Մելդրոնատացում. Դոպինգ-սկանդալի վերադարձը ռուսական սպորտ
«Եթե ունենանք ապացույցներ պետականորեն կազմակերպված դոպինգային ծրագրի մասին, մենք ստիպված կլինենք կայացնել շատ բարդ որոշում՝ Ռուսաստանին զրկել Օլիմպիական խաղերից». Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի այս հայտարարությունը դարձյալ խառնեց մարզաշխարհը: Ռուսաստանի հավաքականին Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկելու խոսակցությունները սկսեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ արտագաղթած Մոսկվայի հակադոպինգային ծառայության նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովը The New York Times պարբերականին տված հարցազրույցում նշեց, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում մեդալ նվաճած առնվազն 15 ռուս մարզիկ ներգրավված է եղել Ռուսաստանի կառավարության դոպինգային ծրագրին:
Ռուսասատանի հավաքականի ճակատագիրը` WADA-ի ձեռքերում
Ռուսաստանի օլիմպիական հավաքականը կմասնակցի՞ Ռիո-2016-ին` կախված է համաշխարհային հակադոպինգային կազմակերպության նոր հետաքննության արդյունքներից:
Ռիոն`վտանգված. Շարապովայի դոպինգային սկանդալի հետևանքը
Մելդոնիումի սարսափը. Հռիփսիմե Խուրշուդյանն օգտագործե՞լ էր դոպինգ
Լրացուցիչ հարված
Ռուս մարզիկների` արգելված խթանիչներ օգտագործելու վերաբերյալ, Միացյալ Նահանգների արդարադատության ծառայությունները «Հանցավոր համաձայնություն» եւ «Խարդախություն» հոդվածներով քրեական գործ են հարուցել:
Եկատերինա Կուրիլենկովա
Բելառուսի հակադոպինգային գործակալության հետաքննության եւ արդյունքի ղեկավարման բաժնի պետ
«Եթե Ռուսաստանի հավաքաքականին Ռիո-2016-ին մասնակցելու իրավունքից զրկելու հավանականությամբ մասին խոսել է ՄՕԿ-ի ղեկավարը, նշանակում է` դա հավանական է: Առհասարակ, համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում ազգային հակադոպինգային ծրագրերի ստուգմանը: Բայց վերջնական որոշումը կկայացանի WADA-ն: Նրանք մանրամասն ուսումնասիրելու են բոլոր նյութերը, որոնց հիման վրա էլ կհրապարակեն համապատասխան եզրակացություն»:
Կարդա նաև
Newmag-ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը (տեսանյութ)
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)
«Գիրք կարդալը դիմադրության ձև է». Գեորգի Գոսպոդինովը դիմել է հայ ընթերցողին
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)