«Երկրաշարժ». Սարիկ Անդրեասյանի դաժան կինովերապրումը

«Երկրաշարժ». Սարիկ Անդրեասյանի դաժան կինովերապրումը

newmag-ը պարզել է, թե ինչու է պետք դիտել գեղարվեստական վավերագրության հավակնությամբ ստեղծված, մոռացվող ցավին նվիրված հայ-ռուսական ժամանակակից կինոն:

Ռուսաստանյան ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանն անցած տարի հայտարարեցին նոր կինոնախագծի մասին։ Գյումրու երկրաշարժին նվիրված ֆիլմի հեղինակները նախատեսում են ծախսել 200 միլիոն ռուբլի, նկարահանելու են և՛ Մոսկվայում, և՛ Գյումրիում։ Հայկական քաղաքի դեկորացիաները Ռուսաստանի մայրաքաղաքում կառուցվել են լքված գործարանի 50 հազար քմ տարածքում։ Դերասանական կազմում են հայտնի և վաստակավոր կինոգործիչներ: Կոնստանտին Լավրոնենկոն կինոսերներին հայտնի է Անդրեյ Զվյագինցևի ֆիլմերից և «Վտարում» («Изгнание») դրամայի շնորհիվ: Նա առաջին ռուս դերասանն է, որն արժանացել է Կաննի փառատոնի մրցանակին՝ «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում։ Նախագծի մասին խոսեցինք պրոդյուսերի և հայկական թիմի հիմնական դերասանների՝ Տաթև Հովակիմյանի և Սոս Ջանիբեկյանի հետ։


«Փախիր կամ ամուսնացիր». Ինչո՞ւ է այս ֆիլմն ամենալավը նախորդներից


66-95«Երբ Սարիկ Անդրեասյանը բերեց նախագիծը, պայմանն այն էր, որ ինքն է նկարահանելու ֆիլմը: Ես հավատում եմ նրա ուժերին. նա շատ է աճել: Աշխատանքի 60 տոկոսն արդեն իրականացվել է: Ես ամեն օր հետևում եմ նկարահանումների ընթացքին և վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ կստացվի: Այս նախագիծը կապ չունի նրա կատակերգությունների հետ, սակայն նա եկել էր Մոսկվայից ու պետք է ինչ-որ կերպ ճանապարհ բացեր իր համար այս շուկայում: Իր տարիքի համար նա շատ բաների է հասել: Բյուջեն 200 միլիոն ռուբլի է: Կարծում եմ, որ ժապավենը մեծ բոքսօֆիս կհավաքի թե՛ հայկական, թե՛ ռուսական տոմսարկղերում:

collage-2016-03-18Ֆիլմի ամենակարևոր բաղադրիչը դրամատիզմն է:

Եվ ֆիլմի առաջին հինգ րոպեներից հանդիսատեսի համար պարզ կլինի՝ հաջողվե՞լ է այն, թե՞ մենք՝ ֆիլմը ստեղծողներս, լրիվ հիմար ենք: Կարծում եմ, որ մենք ճիշտ քասթինգ ենք արել: Առաջնորդվել ենք նախ և առաջ տաղանդավոր և պոպուլ յար դերասաններով: Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանն ու Սոս Ջանիբեկյանը ակտիվ նկարահանվում են հայկական ֆիլմերում, բայց նրանց քաջատեղյակ չէ ռուսական շուկայի հանդիսատեսը: Իսկ Հայաստանի դեպքում, կարծում եմ, ոչ մի վատ բան չկա, որ մենք վերցրել ենք հայտնի դերասանների: Ինձ՝ որպես պրոդյուսերի, հետաքրքիր են պարզ, մարդկային պատմությունները: Ես փնտրում եմ հենց այդպիսի առաջարկներ և բաց եմ դրանց համար: Անընդհատ ստանում եմ սցենարներ Ղարաբաղի պատերազմի մասին և հարցնում եմ՝ միթ՞ ե դա միակ թեման է հայկական կինոշուկայում: Այդուամենայնիվ, ես միշտ բաց եմ նոր, պարզ ու հետաքրքիր գաղափարների համար»:


Խաղասեղանին սերն է՝ Poker.am-ի ռուսական ակցենտը


66-96«Սարիկ Անդրեասյանի ֆիլմերին ծանոթ էի մինչև այս նախագիծը։ Տեսել էի «Մայրիկներ» ալմանախը, որտեղ նա նովել ունի: Իմ նախընտրած կինեմատոգրաֆիան չէ, բայց սիրուն ֆիլմ է։ Նույնն էլ «Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմը` Էդրիեն Բրոուդիի հետ։ Այդտեղ տեսնում ենք նոր ու հետաքրքիր Բրոուդիի: Հավես ֆիլմ է։ Ես դիտում եմ ոչ թե որպես քննադատ, այլ որպես հանդիսատես, հետևաբար խիստ չեմ դատում։ Լավրոնենկոն իմ ամենասիրած ռուս դերասաններից է, ես նրան պաշտել եմ Զվյագինցևի «Վերադարձ» ֆիլմից հետո: Շատ եմ սիրում նրա մասնակցությամբ «Հաջո՛ղ, սիրելի՛ս» սերիալը, նրան սիրում եմ ամեն տեղ: Նա ունի ներքին մի բան` հատուկ տրված իսկական պրոֆեսիոնալներին: Այն դերասաններից է, որոնց հետ մի ֆիլմում նկարահանվելն ինձ համար անհավատալի է: Ես շատ բան կարող եմ սովորել նրանից։

collage-2016-03-18 (1)Երազում եմ նկարահանվել Զվյագինցևի ֆիլմում, նաև Հոլիվուդում, օրինակ՝ Վուդի Ալենի հեքիաթային ֆիլմերում:

