Դիանա Մալենկո. Հայաստանում ավելի շատ են հարմարվողները, քան չհարմարվողները
արևածագ
Կյանքս ամեն օր նոր թափ է առնում, երբ լուսաբաց եմ դիմավորում, արևի առաջին ճառագայթներն եմ տեսնում: Մայրամուտը և գիշերը սիրում եմ, որովհետև տեսակով բու եմ, բայց մայրամուտի վերջում ինքս էլ մարում եմ: Մայրամուտն ինչքան էլ սիրեմ, այն ասոցացվում է ինչ-որ բանի վերջնակետի հետ, իսկ վերջը ես չեմ սիորւմ, միշտ ամեն ինչի սկիզբն եմ սիրում: Այս պատճառով էլ արևածագն ինձ էյֆորիայի մեջ է գցում: Նույնիսկ արև եմ ուզում դաջել մեջքիս, որ ավելի մոտ լինեմ նրան:
միշտ ուշանում եմ
Միշտ ուշանում եմ: Ինչքան էլ հասկանում եմ, որ անպատասխանատվության դրսևորում է, ինչքան էլ հասկանում եմ, որ չի կարելի այդպես վարվել, բայց… ցավոք սրտի` ես միշտ ուշանում եմ: Կյանքում չեմ ուշանում, շտապում եմ կյանքն ապրել և ապրում եմ: Գոնե այդտեղ մի քայլ առաջ եմ ընկնում ու արագ եմ սկսում ապրել: Առօրյա կյանքում քեզ պիտի այնպես դաստիարակես, որ չուշանաս:
ներողություն խնդրելու արվեստը
Գիտակցելով, որ իրականում շատ վատ քայլ եմ անում, փորձում եմ այդ իրավիճակը շտկել ներողություն խնդրելով: Ներողությունն ինձ թվում է աստվածային բառ, որն ամեն իրավիճակում օգնում է, նույնիսկ ամենավատ արարքիցդ հետո, երբ անկեղծորեն խոստովանում ես, որ մեղավոր ես: Դա ինձ համար ամենահզոր երևույթներից մեկն է աշխարհում: Այն մարդկանց, ովքեր չեն կարողանում ներողություն խնդրել, խորհուրդ եմ տալիս անել դա, որովհետև առաջին հերթին դա մարդու ներսն է թեթևացնում:
ՄՈՆՈԼՈԳ
- Նարինե Դովլաթյան. Ամենադժվար բանը լռելն է
- Սեդա Մուրադյան. Մեր երկրում պետք է զգանք որպես երկրի սանիտարներ
- Սոնա Ղազարյան. Մեզ հանրահավաք գնացող աղջկա կերպար է պետք
ժամանակակից կինոն
Կինոման եմ: Եթե նույնիսկ գիշերը 3-ին տուն մտնեմ ու առավոտյան 6-ին արթնանամ` անպայման մի ֆիլմ պետք է նայեմ: Շատ եմ սիրում կենսագրական ֆիլմեր: Կինոն ինձ համար կյանքին հավասար գիծ է: Երազում եմ, որ մեր ռեժիսորները սկսեն այնքան հետաքրքիր ֆիլմեր նկարել, որ մարդ այդ ֆիլմի նկարահանման ընթացքում ամեն ինչ մոռանա և տրվի այդ ֆիլմին: Ուզում եմ, որ մեր ռեժիսորները հասկանան, որ ի վերջո ժամանակի մեջ մնում ես, եթե արվեստի լավ գործ ես անում, իսկ կինոն ինձ համար արվեստի կարևոր ճյուղ է, այդ պատճառով եմ ցավագին տանում ամենը: Թատերական ինստիտուտը տարեկան 800 ուսանող է ավարտում, բայց այդքանից 10-ն են իրենց մասնագիտությամբ աշխատում: Ես կողմ եմ, որ երիտասարդ կադրեր դասավանդեն Թատերական ինստիտուտում:
քաղաքային կուլտուրա
Ոմանք մեր քաղաքի զարկերակը չեն բռնել, ոմանք սխալ տեղից են բռնել: Ես ճիշտ տեղից եմ բռնել ու ապրում եմ իսկական երևանյան կուլտուրայով, իսկական երևանյան կոլորիտն ու զարկերակն եմ զգում: Իրականում հիմա տարանջատում կա. փաբային կուլտուրան, որը նոր է ու ինձ ուրախացնում է, երկրորդը` այդ փաբային կուլտուրան քննադատողները: Ամեն ինչը միշտ հետաքրքիր է լինում, երբ քննադատություն է լինում: Մեր օրիգինալությունն այն է, որ Սարյանով քայլելիս անհնար է մենակ մնաս, քանի որ շատ ծանոթների կհանդիպես: Ժամանակակից երևանյան կոլորիտի ամենամեծ խաղաքարտը դա է: Բոլորն իրար ճանաչում են: Տնից դուրս են գալիս ու 8-9 ընկերով են վերադառնում: Մարդի՜կ, հանկարծ չկորցնե´ք դա: Դա է իդեալական քաղաքային կուլտուրան:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է անկախ Հայաստանի ամենահայտնի ֆիլմերից մեկի մոտիվներով գրված գիրքը՝ «Մի՛ վախեցիր» (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է Հերմինե Ավագյանի ու Ուլիս Մանեսի «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա» հուշագրությունը (թրեյլեր)
Տեղի ունեցավ գերմանացի ռեժիսոր, գրող Նուրան Դավիթ Քալիսի դեբյուտային գրքի հեռուստաշնորհանդեսը՝ «Լուսինը մեր արևն է» (տեսանյութ)
Տեղի ունեցավ սատիրիկ ու գրոտեսկային «Սատանայի արհեստանոցը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)