ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Վերբալ հաղորդակցություն. Ինչպե՞ս շփվել մարմնի լեզվ

Վերբալ հաղորդակցություն. Ինչպե՞ս շփվել մարմնի լեզվով

Ուղիղ նստեք
Ուղիղ կեցվածքը կարող է միջնորդ հանդիսանալ մեր մասին ուրիշների կարծիքների ձևավորման վրա: Ընկերությունում ուղիղ մեջքով նստած աշխատակիցներն ավելի վստահ են իրենց մասնագիտական որակավորման հարցում:  Օհայոյի համալսարանում կատարված ուսումնասիրությունը գալիս է ապացուցելու, որ ուղիղ կեցվածքը դրական է ազդում մարդկանց՝ դիմացինի նկատմամբ ձևավորվող վերաբերմունքի վրա: Այնպես որ, եթե ուզում եք դրական ազդեցություն թողնել շրջապատում, ուրեմն ուղիղ կեցվածքը կգա օգնության. ամենակարևորն այն է, որ այդպիսի դիրքում դուք ինքներդ կզգաք ձեզ ինքնավստահ: Ի զուր չեն կյանքի մեծ փորձառություն ունեցող տատիկները անընդհատ ուղղում թոռնիկների մեջքը:
Խմեք սառը
Որքան էլ տարօիրինակ հնչի, սակայն ըմպելիքի ջերմաստիճանը կարող է կարևոր լինել: Յեյլի համալսարանի գիտնականները փորձարկում են անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ մարդիկ տաք ըմպելիքն իրենց ձեռքում պահելով անծանոթ զուգընկերոջը ակամայից սկսում են վստահել: Գործնական հանդիպումներում վտանագվոր է: Լուրջ գործնական հանդիպումների ժամանակ վերցրեք սառը ըմպելիքներ կամ պարզապես սառույցով սուրճ: Այստեղ գործում է նաև հակառակ օրենքը. եթե ուզում եք հանդարտեցնել ձեր տնօրենին, առաջարկեք նրան խմել տաք, սակայն ոչ «տաքացնող» ըմպելիք:
Միացրեք ուղեղի ձախ կիսագունդը
Ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ մարզիկները ելույթից առաջ մի հասարակ սխալ են թույլ տալիս. Նրանք կենտրոնանում են իրենց շարժումների վրա` մոռանալով ուղեղի ձախ կիսագնդի աշխատանքի մասին: Այնտեղ են խնամքով թաքնված մեր մեքենայացված գիտելքիները:
Հանդրատ դեմքով կադրացեք էլ.փոստը
Հանգստացրեք դեմքը՝ կարդալով փոստային նամակներ: Կալիֆոռնիայի համալսարանի ուսումնասիրություններով պարզվեց, որ կիտած հոնքերով մարդիկ հաղորդագրություններ կարդալիս նեգատիվ տրամադրվածություն են ունենում: Դրա փոխարեն առաջարկվում են հետևյալ «պայմանները». Նստել հարմարավետ դիրքով մոնիտորից հարմարավետ հեռավորության վրա: Եթե թույլ տանք մեր մկաններին հանգստանալ, ուրեմն կստացվի նաև օբյեկտիվորեն վերաբերմունք ցուցաբերել:
Գլխով շարժումների ներգործող ուժը
Զրուցակցի շարժումները ուղեղի վրա ճնշում են գործադրում. Վերջինս փորձում է գտնել հարցերի ավելի ստեղծագործական լուծումներ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ գլխով տակտով պարզ շարժումը ուժեղացնում է հետագա համագործակցությունը և օգնում գտնել բեկումնային գաղափարները:



Օգտակար է կարդալ նաև`



Խոսեք ցածր ձայնով
Դյուկի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ամերիկական ընկերությունների 800 ղեկավարների և գտել հետաքրքիր օրինաչափություն. եթե ձայնի հաճախականությունը նվազում է 22 հց-ով, 187 հազար դոլարով բարձրանում է աշխատակցի գինը:  Իմացեք ինչպես կհնչի ձեր ձայնը ուրիշների ականջում, և անհարժեշտության դեպքում մի փոքր իջեցրեք այն:
Մի խուսափեք ձեռքսեղմումից
Հին ու բարի ընկերական ձեռքսեղմումը հիմա դարձել է հետագա համագործակցության խորհրդանիշ: Հարվարդի բիզնես դպրոցը գտել է, որ բանակություններից առաջ միմյանց ձեռքսեղմող մարդիկ վերջնական արդյունքում ավելի արդարացի գործարքների են գնացել, քան նրանք, ովքեր միանգամից անցել են գործի: Ոչ պակաս հավանական է նաև այն, որ ձեռքսեղմողներն ավելի քիչ հակված կլինեն խաբելու իրար: Այնպես որ, խորհուրդ չի տրվում հրաժարվել ձեռքսեղմումից, եթե անգամ կոփված փնթփնթան եք և այդքան էլ չեք ուզում:
Տրամադրվեք նախապես
Գլազգոյի համալսարանի գիտնականները հաշվարկել են, որ ուղեղը մարդու հուզական վիճակը հասցնում է գնահատել ընդամենը հինգ վայրկյանի ընթաքում: Այդ չնչին հինգ վայրկյաններին դուք չեք էլ հասցնի թաքցնել ձեր վախերը ու դուրս կգաք հանրության առաջ անպատրաստ: Ուրեմն նախօրոք մտեք էմոցիոնոլ որոշակի վիճակի մեջ:
Մի վախեցեք ուսին ոգևորող «թմփթմփոցներից»

Վաճառքի բարձրացմանը միտված բազմաթիվ փորձարկումներն ապացուցել են, որ ուսին հասարակ թմփթմփոցը նպաստել է մենեջեր-հաճախորդ շփմանը և խանութում անցկացնելու և գնումներ կատարելու ժամանակի ավելացմանը: Սա բնորոշ է նաև ռեստորանային բիզնեսին: Օրինակ՝ Քորնեյլի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հաճախորդների ուսին մտերմիկ թմփթմոցը իր հետևից թողել է ավելի շատ թեյավճար: Օրենքը գործում ու տարածվում է նաև մյուս ոլորտների վրա. կարևոր է գործել նուրբ, որպեսզի ավելորդ անգամ մտերիմ կամ համառ չընկալվեք:


Դժվար պահին սեղմեք բռունցքները

Զգում եք, որ կորցնում եք ինքնատիրապետումն ու կամքի ուժը կամ պարզապես չեք կարողանում դիմադրել, ուղղակի սեղմեք բռունցքերը: Դրանով դուք հետ կբերեք ինքնատիրապետումը և կկարողանաք անցնել գործի, անգամ կատարել իրենից որոշակի բարդություն ներկայացնող գործ: Այս մասին վկայում են Սինգապուրի Ազգային և Չիկագոյի համալսարանների համատեղ հետազոտությունները: Հոգին ու մարմինը միասնական են:

Տարածել