խոստովանություն

Սիրում եմ այն ամենը, ինչը գեղեցիկ է` շնչավոր կամ անշունչ:

կուզեի ապրել

Իմ քաղաքը Երևանն է, քանի որ դրսում երկար ապրելուց և այնտեղ չմնալուց հետո ապրում եմ այստեղ:

նորաձևություն

Օգտվում եմ նորաձևության այն բաղադրիչներից, որոնք, իմ կարծիքով, համահունչ են արտաքինիս և տարիքիս:

երբեք

Երբեք չեմ ների նրան, ով լավ վերաբերմունքին պատասխանում է ապերախտությամբ, ստորությամբ և դավաճանությամբ:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


իմ երազները

Հաճախ տեսնում եմ ինձ օտար քաղաքում և դժվարանում եմ գտնել տան ճանապարհը:

վախենում եմ

Իմ վախը վաղուց է անցել, վաղուց են այն «բռնել»: Հիմա վախենում եմ միայն հարազատներիս համար:

կորուստներ

Մորս կորցնելուց հետո, փառք Աստծո, այլ կորուստ չեմ ունեցել: Ընդհակառակը, կյանքում ունեցել եմ հիմնականում ձեռքբերումներ:

ստել

Այո՛, ստել եմ պրոֆեսիայի և աշխատանքի բերումով:

անընդունելի է

Անճաշակության գերագույն դրսևորումը դիլետանտիզմն է կյանքում և գործում:

պատիվ

Կյանքում ամենակարևոր բանն արժանապատվությունն է և «դեմքը» չկորցնելը:

գաղտնիքը

Դիվանագետի մասնագիտության ամենամեծ գաղտնիքը բարձր պրոֆեսիոնալիզմն է:

navasardyanընթերցանության ոսկե կանոն

XXI դարում քչերն են կարդում: Կարդում են նրանք, որոնց համար կարդալը գոյաձև է, կենսավիճակ և հոգեկան պահանջ: Նրանք քնում և արթնանում են՝ գիրքը ձեռքին:

լռելու պահը

Պետք է լռել, երբ խոսում է տխմարը: Պետք է լռել նրանից տարբերվելու համար:

ներում

Ներողություն խնդրելը պետք է լինի չափի ու ձևի մեջ: Հակառակ դեպքում քեզ կսպառնա Չեխովի «Չինովնիկի մահը»:

բարի լույս

Առավոտյան սուրճ խմում եմ անպայման և վաղուց:

պարտքի զգացում

Քաղաքացիական պարտք կատարել նշանակում է ժամանակին մուծել հարկերն ու տուգանքները:

Գրել կարծիք