Գնել Նալբանդյան.  Ինչպե՞ս դառնալ Ռոկֆելերի պես հաջողակ

Գնել Նալբանդյան. Ինչպե՞ս դառնալ Ռոկֆելերի պես հաջողակ

Արդյո՞ք իրագործել եք Ձեր բոլոր երազանքերը: Բավարարվա՞ծ եք նրանով, ինչ ունեք այս պահին: Իսկ ապագա՞ն: Գնել Նալբանդյանն առաջարկում է կարդալ newmag ու հարստանալ:

Եթե կարդում եք newmag, ուրեմն նոր գաղափարներ ու հատկապես Ձեզ հետաքրքրող տեղեկություններ փնտրող անձնավորություն եք: Ահա ինչու որոշեցի այս անգամ խորհուրդ տալ, որ մտածեք Ռոկֆելերի պես: Նրա հարստությունն այսօր կարող էր լինել 200 միլիարդ դոլար, եթե «Ֆորբսը» համարձակվեր այն հաշվել:  Ջոն Ռոկֆելերի բիզնեսի ու կյանքի ոսկե կանոններն են.

  • Ուրիշի համար քի՛չ աշխատիր: Որքան շատ տքնես ոչ քեզ համար, այնքան վատ կապրես:
  • Խնայողություննե՛ր արա: Խանութ գնալիս նախապես կազմիր՛ գնելիք իրերի ցուցակը և այնուհետև խանութում գնի՛ր միայն դրանք:
  • Եթե փողդ քիչ է, պետք է բիզնես անես: Եթե փող չունես, պետք է անհապաղ սկսես քո գործը:
  • Մեծ հարստության հասնելու համար միշտ ունեցի՛ր պասիվ եկամտի կայուն աղբյուր:
  • Մտածի՛ր, թե ինչպես վաստակես նվազագույնը 50 հազար դոլար ամիսը: Ավելին կարելի է, պակաս` ոչ մի դեպքում:
  • Փողը դեպի քեզ է գալիս այլ մարդկանց միջոցով: Շփվի՛ր նրանց հետ: Ինքնամփոփ մարդիկ հազվադեպ են հարստանում:
  • Աղքատ միջավայրը քեզ հաստատուն ձգում է վար: Կտրվի՛ր այդ միջավայրից, միշտ շփվի՛ր Հաղթողների ու Լավատեսների հետ:
  • Աղքատությունն ի հայտ է գալիս, երբ խուսափում ես պատասխանատվությունից: Երբեք մի՛ հորինիր արդարացումներ, թե ինչու չես կարող հենց հիմա գնալ քո նպատակի հետևից:
  • Ուսումնասիրի՛ր աշխարհի ամենահարուստ մարդկանց կենսագրությունն ու մտքերը:
  • Քո կյանքում ամենակարևոր բանը երազանքն է: Մարդը մահանում է, երբ դադարում է երազել:
  • Օգնի՛ր մարդկանց: Ոչ թե հանուն փողի, այլ ի սրտե, բայց օգնի՛ր միմիայն նրանց, որոնց ի՛նքդ ես ցանկանում օգնել: Եկամտիդ 10 տոկոսը հատկացրո՛ւ բարեգործությանը:
  • Ստեղծի՛ր բիզնես համակարգեր և վայելի՛ր քո իսկ վաստակած գումարը տնօրինելու հաճույքը:

Գնել Նալբանդյանի սյունակում կարդացեք նաև՝


Իսկ այժմ պատասխանե՛ք հետևյալ հարցին. Դուք կկարողանա՞ք իրականացնել Ձեր երազանքը, եթե շարունակեք անել այն գործը, որն անում եք այժմ: Նկատի չունեմ կարդալը:  Եթե դժվարանում եք անմիջապես պատասխանել, դա արե՛ք newmag-ն ընթերցելուց անմիջապես հետո:

Գրել կարծիք