Ի՞նչ հագնել ձմռանը. Պարկա. տաք must have

Ի՞նչ հագնել ձմռանը. Պարկա. տաք must have

Ի՞նչ հագնել ձմռանը, որ լինել և ՛ նորաձև, և ՛ չմրսել. հագուստ մոդամանների համար:

Մի քանի սեզոն առաջ, երբ կրկին հայտնվեցին պարկաները, քչերը կարող էին ենթադրել, որ դրանք կդառնան ձմեռային գլխավոր վերնազգեստ: Տասնամյակներ շարունակ գրեթե մոռացության մատնված հագուստի այս տեսակն այս սեզոն ամենուր է:

Պարկա՝ ձմեռային տաք բաճկոն կապյուշոնով, որի եզրը «զարդարված» է մորթիով: Չնայած «զարդարված» բառը կարծես այնքան էլ տեղին չէ. չէ՞ որ պարկայի նախահայրը հյուսիսային ժողովուրդների ավանդական հագուստն է, իսկ նրանց մոտ, ինչպես հասկանում եք, մորթին ուներ պրակտիկ և ոչ դեկորատիվ նշանակություն: Ի դեպ, հագուստի անվանումը նույնպես հյուսիսային ժողովուրդների լեզուներից է:

galyan

Պարկա նեմեցերեն նշանակում է մաշկ: Պարկան իր ժամանակակից տեսքով ձևավորվում է 1950-ականներին: Ամերիկյան բանակի պատվերով օդաչուների համար կարվեցին պարկաներ, որոնք, ի դեպ, ունեին գազարագույն աստառ: Հենց զինվորական ծագում ունենալու պատճառով պարկաների դասական տարբերակը խակի գույնի է, չնայած այսօր կարելի է հանդիպել տարատեսակ գունային լուծումներ ունեցող մոդելների:



Պարկաները հաճախ ունենում են երկարացված հետնամաս, որը նույնպես նպաստում է հագուստն ավելի հարմարավետ և տաք դարձնելուն և բացի դրանից՝ կրողի կառուցվածքը ավելի սլացիկ է ցուցադրում:

Հարմարավետ հագուստը նորաձև ու ոճային չի՞ լինում: Պարկան ապացուցում է հակառակը: Առաջին հայացքից շատ առօրեական այս հագուստը իր միլիտարի ծագման և կոնտրաստային համադրությունների շնորհիվ դառնում է շատ ոճային: Հե՞շտ է արդյոք համադրել պարկան: Չափազա՛նց հեշտ է: Կրել ջինսային և սաֆարի լուքերի հետերի հետ: Հաստատ այո՛. չէ՞ որ այդպես են վարվում street style աստղերը արդեն մի քանի սեզոն:

parka

Հենց այս ունիվերսալությունը, հարմարավետության և ձմռանն այդքան անհրաժեշտ ջերմաստիճանը հանգեցրեցին նրան, որ այս ձմռանը պարկաներ կարելի է գտնել գրեթե բոլոր խանութներում: Նշեմ նաև , որ պարկան յունիսեքս հագուստ է. սազում և ջերմացնում է և՛ տղամարդկանց, և ՛ կանանց: Մի խոսքով, եթե Դուք դեռ չունեք պարկա, այն գնելու իսկական ժամանակն է:

Գրել կարծիք