Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Իտալացին հայկական օպերայում և Բաքվի սև ցուցակում

Իտալացին հայկական օպերայում և Բաքվի սև ցուցակում

Ջանլուկա Մարչիանոն oպերային թատրոնի նվագախմբի հրավիրյալ դիրիժորն է: Ի տարբերություն հյուրախաղորդ արվեստագետի, որը տվյալ երկրում հանդես է գալիս մեկ կամ մի քանի համերգով՝ հրավիրյալը երկար ժամանակ՝ ամիսներ, հաճախ՝ տասնյակ տարիներ, երբեմն էլ մի ամբողջ կյանք է անցկացնում հյուրընկալող երկրում: Բայց մաեստրո Մարչիանոն ամենևին իրեն հյուր չի զգում մեր երկրում: Նրան Հայաստանի հետ կապում են անձնական հարաբերությունները: Իտալացի հանրահայտ դիրիժորը կհամալրի՞ Հայաստանի «պատվավոր փեսաների» ցանկը, թե՞ ոչ: Մաեստրոն ժպտում է և կտրուկ պատասխանում՝ basta cosi: Ջանլուկա Մարչիանոյին նախ Խորվաթիան վստահեց Ազգային օպերային թատրոնի նվագախումբը: Հետո Ջանլուկան հայտնվեց մեր տարածաշրջանում: 2011-ից մինչև 2015 թվականը Թբիլիսիի օպերայի տնօրենն էր ու գլխավոր դիրիժորը, հետո էլ աշխատեց Բաքվում:
 

La terra d’amore


Հայաստանում ես ինձ տանն եմ զգում: Դա հասկացա, երբ Երևանում առաջին անգամ դուրս եկա զբոսնելու: Մենք շատ նման ենք: Մարդիկ շատ ջերմ են, բարյացակամ և զարմանալիորեն իմաստուն: Հայկական և իտալական խոհանոցները մոտ են: Իտալացիների պես հայերն էլ ուտելիքին մեծ ուշադրություն են դարձնում: Զգայուն են ընտանիքի հանդեպ: Ընկերությունը երկու ժողովուրդների համար էլ սրբություն է: Ու նաև նման ենք երաժշտության հանդեպ նախանձախնդիր ուշադրությամբ և սիրով: Էլ չեմ խոսում հյուրասիրության արարողակարգի, ավելի ճիշտ է ասել` ծիսակարգի մասին: Հայաստանն ինձ համար Իտալիա է` սիրո երկիր:

La terra d’umoristi


Հումորի զգացում. ահա ինչն եմ գնահատում մարդկանց մեջ: Դա ինձ համար մարդկանց հետ մտերմանալու կարևոր նախապայման է: Շատ եմ սիրում ուրախ մարդկանց շրջապատում լինել: Հայաստանում դրա պակասը չկա: Հաճախ եմ հայ ընկերներիս ասում՝ դուք հումորի ավելցուկ ունեք, կարելի է արտահանել: Երբ հայ ընկերներիս հետ սեղան ենք նստում, սկսվո՜ւմ է: Մեկը մի անեկդոտ է պատմում, մյուսը, հերթ չտալով, շարունակում: Եվ այսպես՝ անվերջ: Չեմ հասցնում մտապահել բոլոր հայկական կատակները: Հայկական ընթրիքը սովորաբար վերածվում է հումորի երեկոյի: Այդ մթնոլորտը հիշեցնում է իմ իտալական մանկությունը: Մանկության ընկերներիս հետ էլ էինք հավաքվում և ուրախ ժամանակ անցկանցնում: Հայաստանում անեկդոտի հերոս դեռ չեմ եղել, բայց հուսամ՝ մի օր իմ մասին էլ սեղանի շուրջ կատակ կհնչի:
La terra di geni
Հայաստանը ճանաչում եմ երաժշտության դասերից: Մեզ սովորեցնում էին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Խաչատրյան, Միրզոյան, Կոմիտաս: Բայց առաջին անգամ հայկական երաժշտությանը իրականում հանդիպեցի Ֆլորենցիայում: Օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանին տեսա բեմին և ապշեցի: Այն ժամանակ փոքր տղա էի: Հետաքրքիր էր` որտեղից է այդ տաղանդավոր մարդը: Հիմա եմ հասկանում՝ Հայաստանը պարզապես տաղանդների երկիր է: Տաղանդավոր չլինել այստեղ անհնար է ու նաև աններելի:

