BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

#57 Ֆաթիհ Աքին. Թուրքերն իրենց մութ անցյալին տեղյա

#57 Ֆաթիհ Աքին. Թուրքերն իրենց մութ անցյալին տեղյակ չեն

newmag/ շապիկ  #60 Վլադիմիր Պոզներ. Իմ տարիքը իմ էքսկլյուզիվն է
newmag / շապիկ #59 Ցեղասպանության տպագիր վկաները
newmag / շապիկ #58 Խորեն Հովհաննիսյան. Բաքուն որպես ճակատագիր. Կուռքից մինչև վտարանդի



- Նախապես ցանկանում էիք Հրանտ Դինքի մասին ֆիլմ նկարահանել. ինչո՞ւ հրաժարվեցիք:
- Նախ` դերակատար չկարողացա գտնել: 5-6 դերասանի դիմեցի, սցենարը տվեցի: Նրանք սցենարից նեղվեցին: 7-րդ, 8-րդ դերասանի մոտ չգնացի. ամեն դեպքում ֆիլմի համար դերասան գտնելու էի: Սակայն խնդիրը միայն դերասանը չէր: Շատ բամբասանքներ կային՝ Ֆաթիհ Աքինը այս է անելու, այն է անելու... Ստամբուլում անհանգիստ մթնոլորտ էր ստեղծվել: Գլխավորն այն էր, որ Դինքի մասին ֆիլմը թուրք նկարեր: Հրանտն ասում էր` եթե հայերի և թուրքերի միջև հարց կա, պետք է միասին լուծենք՝ առանց Ֆրանսիայի կամ Ամերիկայի օգնության: Նրանք ցեղասպանությունն օգտագործում են քաղաքական նպատակների համար: Նպատակն էր թուրք ռեժիսորի ձեռքով, թուրքական անձնակազմով, թուրքական փողով Դինքի մասին ֆիլմ նկարել: Այն ժամանակ՝ 2010 թվականին, դա անհնար էր:
- Ձեր գործունեության համար սպառնալիքներ եք ստացել, գուցե դեռևս ստանում եք: Սպառնալիքներից չե՞ք վախենում:
- Ո՛չ, անկեղծ, չեմ վախենում: Խոսքի ազատությունը շատ կարևոր է. դա մի քանի շաբաթ առաջ Ֆրանսիայում տեսանք: Ինձ համար՝ որպես դեմոկրատ մի մարդու և արվեստագետի, խոսքի ազատությունը մարդու իրավունքն է. բնականաբար, պետք է աջակցել այդ իրավունքին:
- Ձեր հայրը Թուրքիայի ամենաազգայնական կուսակցության անդամ է, իսկ Դուք ցեղասպանության մասին ֆիլմ եք նկարում: Ինչպե՞ս ստացվեց սա, ինչպե՞ս արձագանքեց Ձեր հայրը:
- Իմ ընտանիքի տեսակետը շատ հետաքրքիր է: Դիտելուց հետո նրանց կարծիքն ինձ համար շատ կարևոր էր: Ֆիլմում մի հատված է գալիս, որ հանդիսատեսը մոռանում է, որ հերոսը հայ է, ավարտվում են ցեղասպանությանը վերաբերող տեսարանները: Գլխավորը դառնում է հայրը, որն իր զավակներին է փնտրում: Սա ընդունելի է ամեն տեսակի հանդիսատեսի համար, նաև թուրքի և իմ հոր համար: Նույնիսկ ազգայնականը հասկանում է դա: Բնականաբար, հայրս դիտել է: Եթե ֆիլմը չդիտեր, ինձ հայհոյելու էր: Ֆիլմի ընթացքում հանդիսատեսը կապվում է հերոսի հետ, հավանում է նրան: Դա տեսա նաև իմ ընտանիքում: Դիտումից հետո հայրս ասաց` այո՛, նման բաներ մեր երկրում եղել են, Էնվեր փաշան խելապակաս էր, նման բաներ արել է: Թուրքիայի արևելյան նահանգների հին գյուղերի բնակիչներն էլ կասեն, որ նման բան տեղի ունեցել է: Սակայն նայե՛ք. կա գյուղի տեղեկություն, ժողովրդի տեղեկություն, հասարակության, քաղաքական տեղեկություն կա Թուրքիայում, պատմական գրքեր կան, սակայն դրանք բոլորը գոյություն ունեն առանձին-առանձին: Միասնական մոտեցում, միասնական կարծիք չկա, ցավոք:
Նարնիկո. «Սպի». Ֆաթիհ Աքինի ֆիլմը՝ երևանյան էկրանին





- Թուրքիայում իշխանությունը Ձեր ֆիլմի ցուցադրության դեմ տարբեր արհեստական արգելքներ առաջացրեց, և միայն 20 հազար մարդ կարողացավ դիտել այն: Այս առումով հիասթափություն չե՞ք ապրում:
- Ամենակարևորն այն էր, որ ֆիլմը Թուրքիայում ցուցադրվի: Թեկուզ ընդամենը 2 հոգի տեսներ: Ամենակարևորը, որ ֆիլմը միայն փառատոներում, առանձին սեանսներում չցուցադրվեր, այլ նոր կինոթատրոններում: Որպեսզի այն դիտել ցանկացող յուրաքանչյուր անձ կարողանար դիտել: Այս նպատակը դրել էինք և հասանք դրան: Բնականաբար, մշակույթի նախարարությունը ֆիլմը նախապես դիտել էր և հրահանգել, որ ֆիլմը շատ թվով մարդիկ չդիտեն, պատշաճ մարկետինգով չցուցադրվի: Իհարկե, արգելքներ կային` 18-ից բարձր տարիք և այլն: Անկեղծ ասած` կարծում եմ, որ այս ֆիլմը 16-ից բարձր հանդիսատեսի համար է: Սակայն կարծում եմ, որ հանդիսատեսի փոքր թվի գլխավոր պատճառը հասարակության մեծ մասի հետաքրքրության պակասն է: Հենց դա է տխրեցնողը: Եթե պետությունը, օրինակ, արգելեր ֆիլմը կամ նման մի բան, դա ավելի թեթև կտանեինք, սպասելի կլիներ, սակայն հասարակության հետաքրքրության պակասը լավ ազդակ չէ:
1 Դենիզ Բայքալ - Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար մինչև 2010 թ. մայիսը, երբ տարածվեց ինտիմ տեսարանով մի տեսաժապավեն, որում նա նույն ննջարանում էր իր քարտուղարուհու և մի նախկին պատգամավորի հետ:
Դուղու Փերինչեք – թուրք ազգայնական, Աշխատավորական կուսակցության նախագահ. դատապարտվել է Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:
 

Տարածել