ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Լիլիթ Դավթյան. Չեմ եղել փողի գերին ու չեմ դառնա

Լիլիթ Դավթյան. Չեմ եղել փողի գերին ու չեմ դառնա

ընկերներս
Բաց անձնավորություն չեմ: Ընկեր ընտրելիս շատ բծախնդիր եմ: Մարդկանց շատ մոտ չեմ թողնում: Ունեմ իմ գծած սահմանը, որից այն կողմ հատուկենտ մարդիկ են անցնում: Երևի պաշտպանական ռեակցիա է աշխարհից, մարդկանցից ու հարաբերություններից: Ունեմ մանկության ըներներ, որոնք կյանքիս մի մասն են դարձել, բայց հիմնական ու մշտական ընկերս, որը հետս է ու կողքիս ցանկացած պայմաններում, մայրս է: Այն, ինչ նրան եմ պատմում, փակ է բոլոր-բոլորի համար:
փող
Պարզապես մի բան, որը պետք է լինի: Այն ինձ համար է, ես նրա համար չեմ: Լինում են պահեր, որ կցանկանայի ունենալ ավելին, գնել այն, ինչ ցանկանում եմ այդ պահին, ինչի կարիքն ունեմ: Բայց եթե չկա, ի՜նչ արած, կա´մ կվաստակեմ, հետո կգնեմ, կա´մ չեմ գնի: Չեմ եղել փողի գերին ու չեմ դառնա, կարծում եմ:
կնոջ երջանկություն
Լինել մայր: Ինձ համար դա է իմ երջանկությունը: Ես դրա համար եմ եկել Երկիր մոլորակ: Ես մայր եմ:
սեղանիս գիրքը
«Փոքրիկ իշխանը»: Երբ ցանկանում եմ արտասվել (այդպես լինում է երկու-երեք ամիսը մեկ անգամ), ես պարզապես վերցնում եմ այդ գիրքն ու վերընթերցում եմ: Այնտեղ գրված է ընկերության ու հարաբերությունների մասին: Այդ գրքում ես խեղդում եմ իմ ամենամեծ վախը, որ չցանկացա բացահայտել: Միայնակ մնալու վախը: Ես վախենում եմ մնալ մենակ, իսկ այդ գիրքն ընթերցելիս գիտակցում եմ, որ կան իսկական ընկերներ, պետք է միայն գտնել նրանց:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



սեր
Սիրում եմ... բոլորին: Ուզում եմ սիրել բոլորին: Անընդհատ ուզում եմ տալ իմ սերը, տալ շրջապատիս ամեն մի անձի: Ես անընդհատ ասում եմ. «Սիրում եմ քեզ»: Ասում եմ մայրիկիս, աղջկաս եմ ամեն րոպե ասում: Հայրիկիս չեմ ասում. նրա հետ մի փոքր փակ եմ, չգիտեմ էլ՝ ինչու (երբեք չէի մտածել, որ հայրիկիս այդ բառերը չեմ ասել), բայց ցույց եմ տալիս, չնայած հայրիկս հաճախ է ինձ ասում. «Սիրում եմ քեզ»:

Տարածել

Newmag © 2011-2024

Կայքը` Future Systems
×