Խուլիգանություն` ադրբեջանական ձեւով. Ձախողված մայիս Ադրբեջանի սպորտի համար

Խուլիգանություն` ադրբեջանական ձեւով. Ձախողված մայիս Ադրբեջանի սպորտի համար

newmag-ը պատմում է, թե ինչպես լվովյան ռինգում բռնվկեց ադրբեջանցիների հիստերիան, և ովքեր էին ադրբեջանցիներին պարտության մատնող հայ մարզիկները:

Մենեմարտից հետո արցախցի եւ ադրբեջանացի մարզիկների ընդհարումը մի քանի ժամվա ընթացքում դարձավ շաբաթվա ամենաաղմկահարույց միջադեպերից մեկը: Ուկրաինայի Լվովում ընթացող քունգ ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի քունգ ֆուի հավաքականներն անցել են զանգվածային կռվի:

Սպորտի վարկաբեկում քաղաքականության միջոցով

Արցախցի քունգֆուիստ Դավիթ Պետրոսյանի եւ ադրբեջանցի մարզիկի մենամարտից հետո ադրբեջանական կողմը ցուցաբերել է ոչ սպորտային պահվածք: Նախքան ռինգի մրցավարը կբարձրացներ հայ մարզիկի ձեռքը` նշմարելով հաղթանակ, Ադրբեջանի թիմի մարտավկան հարվածել է մեր մարզիկին: Օրինակելով ավագ սերնդին, սադրանքին միացել է ինքը` ադրբեջանցի մարզիկը, որը ռինգում թիկունքից հարվածել է Դավիթ Պետրոսյանին: Եւ սա էլ բավարար չէ, պարտության համը ճաշակելուց հետո մականներով ռինգ են բարձրացել ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները: Սկսվել է զանգվածային կռիվ. 50 ադրբեջանցի` տասը հայի դիմաց: Ադրբեջանի հիստերիան սաստել են ոստիկանները, ադրբեջանցի մարզիկներից մեկի հարվածներին իր վրա է ընդունել Քունգ Ֆուի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, որը փորձել է մարմնով փակել արցախցի 12-ամյա մարզիկին:



Նախապես մշակված սցենար

Ո՞ւմ էին պետք մականներն ու այլ իրերը սպորտային միջոցառման ժամանակ: Այստեղից միակ հետեւությունն այն է, որ հակառկորդն այս ամենը ծրագրած է եղել նախապես: Եվրոպայի առաջնության ժամանակ` Եվրոպայի աչքի առջեւ Ադրբեջանը ցույց է տվել իրական դեմք: Նկատողությունն ու որակազրկումը նվազագույնն էր, որը ստացել է ադրբեջանական կողմը:

Հաղթող Պետրոսյանները

Քունգֆուիստ Դավիթը Պետրոսյանը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական 5 տանկ եւ  հետեւակի 1 մարտական մեքենա  խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է:

Ձախողված մայիս Ադրբեջանի սպորտի համար

Մեկ շաբաթ էլ չի անցել, երբ ընդհանուր մենամարտերի մարզիկ Ալբերտ Ղազարյանը մոսկովյան ռինգում տապալեց ադրբեջանցի մարզիկ Ռուսլան Մուրթազովին: Մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման օրը, ընդհանուր մենամարտերի մեկ այլ հայ մարզիկ ռինգում տապալեց թուրք մրցակցին: Հայկական կողմը չի քաղաքականացնում սպորտը, բայց մեկ բան հստակ է` Հայաստանի համար մայիսն ամեն առումներով շարունակում է մնալ հաղթական ամիս:

Գրել կարծիք