ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[ newmag x ted ] Հիշի՛ր՝ ասել շնորհակալություն

[ newmag x ted ] Հիշի՛ր՝ ասել շնորհակալություն

Ողջույն… Ես այստեղ եմ, որ պատմեմ, թե որքան կարևոր է մարդուն գովելը, նրա արածով հիանալը, շնորհակալություն հայտնելը: Բայց այդ խոսքերը պետք է լինեն անկեղծ:
Բախտս բերել է, որ աշխատում եմ վերականգնողական կենտրոնում, որտեղ ստիպված եմ տեսնել իրենց ամբողջ կյանքը կախվածություններով ապրող մարդկանց: Երբեմն շատ հասարակ բանն է լինում ցավի պատճառը: Ասենք՝ հայրը մահացել է՝ այդպես էլ իր զավակին չասելով, որ հպարտանում է իրենով: Եվ սա խորը վերք է թողել զավակի սրտում: Իսկ հետո նա ընտանիքից ու ընկերներից լսում է, որ հայրը դա ասել է ուրիշների մոտ: Իսկ որդուն չի ասել միայն մեկ պատճառով. չգիտեր, որ նա ունի դրա կարիքը:
Հարցս հետևյալն է, իսկ ինչո՞ւ չենք ասում, թե ինչի կարիք ունենք: Ես գիտեմ մի ջենտլմենի, որը 25 տարի ամուսնացած է և երազում է, որ կինն իրեն ասի.

«Շնորհակալ եմ, որ դու պահում ես մեր ընտանիքը, և ես կարող եմ մնալ տանը՝ երեխաների հետ»:

Բայց նա երբեք չի խսում իր երազանքի մասին: Եվ գիտեմ մի կնոջ, որը դա անում է: Շաբաթը մեկ ամուսնուն ասում է. «Կցանկանայի, որ շնորհակալություն հայտնեիր ինձ տան գործերի և երեխաներին խնամելու համար»: Եվ ամուսինն ասում է. «Օ՜հ, սա հրաշալի է, այս մեկն էլ է հրաշալի»:
Գովասանքն, իսկապես, պետք է անկեղծ լինի: Իմ ընկերուհի Էյփրիլը, որին գիտեմ մանկապարտեզից, շնորհակալություն է ասում իր երեխաներին՝ տնային պարտականություններն անելու համար: Նա ասում է. «Ինչո՞ւ չգովել, նույնիսկ եթե նրանք պարտավոր են դա անել»:


[ newmag x ted ]



Այսպիսով, հարցս հետևյալն է՝ ինչո՞ւ եմ ես ընդդիմանում: Ինչո՞ւ կարող եմ ասել, թե ինչպիսին եմ ուզում, որ սթեյք լինի, կամ ինչ չափի կոշիկ եմ ուզում, բայց չեմ կարող ասել՝ կգովե՞ս ինձ: Չեմ անում, որովհետև իմ մասին կարևոր տեղեկություն եմ հաղորդում: Ես ձեզ ասում եմ, թե որն է իմ թույլ կողմը, ասում եմ, թե որտեղ է պետք ձեր օգնությունը: Ես ձեզ հետ, իմ մտերիմների հետ վարվում եմ` ինչպես թշնամու: Որովհետև ի՞նչ կարող եք անել այդ տեղեկությամբ: Կարող եք՝ արհամարհել ինձ, կարող եք չարաշահել իմ վստահությունը կամ պարզապես կարող եք անել իմ ուզածը:
Մի անգամ հեծանիվս տարա արհեստանոց՝ անիվները կարգի բերելու: Աշխատողն ասաց. «Երբ անիվները կարգի ես բերում, հեծանիվն ավելի լավն է դառնում»: Երբ գնացի հեծանիվս վերցնելու, նրանք վերացրել էին բոլոր փոքրիկ թերություններն այն նույն անիվների, որոնք 2,5 տարի ինձ տանջում էին: Հեծանիվը կարծես նոր լիներ: Այնպես որ, ձեզ հանձնարարություն եմ տալիս, ուզում եմ «ուղղեք ձեր անիվները», անկեղծ լինեք, թե ինչ գովասանք եք ուզում լսել: Գնացեք տուն, հարցրեք Ձեր կնոջը, թե ինչի կարիք ունի նա: Գնացեք և Ձեր ամուսնուն հարցրեք, թե նա ինչ է ուզում: Գնացեք տուն և տվեք այդ հարցերը, օգնեք ձեզ շրջապատող մարդկանց:
Դա հեշտ է: Մենք խոսում ենք աշխարհի խաղաղության մասին: Ինչպե՞ս կարող ենք այդ խաղաղությունը հաստատել մեր տարբեր մշակույթներով, տարբեր լեզուներով: Կարծում եմ՝ դա սկսվում է տնից, մեկ տանիքից: Եկեք, սկսենք մեր բակից:
http://www.ted.com/talks/laura_trice_suggests_we_all_say_thank_you?language=en#t-166096

Տարածել