Ինչպե՞ս սկսել ստարտափ ու դառնալ «բիզնես հրեշտակ»

Ինչպե՞ս սկսել ստարտափ ու դառնալ «բիզնես հրեշտակ»

Մոսկվայի պետական համալսարանի գիտական կենտրոնի տնօրեն Օլեգ Մովսեսյանը Երևանում վարպետության դաս է անցկացրել երիտասարդ հետազոտողների համար: newmag-ն առանձնացրել է ռուսական ՏՏ ոլորտի հայ բիզնես հրեշտակի կարևոր խորհուրդները:

OlegՕլեգ Մովսեսյանը բիզնես հրեշտակ է: Մոսկվայի պետական համալսարանի գիտական կենտրոնի տնօրենի սկզբունք է՝ երբեք սկսնակ ձեռներցներին առաջին հանդիպմանը գումար չխոստանալ: Շատ ստարտափներ սովորել են գեղեցիկ խոսել և կարողանում են իրենց «վաճառել». «Առաջին հանդիպմանը ստարտափի հիմնադրին խնդրում եմ անեկդոտ պատմել:  Ի դեպ, ոչ բոլորն են կարողանում անցնել այս թեսթը:

Ոչ պաշտոնական զրույց վարելը հմտություն է, ցույց է տալիս  դիմացինի ինտելեկտը:

Իզուր չէ, որ կանայք տղամարդկանց մեջ գնահատում են հումարի զգացումը: Բարդ է աշխատել լուրջ մարդու հետ: Բիզնեսը հոգեբանություն է և  փոխհարաբերություններ: Փաստացի, ընտրում ենք կյանքի գործընկեր՝ առաջիկա 3-5 տարվա համար»:

Օլեգը մի քանի օր Երևանում էր:  Երիտասարդ հետազոտողների համար բացահայտեց՝ ինչպես ներկայանալ առաջին «ժամադրությանը»՝ ներդրողների ուշադրություն գրավելու և անհաջողությունը հաղթահարելու համար:

«Չհանձնվել, չընկճվել և հավատալ սեփական ուժերին: Առաջին անգամ կարող է չստացվել, երկրորդ անգամ էլ,  բայց այդպես ձեռք է բերվում փորձ: Եթե մի բան չի ստացվում, վերլուծեք, հասկացեք պատճառները՝  հաջորդ անգամ հաջողելու համար»:

Մոսկվայի պետհամալսարանի գիտական պարկում գործում են 82 փոքր և միջին գիտա-տեխնիկական ընկերություններ, որտեղ աշխատում է ավելի քան 2.5 հազար մարդ: Տեխնոպարկում ամեն տարի հարյուրավոր նորարարներ 3-6 ամիս նախապատրաստվում են մուտքին՝ դեպի մեծ շուկա: Ծրագրի ավարտին ձևավորվում են տասնյակ ստարտափներ: «Գիտական կենտրոնում օգնում ենք երիտասարդներին ընդգրկվել ինովացիոն  ձեռներեցության մեջ:  Ոչ բոլորն են հաջողություն ունենում, շատերը սկսում ու հենց առաջին տարում էլ ավարտում են իրենց աշխատանքը, բայց վերադառնում են մեզ մոտ, սկսում են նոր ստարտափեր:  Այժմ տեխնոպարկում  ստեծվում է այնպիսի տեխնոլոգիական արտադրանք, որն ուղարկվում է  Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա: Պետք է միայն հավատալ սեփական ուժերին, աշխատել և ամեն ինչ կստացվի»:  


Հայկուհի Ասատրյանի այլ հոդվածներից կարդացեք նաև`


Ինչպիսի՞ն  կլինեք 5 տարի անց. սա ստուգող հարց է ստարտափների համար: Այս հարցի միջոցով Օլեգը պարզում է  ի՞նչ  հեռանկար է տեսնում ձեռներեցը սեփական բիզնեսի համար: Արդյո՞ք լավ է պատկերացնում այն միջավայրը, որտեղ աշխատելու է: «Սկզբունքային չեմ աշխատում նրանց հետ, ովքեր մակերեսային են: Առաջին հայացքից նրանք շատ բան գիտեն, բայց երբ մի քիչ փորփրում ես, պարզվում է, որ կոմպետենտ չեն:

Բիզնեսը ուշադրություն է մանրուքներին, մակերսային մարդիկ այստեղ տեղ չունեն: Երբեմն սկսնակ ձեռներեցները բիզնեսի փոխարեն պատմում են հեքիաթներ երազանքի տան կամ մեքենայի մասին:

Միանգամից հասկանալի է դառնում, որ երիտասարդը կենտրոնացած է սպառման վրա, ոչ թե բիզնես ստեղծելու»:

Ի՞նչ կլինի, եթե մենք գումար չստանաք. գիտական կենտրոն  հաճախ դիմում են ուսանողներ և ասպիրանտներ, որոնք լրացուցիչ ֆինանսավորում են փնտրում անձնական միջոցներն ավելացնելու համար և  չեն պատկերացնում՝ ինչպե՞ս գործ սկսել առանց գումարի.  

«Բիզնես սկսելու համար գումար հարկավոր չէ:  Նախագիծը կարելի է զարգացնել առանց արտաքին ներդրումների: Մենք չենք աշխատում այն մարդկանց հետ, ովքեր սեփական աշխատավարձի համար գումար են խնդրում»:

Կյանքում բախտը բերել է, ընդգծում է Օլեգը: 16 տարեկանում հանդիպեց  գիտական կենտրոնի առաջին տնօրենին, հնարավորությունը բաց չթողեց: Հետագայում   աստիճաններ բարձրանալով՝ ինքը դարձավ գիտական պարկի ղեկավարը: Սկսեց աշխատել 10-րդ դասարանից, կայանալու ժամանակ չկար, գումար էր պետք: 16 տարեկանում աշխատանքի անցավ կոոպերատիվում, հոգեբուժարանի նկուղում ավտոմասեր էին պատրաստում: Այդ ժամանակ էլ նա վաստակեց իր առաջին աշխատավարձը. «Հպարտ էի, որ գումար բերեցի տուն: Հասկացա` ինչ հաճելի զգացում է պարգևում փող աշխատելը՝ սուպեր զգացողություն:  Ուսմանը զուգահեռ միշտ աշխատել եմ»: 

Ավելի քան 100 տեխնոլոգիական ընկերությունների և ինովացիոն նախագծերի խորհրդատուն կյանքում ափսոսում է մեկ բանի համար՝  ինժեներական կրթությունը պետք էր ստանալ ամենասկզբում. «Բոլորին խորհուրդ եմ տալիս սկսել ինժեներականից, քանի որ ավելի լավ ես  պատկերացնում  գործի էությունը:  

Բազային կրթություն պարտադիր է, բայց ամեն ինչ արագ փոխվում է,  գիտելիքները հնանում են:

 Համալսարանական կրթությունը օգնում է ռացիոնալ մտածել,բայց մրցունակ լինելու համար պետք է մշտապես ինքնակրթվել»:

Օլեգի խորհուրդն է բոլոր սկսնակներին` կրթվել գիտակցված: Ինչքան ուշ ես սովորում, այնքան ավելի ես արժեքավորում գիտելիքը: Ձեռք ես բերում հմտություններ` մասնագիտական ամբողջ կարիերայի համար:

 

Գրել կարծիք