ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ֆեն-շույի 10 կանոն. Ինչպե՞ս բազմապատկել ունեցած գո

Ֆեն-շույի 10 կանոն. Ինչպե՞ս բազմապատկել ունեցած գումարը

«Ֆեն շույը» չինական 2 հիերոգլիֆ է, բառացիորեն նշանակում է «քամի և ջուր»: Այն ուսմունք է, թե ինչպես են գործում գաղտնի ուժերը, որոնք մարդկանց բերում են առողջություն, բարգավաճում և հաջողություն: Ֆեն շույը օգնում է ուղորդել, հավասարակշռել և հարմոնիզացնել այդ գաղտնի ուժերը մարդու օգտին:
1. Մաքուր պահել տան կարևոր հատվածները` խոհանոցն ու միջանցքը: Փողը մաքրություն է սիրում: Այն կեղտոտ տեղ չի գնում:
2. Չծախսել գումարն այն վաստակելու առաջին իսկ օրը: Կատարել միայն նախապես մտածված ու կշռադատված ծախսեր: Գումարը պահել տուփի կամ չհրկիզվող պահարանի մեջ: Այն սկսել ծախսել միայն 2-րդ օրը ու քիչ-քիչ:
3. Պահել կարմիր դրամապանակ, կամ գոնե դրամապանակի վրա ունենալ կարմիր ատրիբուտ:



Վստահիր ինքդ քեզ. Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը


5 խորհուրդ, որ կօգնեն հաղթահարել ներքին բարդույթները


Հասցրո´ւ ապրել. Սեփական ժամանակը տնօրինելու 3 եղանակ





4. Դրամապանակում չպահել որևէ ավելորդ իր: Միայն փող և պլաստիկ քարտեր: Ոչ մի նկար կամ ավելորդ որևէ բան:
5. Թղթադրամները պահել առանձին դրամապանակում` իրենց անվանական արժեքին համապատասխան կարգով:
6. Գումարը ցանկալի է հաշվել առավոտյան և մաքուր ձեռքերով:
7. Գումարը կբազմապատկվի, եթե փող խնդրեք հարուստ մարդուց, և այն չծախսեք, չմանրեք, այլ պահեք նույն ձևով, ինչպես վերցրել եք:
8. Անընդհատ բարելավեք ձեր` գումար վաստակելու հնարավորությունները: Մտածեք նվազագույնը երկու ուղղությամբ` մասնագիտական և ֆինանսական շուկայում գումար վաստակելու: Հիշեք` փողը փող է բերում:
9. Վաստակած գումարը ցանկալի է ծախսել հետևյալ համամասնությամբ` 50%-ով բարեգործություն անել, 25%-ը պահել չնախատեսած ծախսերի համար, 10%-ը հարազատ մարդկանց համար ծախսել, և միայն 15%-ը ծախսել սեփական անձի վրա:
10. Եվ ամենակարևորը, աշխատեք ավելի շատ տալ: Հավատացեք, շատ ծախսելով` կվաստակեք կրկնակի:

Տարածել