ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Սերգո Երիցյան. Մեզ կհարգեն, եթե չլինենք օտարամոլ

Սերգո Երիցյան. Մեզ կհարգեն, եթե չլինենք օտարամոլ

կրթական ռեֆորմ
Մեր հասարակությունը շատ արագ է ուզում ավարտել դպրոցը, հպանցիկ կրթությամբ: Հիմնարար կրթությունը ենթադրում է մի քանի աստիճաններով հստակ շարունակության ապահովում: Մենք արեցինք այդ քայլը` սահմանելով 6 տարեկանից տարրական կրթություն: Բարեփոխման ակունքներում ես էլ եմ գտնվել, և այդ տարիներին են հիմնական փաստաթղթերը տեսքի բերվել և օրենսդրական ուժ ստացել: 6-ից 10 տարեկանում երեխան պետք է շփվի և հաղորդակցվի կրթության այբուբենի հետ: Այժմ էլ տարբեր կարծիքներ կան՝ ինչու պետք է միջին դպրոցից հետո 3 տարի պարտադիր սովորել ավագ դպրոցում: Բայց մենք հաշվի չենք առնում մեկ բան. բակալավրիատի 5-ամյա կրթությունից մեկ տարին տեղափոխվել է 12-ամյա կրթության շրջանակ: Ցանկացողները 9-րդ դասարանից հետո կրթություն կարող են ստանալ արհեստագործական դպրոցներում, քոլեջներում մասնագիտություն ձեռք բերել և զուգահեռ ստանալ 12-ամյա կրթություն: Այստեղ այլ խնդիրներ կան. ինչպիսի՞ն է մեր դպրոցի և ընդհանրապես կրթական համակարգի վիճակը, այն կարո՞ղ է կրթության անհրաժեշտ բարձր որակ ապահովել: Կրթական համակարգի հանդեպ թերահավատությունը գալիս է այստեղից: Բայց մի օր բարեփոխումները կտան սպասելիք արդյունքները:
շառավիղները
Վերջին տարիների իմ հետաքրքրությունը տեսաֆիլմերն են: Հանրությանը ներկայացնել 19-20-րդ դարերի մեր անվանի գործարարներին, բարերարներին: Փորձում ենք գտնել նրանց սերունդներին: Դրանցից մեկը Ալեքսանդր Մանթաշյանցին և նրա սերունդներին նվիրված տեսաֆիլմ-ուսումնասիրությունն էր, որի նպատակն էր գտնել այդ մարդու շառավիղները՝ ժառանգներին: Փարիզում գտա Ալեքսանդր Մանթաշյանցի թոռանը, ծոռանը, կապեր հաստատեցի, նրանց բերեցինք Երևան, միասին գնացինք Թիֆլիս: Ստեղծվեց տեսաֆիլմ, որին զուգահեռ այդ թեման այնքան զարգացավ, ծանրացավ ու հուզական դարձավ, որ Երևանի Աբովյան փողոցում դրվեց Մանթաշյանցի արձանը: Վերահրատարակվեց նրան նվիրված գիրքը: Ես առիթ ունեցա ճամփորդել Մանթաշյանցի ժառանգների հետ: Պետք էր տեսնել, թե ինչ հոգեկան հրճվանք էին զգում այդ մարդիկ՝ գնալով իրենց պապի ոտնահետքերով: Նրանք այլևս մեծահարուստ դառնալու ցանկություն չունեին: Երբ հարցրի ծոռանը՝ Միշելին, թե կցանկանա՞ր պապի նման հարուստ լինել, պատասխանեց, որ չի ցանկանում ամիսը 5000 եվրոյից ավելի եկամուտ ունենալ. այսպես ավելի հանգիստ է և ինքնաբավ:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



օտարամոլություն
Լեզուն ինքն իրեն պաշտպանում է, այն ինքնազարգացող և ինքնաբավ է, բայց լեզուն նաև մեր պաշտպանության կարիքն ունի: Այս տեղեկատվական հոսքերում այն չի կարող անընդհատ և միայն ինքնամաքրման ճանապարհով իրեն պաշտպանել: Օրինակ` համակարգչային տերմինոլոգիան 3000-ից ավելի բառ ունի. եթե այն հայերեն չդառնա և մեր կյանք չմտնի, 3000 օտար տերմին կխառնվի մեր լեզվին: Լեզվի տեսչությունը պետք է օգնի, որ լեզուն մաքուր մնա, կառույցի նպատակը ամենևին էլ մարդկանց տուգանքներով պատժելը չէ: Քաղաքում տասնյակ տաքսիներ կան, որոնց վրա միայն օտարատառ անվանումներ են. դրանք լեզուն խաթարող միջոցներ են, պտտվում են քաղաքում ու մեր աչքին տարահունչ ու օտարատառ սնունդ տալիս: Շատ տեղերում էլ ցուցանակները և գովազդերը նախընտրում են տեղադրել դարձյալ միայն ոչ հայերենով: Մեր խնդիրն է տեղեկատվական ուղերձների միջոցով մարդկանց համոզել փոփոխություններ կատարել: Մենք երբեմն շռայլ ենք լեզվի նկատմամբ խոսքերի մեջ կամ կենաց առաջարկելիս և ժլատ` գործնական քայլերում: Պետք է հակառակը լինի. ոչ թե խոսքաշեն լինենք, այլ հանուն մաքուր մայրենիի շռայլ լինենք մեր գործողություններում: Հաճախ տաքսի ծառայությունները բողոքում են, որ հայկական անունները քիչ են, դրա համար ընտրում են օտար անուններ: Նման մի դեպքից հետո այդ ընկերությանը հայկական տեղանունների քարտեզ ուղարկեցի. այնտեղ գեղեցիկ սարերի, ձորերի հայկական հարյուրավոր անուններ կան: Եթե օտարամոլ չլինենք ու պաշտպանենք մեր լեզուն, մեզ կհարգեն: Թե չէ երբեմն այն տպավորությունը կարող ես ունենալ, որ եվրոպական որևէ քաղաքում ես:

Տարածել