JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

ԱՄՆ-ի ամենահարուստ հայուհին. Եվ նա Քիմ Քարդաշյանը

ԱՄՆ-ի ամենահարուստ հայուհին. Եվ նա Քիմ Քարդաշյանը չէ

ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց ցուցակում, 22-րդը Ռաֆայելյանն է: Քերոլինը դիզայներ է, բարերար և գործարար: $700 մլն  դոլար կարողությամբ՝ Քերոլին Ռաֆայելյանը 2-րդ նորեկն է Forbes-ի ցուցակում: Միլիոններ նա վաստակել է մետաղի ջարդոններով. վերամշակել է դրանք, օգագործել նաև վերամշակված այլ նյութեր ու ստեղծել իր զարդերը: Դրանք հաճույքով գնում են նաև համաշխարհային աստեղերը՝ Սելենա Գոմեսն ու Ռենե Զելվեգերը: Զարդեր արտադրող սեփական ընկերությունը Քերոլինը հիմնեց 2004-ին: Ոսկերչական բիզնեսում նա  մանկուց էր, սկզբում հոր արվեստանոցում հայտնվում էր՝ որպես պատիժ:

«Ես շատ ամառներ եմ ծախսել` օգնելու իմ հորը, հետո սկսեցի ստեղծել իմ առանձին նմուշները ու որոշեցի շարունակել ընտանեկան բիզնեսը»:

Ընտանեկան բիզնեսից իր բիզնեսն առանձնացրերց դուստրերի ծնվելուց հետո: Քերոլինը ցանկանում էր ունենալ իր առանձին ընկերությունը և Ալեքսին ու Անիին ժառանգություն թողնել:





Ռոդ Այլընդում  Alex&Ani ոսկերչական ընկերության արտադրանքի վաճառքի ծավալն անցած տարի կազմել է 500 մլն դոլար, 49-ամյա հայուհուն հայտնի դարձրին կոկտելային  5 մատանիները, բայց նրա բրենդի հիմնական արտադրանքը թևնոցներն են: Ամենավաճառվող  ապրանքատեսակը՝ կենդանակերպի նշանով թևնոցներն արժեն $28. «Ես առաջին հերթին ինքս ինձ համար եմ ստեղծել, այնպես ստացվեց, որ  մարդիկ սիրեցին դա:
Ձեռներեց լինելու ամենալավն այն է, որ դու ազատ ես որոշումներ կայացնելիս, իմ որոշումները  հիմնված են իմ հավատի ու տեսլականի վրա:

Դուք շատ գումար ծախսելու անհրաժեշտություն չունեք, չունեք նաև շատ մարդկանց կարիք ինչ-որ բան անելու համար: Ես ստեղծում եմ կրքով և դա վարակիչ է»:
Աղջիկներին վարակելով ապարանջանային տենդով՝ Քերոլին Ռաֆայելյանը 65 խանութ է բացել ԱՄՆ-ում: Alex&Ani ապրանքանիշի զարդերը վաճառում են նաև 100-ից ավելի անկախ խանութներ. «Մենք ծանոթանում ենք յուրաքանչյուր հաճախրդի հետ, հասկանում՝ ինչը լավագույնս կհամապատասխանի նրա տեսակին ու բնավորությանը, ունենք զարդեր, որոնք խորհրդանշում են սերը, հավատարմությունը, այլ զգացմունքներ: Այն ինչ մենք տալիս ենք՝ էներգիան է, դրական էներգիան: Երբ նոր էինք սկսում որոշեցի, որ մենք պետք է դառնանք Էներգիա վաճառող ամենամեծ ընկերությունը»:
Ոսկերչության ոլորտում ԱՄՆ ամենահարուստ կին-ձեռնարկատերը նաև սրճարանային բիզնեսում է հաջողել, ղեկավարում է նաև Carolyn’s Sakonnet գինեգործական ընկերությունը, որն արտադրում է 13 տեսակի գինիներ:

Տարածել