Օդրի Հեփբերնի անհայտ լեսբիական ողբերգությունը
Գռեհիկ, սեքսուալ ու չարացած. Դի Կապրիոյի կարիերայի սև բիծը
Տարանտինոյի «Ատելի 8»-յակը. Սեքսով զբաղվող Գեբելսը, արյունլվա հղին և Լինքոլնը
Դի Կապրիոյի օսկարյան մաքառումը
Սիրո և սեքսի մասին տարվա ամենասկանդալային ֆիլմը. «ՍԵՐ 3D»
Ի՞նչ ենք ստանում
«Մանկական ժամը» (ինչպես համոբեկնազարյանական «Նամուսը») ասեկոսեների տհաճ, սակայն ծանր քաշի մասին է, ինչի պատճառով ճակատագրեր են կործանվում: Ուայլերի` էմոցիոնալ դրամատիզմով հագեցած այս գլուխգործոցը համասեռամոլության թեման ներկայացնում է ըստ Հեյսի կոդեքսի: Այսինքն, շտկումները, որոնք արվել են ֆիլմը տապալումից փրկելու համար, խորհուրդ էին տալիս համասեռամոլությունը ներկայացնել զգուշորեն, խոհեմաբար և զուսպ: Եվ իրոք, ֆիլմում չկա սեռական գործողության որևէ ակնարկ, ավելի շատ շեշտվում են սիրահարվածությունն ու պլատոնական զգացմունքները:
Այսօր ոմանք սև ու սպիտակ կինոպիեսը կհամարեն ոչ արդիական և հնացած, գուցե նույնիսկ միամիտ և անմեղ պատմություն: Բայց ստեղծագործության խնդիրը բամբասանքների և դրանց ահռելի ճնշման մասին է, ճնշում, որն իր ճանապարհին կոտրում-փշրում է մարդկանց ինքնասիրությունն ու համբավը:
Այսօր էլ` կոնտեքստից կտրված խոսքը գնահատվում է որպես առանձին միտք ու դրվում է հոդվածի վերնագրում: Այդպես էլ ամերիկյան դպրոցի պատերի մեջ կես դար առաջ Մարթան և Քարենը չկարողացան ռացիոնալ և ադեկվատ պատասխան գտնել անհիմն մեղադրանքին: Դատարկված դպրոցն ու կանանց ողբերգությունը հատկապես ազդեցիկ են դերասանուհիների լուռ տանջանքի պահերին. ամենևին պարզ չէ, թե ինչ է պետք անել այսպիսի իրավիճակում:
Կարդա նաև
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)