La prima visita


Անհավանական է հնչում, բայց Հայաստանի հետ ռեալ ծանթությունս կայացավ Լիբանանում: Նախանցած տարի Բեյրութում անցկանցնում էի «Ալ Բուստան » փառատոնը: Ամենամտերիմ ընկերս՝ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ասաց. «Amico, չե՞ս ուզում «Ալ Բուստան» հրավիրել Հայաստանի երիտասարդական նվագախումբը: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը չափազանց շնորհալի երիտասարդ է ու ֆանտաստիկ պրոֆեսիոնալ նվագախումբ է ղեկավարում»: Մարիոն անընդհատ կրկնում էր՝ որքա՜ն հիասքանչ է Հայաստանը, որ պարտավոր եմ այցելել: Սմբատյանին հրավիրեցի. Անմոռանալի համերգ էր: Փառատոնից որոշ ժամանակ անց երկօրյա վիզա ստացա և անակնկալ մատուցեցի այստեղ ծանոթ ընկերներիս: Իրականում մեկ լիարժեք օր ունեի Հայաստանին սիրահարվելու համար: Ու այդքանն էլ բավական էր:


[ Եկա, տեսա, հավնեցա ]



 I veri fatti


Կարծում եմ՝ եթե մարդ կյանքում գոնե մեկ անգամ չի հանդիպել մի հայի, նշանակում է՝ չի ապրել, նրա կյանքում մի կարևոր բան հաստատ պակաս է: Ինչո՞ւ: Որովհետև Հայաստանից ու հայերից շատ բան կա սովորելու: Առաջինը պատմությունն է: Չէ՞ որ Իտալիան ու Հայաստանը նախկինում հարևաններ են եղել, իսկ այդ մասին իտալական ոչ մի դասագրքում չեմ կարդացել: Կարևոր է իմանալ ճշգրիտ պատմությունը: Հիմա լրատվությունն էլ այնպիսին է, որ մարդկանց հրամցնում են այն, ինչ ձեռնտու է: Բայց ես միշտ համարել եմ, որ իրադարձությունները կարող ես հասկանալ հենց տեղում՝ մարդկանց հետ շփվելով: Լիբանանում ճանաչեցի հայերին, ուսումնասիրեցի ձեր պատմությունը, ցանկացա լինելշ այս երկրում:

24/04


Երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա ներկա լինել 24/04 համերգին: Ինքս էի խնդրել հնարավորություն տալ: 1915-ի իրադարձությունների մասին խոսելը ցավ է պատճառում ինձ: Զարհուրելի է` ինչ է կատարվել 100 տարի առաջ: Աններելի: Ցեղասպանության մասին որքան շատ եմ կարդում ու հասկանում, այդքան ավելի եմ մտերմանում հայ ժողովրդի հետ: Պատճառը պապիկս էր: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է համակենտրոնացման ճամբարում: Ես ընտանեկան պատմություններից գիտեմ, թե ինչ է նշանում «ցեղասպանություն» բառը: Այդ պատճառով ինձ համար կարևոր էր ու մեծ պատիվ ապրիլի 24-ին բեմում լինելը: Երբ համերգը սկսվեց, սարսռեցի: Թիկունքիս հավաքված հանրությունից այնքա՜ն մեծ էներգիա էր բխում: Առաջին անգամ էր, որ համերգի ժամանակ, նոտաներից բացի, այլ բան էի նկատում: Դիմացի էկրանին ցեղասպանության զոհերի նկարներն էին ցուցադրվում: Խրոխտ երաժշտությունը, այդ դաժան պատկերները, մթնոլորտը... Անհնար է բառերով նկարագրել, թե ինչ էի զգում: Ու հենց այդ պահին հասկացա՝ այդուհետև ես Հայաստանի դեսպանն եմ աշխարհում ցեղասպանության ճանաչման հարցում: Այդ օրը իմ կյանքում շատ բան փոխվեց: Փոխվեցին իմ հայացքները, կյանքի ծրագրերը, նպատակն ու երազանքները: Հասկացա, որ այլևս չեմ կարող ոտք դնել Թուրքիա կամ Ադրբեջան: Գործող արտիստի համար դա վատ է, իհարկե. ես ստիպված եմ մերժել համերգների շահավետ առաջարկներ: Բայց գիտակցաբար եմ արել քայլը և չեմ զղջում, որ նույնիսկ հայտնվել եմ ադրբեջանական սև ցուցակում:

