ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

8 պատճառ արտասահմանացու հետ կյանքը կապելու համար

8 պատճառ արտասահմանացու հետ կյանքը կապելու համար

Վստահ եմ, որ այս նյութն ազգայնամոլներին բնավ դուր չի գա, բայց և այնպես համբերելն  ու այն  մինչև վերջ կարդալը  չի խանգարի:
1. Երկու իրարամերժ հարսանիքներ՝ միթե՞ հետաքրքիր չէ: Մի հարսանիքը կարելի է կազմակերպել Հայաստանում  «<տմբլ տաշ», «խորոված-մորոված», «շաբաշ մաբաշ», «կարմիր խնձոր», մյուսը բնականաբար այն երկրում, որտեղ պատրաստվում եք հարս գնալ կամ փեսա:

Երկու տարբեր ազգությունների պատկանող մարդկանց հարսանիքը չի կարող անհետաքրքիր անցնել: Մի կողմը ապշահար նայում է  հայկական «ջան ու ջիգյար»-ին, լուրջ մշակութային շոկ ապրում, ապա մի քանի բաժակից հետո քեֆ անում հայերին հավասար:

Մերոնք  իրենց  շոկն ապրում են`  տեսնելով մաքսիմալ համեստություն՝ հագ ու կապից մինչև կեր ու խում, եթե, իհարկե, փեսան հնդիկ չէ, այլ հունգարացի է:
2. Ճամփորդության լայն հնարավորություն է բացվում: Օտարերկրացի ամուսնուդ հետ այլ երկրներ  բացահայտելը հեշտանում է: Այլևս հոգեմաշ թղթաբանությունների ու թանկարժեք տոմսերի վրա գումար ու ժամանակ ծախսելու խնդիր չի լինում: Էլ չեմ ասում մի քանի ժամվա հերթերը ելքի վիզա ստանալ- չստանալու համար:
3. Կենցաղում կյանքն ավելի հետաքրքիր է: Ահա այստեղ հայուհին շատ կզարմանա, երբ իտալացի ամուսինը ընթրիքին իտալական պաստա պատրաստի, փոխարենը խնդրելով, որ կինն ափսեները լվանա: Կենցաղում հայուհու համար կոտրվում են տղամարդու մասին ունեցած բոլոր հայկական կարծրատիպերը և զույգերը դառնում են ընկերներ՝ միմյանց օգնող ու  հոգսը թեթևացնող:


[ Եկա, տեսա, հավնեցա ]



4. Երեխաներն ի՞նչ լեզվով են խոսելու: Երեխաները պոլիգլոտ են լինելու: Մանկուց սովորում են և՛ մորլեզուն, և՛ հորը, իսկ թե ամուսիններն որոշել են երրորդ երկրում ապրել, երեխաները ստիպված կլինեն ուսանել նաև այդ երկրի լեզուն:  Ինչ խոսք դժվար փորձություն է ընտանիքի համար, բայց փոխարենը երեխաները մեծանում են մի քանի  մշակույթի վարժ տիրապետելով:
5. Տարբեր ավանդույթներ վայելելու հնարավորություն: Ինչ հաճելի կլինի տոնել Վարդավառը Հայաստանում, իսկ Octobre fest-ը՝ գարեջրի տոնը` Գերմանիայում:
Այլևս խնդիր չկա երկփեղկվելու Սուրբ Սարգսի և Վալենտինի արանքում: Պարզապես նշում եք բոլոր տոներն ու վայելում երկու տարբեր ազգերի խոհանոցներ:

6. Չկա գենդերային խտրականություն: Արտասահմանցու հետ ամուսնանալիս քեզ ոչ ոք չի շեշտի՝ «Դու կին ես, ուրեմն` այսպե՛ս պիտի վարվես», «Ես եմ տղամարդը, ես եմ որոշում» և այլն: Կյանքն ավելի թեթև է: Ոչ մի կողմ իր սեռին մեծ նշանկություն չի տալիս, ապրում են ներդաշնակության մեջ: Ոչ ոք կարիք չունի ինքնահաստատվելու մյուս սեռի հաշվին:
7. Սկեսուր, սկեսրայր, աներ, զոքանչ հարաբերություններն այլ են: Որպես կանոն նրանք չեն հասկանում քո լեզուն, հետևաբար քիչ ինֆորմացիայի փոխանակումն էլ բերում է միայն ջերմ ժպիտների ու առանց կնոֆլիկտների ամուսնական կյանք: Օրինակ գերմանուհի ընկերուհիս, ամուսնանալով իտալացու հետ, չէր կարողանում ընկալել, որ սկզբնական շրջանում միևնույն ընտանիքում են ապրելու, և որ սկեսուրը չափազանց մտերիմ է որդու հետ: Մի քանի խրատական «դասընթացից» հետո նրա համար պարզ դարձավ, թե ինչպես է պետք շփվել սկեսուրի հետ, որպեսզի չնյարդայնացնի նրան և ավելորդ խնդիրներ չառաջացնի իտալո-գերմանական ընտանիքում:
8. Երբ օտարերկրացիները պարզապես սիրում են: Սերը չի ճանաչում տարիք, ազգություն, մաշկի գույն, սեռ… դրանում էլ կայանում է սիրո ֆենոմենը:
Եթե երկու ազգի ներկայացուցիչներ իսկապես սիրում են iիրար ու որոշել են միասին ապրել,  այլևս ոչ մի բարեկամ-հարևանի բամբասանք, նախատինք նրանց չի կանգնեցնի:

Մարդիկ կարող հաշտ ու խաղաղ ընտանիք կազմել, ու ինչ կապ ունի, եթե մեկն ասում է ՝ «Ես քեզ սիրում եմ»,  մյուսը պատասխանում՝ "je t'aime":
ՀԳ. Նույն հաջողությամբ կարելի է 88 հիասքանչ առիթ թվել, թե ինչու է պետք ամուսնանալ հենց հայի հետ: Երբ սիրում եք ուրեմն Ձեր ընտրությունն արդարացված է:

Տարածել