BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Մագիլի քարանձավի գաղտնիքը

ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Մագիլի քարանձավի գաղտնիքը

Նեոլիթյան ժամանակաշրջանից բնակելի ու 1700 մետր քարտեզագրված խորություն ունեցող քարանձավը գտնվում է Արենի գյուղից 3 կիլոմետր դեպի հարավ-արևելք` թեքության վրա: Քարանձավի եզակի ու դեռևս միակ մուտքը այս 5-մետրանոց նեղլիկ անցքն է, որն անցնելուց հետո հայտնվում ենք փոքրիկ սրահում: Հետո ճանապարհը բաժանվում է մի քանի թունելների: Ճիշտ ճանապարհը գծանշված է թելով, ու հենց բարակ թելն է տանում ճիշտ ուղղությամբ: Տեղացիներն ասում են, որ այստեղ բազմաթիվ են ճակատագրական թունելները: Օրինակ` եթե այս մեկով փորձեք անցնել, չեք էլ նկատի, թե ինչպես կգահավիժեք մի քանի հարյուր մետր ներքև… անդունդ: Անցյալ դարի 70-ականների սկզբին հայտնաբերված քարանձավը ամբողջությամբ հետազոտված չէ, լուրջ պեղումներ այստեղ չեն արվել: Սակայն հենց այս քարայրում հայտնաբերվել են ոչ միայն 9-րդ դարի գտածոներ, այլև քարեդարյան ոսկորներ, քարե գործիքներ:
Ոչ ոք կարծես չի ցանկանում կամ չի ուզում խոսել մշակութային շերտերի մասին, ինչը կարևոր է: Համեմատաբար մեծ սրահներում պտտվելուց հետո պարզ է դառնում անտեսված իրականությունը: Քարանձավի ամբողջ տարածքը անկանոն ու կոպիտ փորված է: Ամենուր թափթփված են ոսկորներ: Ահռելի քանակությամբ մնացորդներ կան, ամենուրեք փոսեր են արված: Պատերի վրա բազմաթիվ են կիսով չափ այրված մոմերն ու խարույկ վառելու համար նախատեսված փայտերը: Պարզ է, որ քարանձավը փորողները ոչ գիտնականներ են եղել, ոչ էլ մասնագետներ:
ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Տաթևի վանքի գաղտնիքները

  • Սեփական փորձով. Արջերի քարանձավ՝ ստորգետնյա դրախտ




  • Այստեղից սկսվում է Մագիլի քարանձավի ամենաբարդ հատվածը: Սկզբում կուզեկուզ ենք շարժվում, հետո՝ սողեսող. սա միակ տարբերակն է: Մինչև մթնելը մեկ ժամ կա, ուստի որոշում ենք ավելի մանրամասն ուսումնասիրել քարանձավի այս հատվածը, ու կամաց-կամաց ուրվագծվում է քարանձավի դաժան անցյալը: Այս հատվածում նույնպես ամեն ինչ փորված է, հստակ երևում են վառված չղջիկների մնացորդները: Մագիլի քարանձավը թալանողներն ավելի քան 40 տարի անխնա ոչնչացրել են չղջիկներին: Գտածոներ որոնողները ամենայն հավանականությամբ այնքան արժեքավոր իրեր են գտել, որ բազմադարյան կուժերը պարզապես շպրտել են ուր պատահի ու ջարդել:
    Փոշու շերտը մի փոքր մաքրելուց հետո նորից երևում են կուժերի ու այլ պարագաների կտորտանքներ: Եթե հաշվի առնենք, որ, օրինակ, 17-18-րդ դարի մետաղադրամի արժեքը գտածոների սև շուկայում մի քանի հարյուր դոլարի է հասնում, մոտավոր կարելի է պատկերացնել, թե ինչ ահռելի գումարներ կարժենան 3-4 հազար տարվա վաղեմություն ունեցող գտածոները:
    Մագիլի քարանձավը որոշել են վարձակալությամբ տալ: Ակնհայտ է, որ զբոսաշրջության դեպքում չղջիկները կանհետանան: Պարզ է, որ վարձակալողները կմեծացնեն այս նեղլիկ անցքերը, անհայտ է, թե ինչ է լինելու պատմական շերտի հետ:

    Տարածել