ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

7 պատճառ` հենց հիմա սմարթֆոնն անջատելու համար

7 պատճառ` հենց հիմա սմարթֆոնն անջատելու համար

Ավելի լավ է քնել
Առաջին հայացքից` ոչ մի կապ, բայց կապն ուղիղ է: Քնելու փոխարեն, մահճակալում պառկած, շարունակում ենք գոնե մի վերջին անգամ աչքի տակով անցկացնել «Facebook»-ի լրահոսը, ստուգել էլեկտրոնային նոր նամակները, հաշվել «Instagram»-ի վերջին լայքերը: Մենք ոչ միայն կրճատում ենք քնելու ժամանակը, այլ նաև հաճախ էլ «փախցնում» ենք մեր քունը: Սմարթֆոնից պետք է հրաժարվել գոնե օրվա վերջում:
Ավելի լավ է մարզել հիշողությունը
Սմարթֆոնն ամենակարող է կամ գրեթե ամենակարող: Այն հիշում է, փնտրում ու գտնում մեր փոխարեն, պահում ու վերլուծում է ինֆորմացիան: Սա նշանակում է, որ պետք չէ ջանք թափել, հիշել, մտապահել, մտածել ու վերլուծել: Մենք դադարել ենք հիշել նույնիսկ հարազատ մարդկանց համարները: Սա հարմար է, բայց վարժեցնում է այլևս չսովորել, չհիշել ու չմարզել ուղեղը:
Ավելի լավ է շփվել իրականում
Ինչքա՞ն հաճախ ենք մենք տեսնում մեր ընկերներին: Հաստատ ավելի պակաս, քան երբ չունեինք սմարթֆոն: Նրանց ամենօրյա վիրտուալ ներկայությունը մեզ ստիպում է մտածել, թե այդ հանդիպումներն անդադար են: Մենք ամեն օր ավելացնում ենք տասնյակ նոր ընկերների, նրանցից շատերին երբեք չենք էլ տեսնում: Բայց նրանցից շատերի հետ շփվում ենք: Եթե հրաժարվենք սոցցանցերում ժամեր անցկացնելու սովորությունից, ավելի շատ ազատ ժամանակ կունենանք ու կկարողանանք իրական ընկերներին ավելի հաճախ տեսնել:






Ավելի լավ է բարձրացնել արդյունավետությունը
Մեր ամենօրյա աշխատանքի, մտավոր մարզանքների արդյունավետությունն ավելի բարձր կլինի առանց սմարթֆոնի, քանի որ սմարթֆոնի բացակայությունը կպակասեցնի նաև շատ այլ շեղող գործոններ. առանց սմարթֆոնի պետք չի լինի այն անդադար լիցքավորելու մասին մտածել: Սա մանրուք է, բայց այն ամենօրյա կախվածություն ու լարվածություն է առաջացնում ու մեր ուշադրությունը շեղում է ավելի կարևոր բաներից: Մեզ կդադարեն նաև շեղել անդադար հնչող հաղորդագրությունները, հավելվածների թարմացումները:
Ավելի լավ է լինել կրեատիվ
Առանց սովորական դարձած սմարթֆոնի կարելի է ավելի կրեատիվ դառնալ, հանձնարարություններն ու խնդիրները լուծել այլ ուղիներով: Կարելի է ինտերնետում ինչ-որ բան որոնելու փոխարեն բացել գիրքը ու փնտրել ցանկալի պատասխանը կամ պարզապես հարցնել շրջապատի մարդկանց: Այսպես կսովորենք ոչ միայն ինֆորմացիայի այլ աղբյուրներ գտնել, այլ նաև ֆիլտրել այդ ինֆորմացիան:
Ավելի լավ է պակասեցնել սթրեսը
Առանց սմարթֆոնի կազատվեք անպետք ինֆորմացիայի հզոր հոսքից, անդադար զանգերից ու հաղորդագրություններից, անիմաստ ծանուցումներից, sms-ի սպասումից:
Ավելի լավ է փոխել սովորությունը
Գոնե ինչ-որ կարճ ժամանակով սմարթֆոնից ազատվելու դեպքում կարելի է վերլուծել ու որոշել, թե հատկապես ո՛ր գործառույթներն ու հավելվածներն են մեզ պետք իրականում: Կարելի է ջնջել բոլոր այն խաղերը, հավելվածները, որոնք իրականում միայն խլում են մեր ժամանակը, շեղում կարևոր գործերից: Ի վերջո, գուցե ֆինանսական հաջող որոշում կայացնենք` ավելի քիչ խոսելով ու ինտերնետ թրաֆիք օգտագործելով:

Տարածել