Վստահ եմ, որ ցանկացած բան, որն իսկապես քոնն է, ինչին հավատում ես, մի օր կկանգնի դիմացդ։ Ամեն աղետ ունի իր ցավը և այդ ցավը կրող մարդիկ։ Այո՛, ես աղետային դերասանուհի եմ դարձել և պետք է փոխանցեմ այդ վիշտն ու տխրությունը, որովհետև կան մարդիկ, որոնք այդ ցավն ապրել են: Նրանք են դիտելու ֆիլմը, և արդեն իսկ այդ պատճառով ես պետք է լավ խաղամ։ Այո՛, սա սարսափելի տեսարաններով դաժան ֆիլմ է: Ես լացել եմ սցենարը կարդալիս։ Այնտեղ ես «տեսել եմ» բոլոր այն պատմությունները, որոնց մասին պատմում են երկրաշարժը տեսած մարդիկ։ Նրանք այսօր ապրում են մեր կողքին, բայց շատ հաճախ մենք դա չենք էլ իմանում։ Ֆիլմն այն բոլոր գիտակից մարդկանց համար է, որոնք կհասկանան ու կընկալեն պատմությունը: Դաժան ֆիլմ է, բայց համոզված եմ, որ «Երկրաշարժը» մեծ հանդիսատես կունենա նաև ֆիլմում ընդգրկված դերասանների շնորհիվ»։


«Սիրո գործակից». Շտամպ և գրոտեսկ


66-97«Մինչև Սարիկ Անդրեասյանի հետ ծանոթանալը տեսել եմ նրա ֆիլմը` էդրիեն Բրոուդիի մասնակցությամբ: Հավանել եմ: Չեմ կարող ասել, որ իմ սիրած ժանրն է, բայց ես, իհարկե, ողջունում եմ, որ հայ ռեժիսորը նկարահանել է այդ մասշտաբի ֆիլմ` այդպիսի տաղանդավոր դերասանի մասնակցությամբ: Կարևոր չէ, թե ինչ աղետներ են լինում. կարող է լինել հանճարեղ պատմություն մեկ մահվան մասին: Եթե դրամատուրգիայի տեսանկյունից ճիշտ է նկարած, եթե համամարդկային պատմություն կա, կան ցավ, վիշտ, սեր, մի մարդու կյանք ու մի մարդու մահ, ֆիլմը ստացված է: Այս ֆիլմի սցենարը դասական հոլիվուդյան կառուցվածքով է. Կան սկիզբ, զարգացում, կուլմինացիա, հակահերոս, սեր, հերոսի հաղթանակ, կան մարդկային ճիշտ «կետերի» վրա աշխատող սցենարական պահեր: Կարող է, իրոք, դառնալ միջազգային մասշտաբի ֆիլմ: Նկարահանման ընթացքը, Սարիկի հետ շփումը և առհասարակ Ռուբեն Դիշդիշյանի նման խելամիտ պրոդյուսերի աշխատանքը հուշում են, որ լավ ֆիլմ է ստացվելու: Այդ է վկայում նաև նրա պրոդյուսերական անցյալը:

collage-2016-03-18 (2)

Հայկական թեման հայ դերասաններով Համաշխարհային շուկային ներկայացնելը հավակնում է նաև փառատոնային ապագայի:

Իմ հերոսը գող է: Վերցնում է փլատակներում մնացած իրերը: Եթե չվերցնի, դա կանի մեկ ուրիշը: Կերպարը մարմնավորելուց առաջ ես ինքս ինձ համար պետք է հասկանամ նրան: Ու ես եկա այն մտքին, որ նա այնքան էլ բացասական կերպար չէ: Պարզապես հանգամանքների բերումով է հայտնվել այդ վիճակում: Ցանկացած լեզու ունի իր մտածողությունը: Քո լեզվով խոսելիս ամեն խոսքիդ կարող ես էներգիա ու էմոցիա տալ, իսկ ռուսերեն դա անելը ավելի բարդ էր: Երբ Լավրոնենկոյին տեսա խաղահրապարակում, ոտքերս թուլացան: Նա համաշխարհային կլասի դերասան է: Ջարմուշն ու Սքորսեզեն, դիտելով Զվյագինցևի ֆիլմերը, հաստատ մտածում են, թե ինչպիսի զիլ արտհաուսային ռուսական կինո է: «Վերադարձը» Զվյագինցևի եռապատումի` իմ ամենասիրելի ֆիլմն է: Երբ ես տեսա Լավրոնենկոյին, մեջս լավատեսություն հայտնվեց: Մտածեցի` Սո՛ս ջան, մարդ ես, գուցե երեսունհինգում էլ նկարահանվես Դի Կապրիոյի հետ: Եվ իմանալով, որ Լավրոնենկոն չի նկարահանվում այսպես կոչված «պոպսա» ֆիլմերում, համոզված եմ, որ նա իր հետ մեր նախագիծ կբերի ճաշակով հանդիսատես»:

Գրել կարծիք