ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Տաթևի վանքի գաղտնիքները
Երկրի հարավում գտնվող ամենամեծ վանական համալիրը հինադրվել է 4-րդ դարում ու եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն` Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում:
Այժմ տեր Միքայել վարդապետ Գևորգյան է Տաթևի վանահայրը ու հենց նա պահում ու պահպանում է վանական համալիրը: Վանահայրը հաստատում է, որ կան մի քանի գաղտնուղիներ: Ասում է, որ մի քանիսը մեկընդմիշտ փակվել են երկրաշարժերի ու փլուզումների պատճառով, սակայն մի քանիսը դեռ պահպանվել են: Վանքը կոչվում է Սուրբ Եվստաթեոսի անվամբ: Նա Սուրբ Թադեոս առաքյալի աշակերտն էր, Փրկչի խաչելությունից անմիջապես հետո Հայաստանում քրիստոնեություն էր քարոզում: Ըստ ավանդազրույցի` հենց այս վայրերում է Եվստաթեոսը մահանում տանջանքներով, ու հենց նրա գերեզմանի վրա տաճար է վեր խոյանում, որն էլ դառնում է Տաթևի մենաստանի հիմքը:
Սեփական փորձով. Արջերի քարանձավ՝ ստորգետնյա դրախտ
Առաջին գաղտնուղու դեպքում ամեն ինչ այնքան էլ բարդ չէ: Պետք էր ներս մտնել սեղանատնից ու փնտրել գետնի վրայի անցքը: Այս գատնուղու տեղն այժմ հայտնի է բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ եղել են Տաթևում: Հենց այս գաղտնուղու միջոցով էլ վանականներն ու տեղացիները հասել են գետափ: Մենք «սեփական փորձով» կրկնենք նրանց ուղին ու հասնենք գետ: Հենց այս ուղով են անցել բոլոր նրանք, ովքեր ցանկացել են արագ հասնել գետափ: Բազմաթիվ են աղբյուրներն ու փոքրիկ ջրվեժները, որոնք կենսական նշանակություն են ունեցել վանական համալիրի համար:
Այստեղ եղանակն անկանխատեսելի է: Վայրկյանների ընթացքում արևին կարող են փոխարինել հուժկու քամին ու կարկուտը: Սակայն դեռ այնքան էլ վատ չէ, ու որոշում ենք փնտրել մյուս 2 գաղտնուղիների ելքերն ու մուտքերը:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)