ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Դավիթ Սանասարյան. Վախը հակացուցված է հանրային մարդ

Դավիթ Սանասարյան. Վախը հակացուցված է հանրային մարդուն

ակտիվություն
Հասարակական ակտիվությունը կենսակերպ է: Երբեք չեմ պատկերացրել, որ ես անտարբեր կլինեմ անարդարությունների հանդեպ: Բնավորություն է: Փոքրուց եմ անարդարության դեմ կռիվ տվել: Ես հասկացել եմ, որ թույլին պետք է օգնել: Նաև դաստիարակության խնդիր է: Արդարության պակաս զգացել եմ նաև բանակում: Ծառայությունը հասարակական իմ ակտիվության համար լուրջ ներդրում էր: Բանակն ընդհանրապես կյանքի լավ դպրոց է: Այս տարիների ընթացքում քաղաքացին է իմ մեջ ձևավորվել: Ինձնից եմ սկսել փոփոխությունը: Անարդարությունը սկզբունքների դեմ ոտնձգությունն է: Անարդարությունն ուղղված է յուրաքանչյուրի դեմ: Քամյուն ասում էր. «Հնարավոր չէ անտարբեր լինել անարդարության հանդեպ: Կա՛մ համագործակցում են անարդարության հետ, կա՛մ պայքարում են դրա դեմ»: Իսկ ես համագործակցում ու դաշնակցում եմ անանուն արդարության:
զգացմունքներ
Էմոցիոնալ չեն դառնում, այդպիսին ծնվում են: Էմոցիան մարդկային հարստությունն է ու առավելությունը, մարդը նաև դրանով է տարբերվում կենդական աշխարհից: Երբ կարողանում ես մարդկանց էմոցիաները ճիշտ հասկանալ, կարողանում ես ճիշտ հարաբերվել նրանց հետ և տարբեր իրավիճակներում ճիշտ լուծում գտնել մարդկային հարաբերություններում: Մարդ չի կարող ապրել առանց էմոցիաների: Օրինակ` լացը էմոցիոնալ վիճակի դրսևորում է. մարդը կարող է լացել և՛ մեծ ուրախությունից, և՛ ցավից ու տխրությունից: Օրինակ` ես շատ մեծ ուրախությունից կարող եմ լացել: Բայց հանրային ու քաղաքական գործիչները պետք է փորձեն զսպել լացը, քանի որ գործ ունեն ժողովրդի հետ, ու ոչ միայն լացը: Հանրային գործչի քայլերը կշռադատված պետք է լինեն:
կառավարում
Կառավարումը պետք է լինի ծառայելու սկզբունքով: Կառավարողներն ի սկզբանե պետք է ընդունեն, որ գալիս են ոչ թե հրամայելու, ոչ թե իրենց շահը բավարարելու, այլ ժողովրդի կարիքները բավարարելու:  Ընդանրապես շահը ամենատարբեր հարաբերությունների հիմքն է: Առաջնորդները, գիտակցելով ժողովրդի շահը, երբեմն  պետք է դիմակայեն զանգվածի ճնշումներին` հենց այդ զանգվածի շահին ծառայելու համար:  Ամենակարևորն այն է, որ անդունդ չձևավորվի ժողովրդի ու կառավարողի միջև: Հենց անդունդ ձևավորվեց, կառավարումը չի հաջողվի:



#ElectricYerevan. Տես նաև`



երբ է պետք գոռալ
Անարդարություն տեսնելիս պետք է գոռալ: Չպետք է վախենալ, ամաչել: Վախը հակացուցված է հանրային մարդուն: Վախն առաջնորդին վայել չէ, բայց վախեր կան, որ պետք է ունենալ: Պետք է վախենաս քո այն որոշումներից, որոնք կարող են վտանգել մարդկային կյանքեր կամ խեղել ճակատագրեր: Գոռալն ինձ համար արդարության ճիչ է: Պահեր կան, որ գոռում ես ու ուժ ես տալիս կամ գոռալով պայթյունավտանգ իրավիճակ ես կանխում:
արժանապատվություն
Արժանապատվությունը հավատարմությունն է քո արժեքներին ու սկզբունքներին, դրանց պահպանումը: Արժանապատվություն է ծնկի չգալը, սեփական խղճի հետ համերաշխ լինելը, արժանապատվություն է այլոց արժանապատվության պահպանմանը միանալը: Ընտանիքի, ընկերների, սիրելի մարդկանց հավատարիմ լինելը:
ազատություն
Ազատությունը նախ և առաջ սահմանների ճանաչումն է: Ազատությունն այն է, որ ապրում ես և չես խանգարում, որ ուրիշն էլ ապրի: Այդ ազատության մեջ չի տրորվում մյուսների կարծիքը, տեսակետը, շահը... Այդ առումով մեր սերունդն ավելի ազատ է, քան մեր ծնողները: Չեմ ուզում նսեմացնել մեր ծնողների պատկերացումները, բայց մենք ավելի ազատ ենք, քանի որ դաստիարակվել, կրթվել ու ապրել ենք անկախության տարիներին: Այնուամենայնիվ, անկախությունն ու ազատությունը մեզ մեր ծնողների սերունդն է փոխանցել: Այսուամենայնիվ, նրանց պատկերացումները ձևավորվել են խորհրդային հասարակարգում: Վերջին տարիների պայքարի տարբեր պոռթկումների ժամանակ ու հատկապես վերջին իրադարձությունների ժամանակ Բաղրամյան պողոտայում կային երիտասարդներ, որոնք նույնիսկ տարրական գիտելիք չունեին, բայց նրանք էլ էին պայքարում ազատության համար: Ազատությունն այն է, որ մարդը պետք է հասկանա` ինքն է իր քայլերի պատասխանատուն, և ինքն է որոշողը: Ես փորձում եմ  իմ ազատության ընկալումները փոխանցել երեխաներիս, բայց դա դժվար բան է: Փորձում եմ հնարավորություն տալ, որ իրենք սխալվեն, բայց ընկալեն` ինչ է ազատությունը:

Տարածել