«Երկրաշարժ». Սարիկ Անդրեասյանի դաժան կինովերապրումը
Ռուսաստանյան ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանն անցած տարի հայտարարեցին նոր կինոնախագծի մասին։ Գյումրու երկրաշարժին նվիրված ֆիլմի հեղինակները նախատեսում են ծախսել 200 միլիոն ռուբլի, նկարահանելու են և՛ Մոսկվայում, և՛ Գյումրիում։ Հայկական քաղաքի դեկորացիաները Ռուսաստանի մայրաքաղաքում կառուցվել են լքված գործարանի 50 հազար քմ տարածքում։ Դերասանական կազմում են հայտնի և վաստակավոր կինոգործիչներ: Կոնստանտին Լավրոնենկոն կինոսերներին հայտնի է Անդրեյ Զվյագինցևի ֆիլմերից և «Վտարում» («Изгнание») դրամայի շնորհիվ: Նա առաջին ռուս դերասանն է, որն արժանացել է Կաննի փառատոնի մրցանակին՝ «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում։ Նախագծի մասին խոսեցինք պրոդյուսերի և հայկական թիմի հիմնական դերասանների՝ Տաթև Հովակիմյանի և Սոս Ջանիբեկյանի հետ։
«Փախիր կամ ամուսնացիր». Ինչո՞ւ է այս ֆիլմն ամենալավը նախորդներից
Եվ ֆիլմի առաջին հինգ րոպեներից հանդիսատեսի համար պարզ կլինի՝ հաջողվե՞լ է այն, թե՞ մենք՝ ֆիլմը ստեղծողներս, լրիվ հիմար ենք: Կարծում եմ, որ մենք ճիշտ քասթինգ ենք արել: Առաջնորդվել ենք նախ և առաջ տաղանդավոր և պոպուլ յար դերասաններով: Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանն ու Սոս Ջանիբեկյանը ակտիվ նկարահանվում են հայկական ֆիլմերում, բայց նրանց քաջատեղյակ չէ ռուսական շուկայի հանդիսատեսը: Իսկ Հայաստանի դեպքում, կարծում եմ, ոչ մի վատ բան չկա, որ մենք վերցրել ենք հայտնի դերասանների: Ինձ՝ որպես պրոդյուսերի, հետաքրքիր են պարզ, մարդկային պատմությունները: Ես փնտրում եմ հենց այդպիսի առաջարկներ և բաց եմ դրանց համար: Անընդհատ ստանում եմ սցենարներ Ղարաբաղի պատերազմի մասին և հարցնում եմ՝ միթ՞ ե դա միակ թեման է հայկական կինոշուկայում: Այդուամենայնիվ, ես միշտ բաց եմ նոր, պարզ ու հետաքրքիր գաղափարների համար»:
Խաղասեղանին սերն է՝ Poker.am-ի ռուսական ակցենտը
«Սիրո գործակից». Շտամպ և գրոտեսկ