Հաղթելով ինքդ քեզ. Ինչպե՞ս հրաժեշտ տալ սեփական թուլություններին
Մեր ամբողջ կյանքը, չէ խաղ չէ, պայքար է: Պայքար է իրավիճակների, մրցակիցների, լավագույն վաստակի և, վերջապես, թուլությունների դեմ: Նախկինում սամուրայների կյանքի ու գործունեության հիմնաքարը եղել է մշտական ինքնակատարելագործումը և ուշադրությունը հատկապես դետալներին:
Ճապոնական մարտարվեստների վարպետ Մորիհեյ Ուեսիբան սիրում էր կրկնել. «Յուրաքանչյուրն ունի ոգի, որը պետք է կատարելագործել, մարմին, որը պետք է լինի մարզված, և ճանապարհ, որը պետք է անցնել»:
Բայց ինչքանո՞վ ենք արդյունավետ մենք պայքարում մեր կենցաղի կատարելագործման համար:
Դուք, երևի, արդեն հասցրել եք անգիր սովորել՝ «աշխատեք ձեր թուլությունների վրա, կատարելագործվեք» կարգախոսը: Շատերը, նույնիսկ բազմաթիվ անգամ փորձել են այդ ուղությամբ քայլեր կատարել, գուցե քիչ թե շատ բավարար արդյունք են ստացել: Կատարելագործման ուղին, սակայն, պետք է լինի պարբերաբար և անընդհատ: Հասնելով ինչ որ մի բանի, մենք վերադառնում են մեր սկզբնակետ, բայց արդեն այլ որակով՝ գիտելիքների շատ կոնկրետ «ուղեբեռով»: Եվ այսպես ամեն անգամ: Մեզ մնում է միայն ճիշտ գնահատել, թե ինչքանով ենք հասել մեր նպատակակետին այն տեղից, որտեղ հիմա գտնվում ենք: Ի դեպ Ճապոնացի սամուրայները սովորություն ունեին յոթ անգամ շունչ քաշելուց հետո նոր որոշում կայացնել: Եթե չէր ստացվում անցնում էին հաջորդին՝ պատճառաբանելով, որ այդ որոշումը կայացնելուն խանգարեցին հանգամանքները:
Օգտակար է կարդալ նաև`
- 5 խորհուրդ, որ կօգնեն հաղթահարել ներքին բարդույթները
- Կյանքը փոխելու 12 միջոց բոլոր ուժասպառների համար
- Հասցրո´ւ ապրել. Սեփական ժամանակը տնօրինելու 3 եղանակ
Մարդուն բնորոշ է գործել սեփական հմտություններից ելնելով: Օրինակ՝ սպորտում հաջողության հասնելու համար կարևոր է այն գիտելիքը, որը կօգնի օգտագործել մարդու ուժեղ կողմերը ճիշտ պահին: Բայց եթե ուզում եք ազատվել որևէ թուլությունից, միևնույնն է, պետք է ձեզ ստիպեք անել այն, ինչը չեք սիրում, ատում եք:
Որպեսզի ամեն ինչ ստացվի, պետք է դրականորեն տրամադրվել, հավատալ արդյունքին և մեկ հարվածով հաղթահարել տհաճությունը: Ձյուդոյում ավելի թույլ ու տեխնիկապես չզարգացած մրցակիցը կարող է հաղթել շատ ավելի ուժեղ ու արագ, սակայն անվստահ մրցակցին:
Հեշտ է խորհուրդ տալ, սակայն բարդ է իրագործել, հատկապես հարմարավետության ձգտման պայմաններում: Հարամարավետություն բառը նշանակում է «հաճելի դրություն», բնութագրվում է որպես արդեն սովորական իրավիճակ, որը հնարավոր է կառավարել: Գտնվելով մեր հարամավետության սահամններում՝ մենք ոչ միշտ ենք մեզ զգում երջանիկ ու բավարարված: Ուղղակի այդպես մենք ավելի հանգիստ ենք: Նույնիսկ այն դեպքում, երբ հոյակապ գիտենք մեր թերությունները, չենք շտապում դրանց հրաժեշտ տալ: Պատճառն այն է, որ մեր ներքին մղումները և ցանկությունները գտնվում են մեր հարմարավետության սահմաններից դուրս: Ժամանակի ընթացքում այդ թերություններն ու թուլությունները դառնում են մեր ներքին «թագավորները», իսկ մենք դրանց հպատակները: Ամեն անգամ դրանք ավելի են ամրապնդվում մեր մեջ, իսկ մենք հաճախ չենք էլ դիմադրում: Բայց ավելի հետաքրքիր է պայքարել դրանց դեմ:
Երազանքը և հավատը սեփական հաջողության նկատմամբ, միշտ ձեզ կդնի այն ճանապարհին, որով ցանկանում եք քայլել:
Սակայն սկսնակից մինչև վարպետ ճանապարհը միշտ էլ ջանքեր է պահանջում:
Անգամ ամենածեր ու հարգված սենսեյը երբեք չի ասի, որ հասել է կատարելության: Նա կզարգացնի իր վարպետությունն իր ամբողջ կյանքի ընթացքում, քանի որ կատարելագործման ընթացքն անվերջ է: Սակայն կյանքը նվիրել թուլությունների դեմ պայքարելուն՝ մոռանալով ձեր ուժեղ կողմերը, նույնպես սխալ կլինի։ Զարգացրեք ձեր կարգավիճակը միանգամից երկու ուղղություններով՝ այդպես ավելի մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը։
Հ.Գ. 5% ավելի քիչ ծախսված ջանքերի արդյունքը ոչ թե 5 %–ով է պակաս, այլ ամբողջ 95%–ով։