ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

#62 Նաստասյա Կինսկի. Երևանցի` 7 օրով

#62 Նաստասյա Կինսկի. Երևանցի` 7 օրով

Կեղծ շարժում»-ով Նաստասյա Կինսկին հայտնվեց մեծ էկրանին:
13-ից մինչև 15 տարեկանը Նաստասյան վարել է անկանոն ապրելակերպ. «Ես նման էի վայրի գազանի։ Գիշերներն անքուն էի անցկացնում և անընդհատ երեկույթների էի մասնակցում, իսկ մայրս դրան դեմ չէր»:
15 տարեկանում նրա կյանքի երկրորդ ռեժիսորը եղավ Ռոման Պոլանսկին: 43-ամյա ռեժիսորը սիրահարվեց պատանու պես: Պոլանսկու «Tess»-ով էլ Նաստասյա Կինսկին ներխուժեց ամերիկյան կինոինդուստրիա: Մինչև Անջելինա Ջոլին Հոլիվունդն ուներ Նաստասյա Կինսկի: 19-ամյա դերասանուհուն այս խաղը պարգևեց «Ոսկե գլոբուս» ու բազմաթիվ այլ մրցանակներ:
Դերասանուհին երևանյան բեմին անկեղծ է. շնորհակալ է Հայաստանին ջերմ հյուրընկալության համար: Սպասվածից շատ է:
«Ես շատ զգացված եմ, և այս ամենը հիանալի է: Ես առաջին անգամ եմ այստեղ: Շատ յուրահատուկ էր լինել Օրնելա Մուտիի հետ: Երբեմն, երբ հաջողությունն այցելում է մեզ, մենք պետք է այն ընդունենք և բաց չթողնենք: Երբեք հեշտ չէ մեծանալը, մենք պետք է ուշադիր լինենք, սխալներ չգործենք: Դժվարն այն է, որ միշտ կա սայթաքելու վտանգը, բայց պետք է ուշադիր լինել: Մենք միշտ պետք է հավատանք կյանքին»,- մտորում է դերասանուհին՝ ակնհայտորեն հուզվելով ամեն պահ:
Հոլիվուդի լեգենդ, գերմանական Լոլիտա, ամերիկյան Գարբո. Նաստասյա Կինսկին՝ Երևանում


Օր առաջին. Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին ստացան «Փարաջանովյան թալեր» մրցանակ


Նաստասյա Կինսկի. «Երբեք հեշտ չէ մեծանալը»





Նա Երևանում հասցրեց անգամ մենակ մնալ, ազատվել ուղեկցորդից ու թափառել Աբովյան, Թումանյան փողոցներով, խանութներ մտնել, համտեսել տոլմա, որի համը, ասում է, չի մոռանա:
Լրատվամիջոցները նրան սկսեցին կոչել «կամակոր կատու». զարմանալի է՝ նա կինոտաղավարում առանց կոմպլեքսների է ու չի վախենում ամենատես խցիկից, բայց արի ու տես, որ ասուլիսներին նախընտրում է նստել կիսադեմով դեպի խցիկները, չնկարվել ու անընդհատ ուղղել մազերը: Օպերատորների համար նա դարձավ պատյանում պարուրված անբուժելի կծիկ, որը չի կարողանում հաղթահարել անընդհատ հասարակության ուշադրության կենտրոնում լինելու տանջանքը:
«Սա իրականությունն է, իսկ կինոհրապարակը` իմ գործը, իմ աշխատանքը»,- պատճառաբանում է դերասանուհին: Նրա հետ զբոսնելով քայլում ենք դեպի հյուրանոց: Ճանապարհի կեսին որոշում է մտնել որևէ սրճարան ու սպիտակ գինի ըմպել: Չի վստահում կարծես ոչ մեկին, իսկ կինոաշխարհում իր շանսերը անձամբ է որոնում՝ առանց մենեջերի ու առանց իրավամիջնորդի: «Ոսկե ծիրան»-ին էլ պատասխանել է անձամբ ու եկել մենակ:
«Ես շատ եմ ճանապարհորդում, և ինձ շատ է դուր գալիս միայնակ մնալը, քաղաքը և մարդկանց բացահայտելը: Ես ընկերներիս հետ զբոսնել եմ սիրում, բայց նաև սիրում եմ միայնակ շրջել փողոցներով»,-ժպտալով պատմում է լեգենդար դերասանուհին:

Դժվարանում է նշել, թե որն է համարում իր կարիերայի պիկը: Այն կա կամ չկա: «Բոլորս ունենք «վերին և ստորին» պիկեր: Ես մեծ հաջողություն եմ ունեցել, և եթե նույնիսկ ինչ-որ բան չի ստացվել իմ կյանքում, մեկ է, դարձել է իմ ճանապարհորդության մի մասը: Այնպես որ ամեն ինչ լավ է»:
Չի բացահայտում, թե ինչու վաղուց չի նկարահանվում կամ ինչու է մերժում շատ առաջարկներ: Հիմա զբաղված է վավերագրական ֆիլմաշարի ստեղծմամբ: Այն մեծ սպորտի հերոսների մասին է. «Պետք է երկուսն էլ լավ իմանալ՝ և՛ հաղթելը, և՛ պարտվելը: Հաջողության հասնելիս պետք է հասկանաս, թե ինչպես պիտի այդ ամենի տակից դուրս գաս: Պետք է սովորել, թե ինչպես է պետք պարտվել, հետո կանգնել և գնալ առաջ»:
Նաստասյան համոզված է, որ արվեստը տիեզերական երևույթ է. «Շատ երջանիկ եմ, որ այդ ամենի մեջ եմ»:


Լավագույն երեք ֆիլմերը



Կյանքի բանաձևը համարում է մեկը. բոլորիս խաղաղություն ու սեր է պետք, միասին լինելը բոլորիս համար ամենակարևորն է. լինել նրանց հետ, ում սիրում ես, աշխատել, երազել ու չհանձնվել:
Մեկ էլ հիշում ենք իրեն էլ անակնկալի բերած փաստի մասին. Վենետիկյան կինոփառատոնի այս տարվա պոստերի դեմքն է:
Բաժանվում ենք հյուրանոցի դռների դիմաց, ջերմ համբուրում իրար՝ հաջորդ օրը հանդիպելու ակնկալիքով: Նա արագ հեռանում է, իսկ ես քարացած կանգնել եմ մտքերի մեջ. այսքան հասարակ աստղ ու մի քիչ էլ անհաշտ ինքն իր հետ: Ինչո՞ւ...
 

Տարածել