 Il italiano di Armenia


 Այն ամենից հետո, ինչ իմացա հայերի մասին ու տեսա Հայաստանում, միայն մնում էր դառնալ հայ: Հայաստանն իմ երկրորդ հայրենիքն է: ՀՀ քաղաքացի դառնալը մեծ երազանք է: Հայաստանում ապրելը հետաքրքիր հեռանկար է թվում: Հայաստանում մի կարևոր հատկանիշ եմ ձեռք բերել. Աշխարհի որ ծայրում էլ լինեմ, կարող եմ տարբերել ու ճանաչել հայերին: Նրանք բոլորը տաղանդավոր, ոգով ուժեղ մարդիկ են: Ես երբեք չեմ տեսել մի հայի, որ կորցրած լինի հույսը: Ֆանտաստիկ է: Դուք ոչ մի պարագայում չեք հանձնվում ու միշտ պատրաստ եք կանգնել կողք կողքի, օգնել իրար, պաշտպանել ու միասնական մի հզոր ուժ դառնալ:
La gente coraggiosi
Ես չեմ պատկերացնում, որ կարող է Արցախը որևէ մեկի համար թշնամի համարվել: Արցախցիների աչքերում ես միայն խաղաղության նոտաներ եմ «լսել»: Միևնույն ժամանակ նրանք աննկարագրելի ուժեղ ժողովուրդ են: Սա աքսիոմ է, որ հասկացա Ստեփանակերտի համերգի ժամանակ: Ընդգծում եմ՝ արցախցին երբեք չի պարտվում: Արցախում մարդիկ չափազանց հստակ են իրենց խոսքում, պահանջներում, հստակ նպատակ ունեն: Ինքնավստահ են և հոգատար միմյանց հանդեպ ու իրենց հողի նկատմամբ: Այս պարագայում իմ երկրում մի բառ են ասում՝ meraviglioso:

 Una diaspora unita


Սփյուռքի հայերը մի կարևոր առանձնահատկություն ունեն. Որտեղ էլ լինեն, ստեղծում են իրենց փոքրիկ Հայաստանը: Նկատել եմ նաև, թե հայերը որքան հեշտ են դառնում տվյալ երկրի լիարժեք ու լիիրավ քաղաքացի: Համերգներով շատ եմ շրջագայում: Լինում եմ տարբեր երկրներում: Նույնիսկ ամենահեռավոր վայրում հանդիպում եմ հայի: Կարծում եմ` անգամ Մարսի վրա է հնարավոր հայ գտնել: Հավանում եմ սփյուռքահայերի մեջ ևս մի բան. Նրանք միշտ իրենց հայրենիքի կողքին են:
 

Ciao, amico Armeno


Իտալիայում ընդունված չէ շատ լեզուներ իմանալ: Մենք միայն իտալերեն ենք խոսում, մյուսների հետ հաղորդակցվում ենք ձեռքով ու ոտքով: Շրջագայությունների ժամանակ, երբ խոսում եմ մի քանի լեզվով, զարմանում են: Անհնար է, ասում են, ախր դու իտալացի ես: Ինձ ցնցեց այն, որ հայերը պոլիգլոտ են: Ինձ ողջունում են buongiorno-ով ու ասում` grazie: Գուցե այդքանով շատերի իտալերենը սպառվում է, բայց դա էլ բավարար է: Հետո գործի են դրվում ժեստերը: Եթե միմյանց լեզու չիմացող մի հայի ու մի իտալացու փակենք սենյակում, նրանք կհասկանան իրար, կդառնան մտերիմ ընկերներ և նույնիսկ ազգակցական կապեր կգտնեն:

La musica nel cuore


Հայկական երաժշտությունը դիպչում է մարդու հոգու ամենանվիրական լարերին: Առանց իմանալու` ով է հնչող ստեղծագործության հեղինակը, կարող եմ լսել ու ասել՝ O, Dio mio, հրաշալի է, ուրեմն հայկական է: Երաժշտական ուժեղ դպրոց կա այստեղ: Լավ կոնսերվատորիա ունեք: Հեշտ է հայերի հետ աշխատելը: Նրանք բացառիկ պրոֆեսիոնալներ են:

Տարածել