BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

#73. Սամվել Թադևոսյան. Նոր կինոյի նոր հերոսը

#73. Սամվել Թադևոսյան. Նոր կինոյի նոր հերոսը

- Ինչպե՞ս էիր պատրաստվում «Կյանք ու կռիվ» ֆիլմում Ձեր դերին. ոգեշնչող գրքե՞ր էիր կարդում, ֆիլմե՞ր էիր դիտում, դեպքե՞ր էիր փնտրում:
- Ես Մհեր Մկրտչյանի հետ երկար խոսում էի այդ թեմայով: Ասում էի՝ ուրիշ մարդիկ են մեր ֆիլմի հերոսները, ես իրենց ժամանակ չեմ ապրել: Եվ դա ներքին պատնեշի առաջ էր կանգնեցնում, որը պետք էր հաղթահարել: Ու սկսեցի դոկումենտալ կադրեր նայել (յութուբում դրանք շատ են), ընկերներից ինչ-որ բաներ վերցրեցի: Մի ընկեր ունեմ, որի ընկերը կռվել է 90-ականներին, հիմա Մարսելում է ապրում. սքայփով հետը զրուցեցի: Ինձ համար իրենք բացարձակ ուրիշ երևույթներ են. ուրիշ աչքեր, հատկապես 19, 20, 21 տարեկանները:
Ասում ենք` 91 թվական, չէ՞, բայց չէ՞ որ իմ մարմնավորած տղան ծնվել ու մեծացել է 70-ականներին, հետո անցել է 80-ականներ ու նոր` 90-ականներ: ԽՍՀՄ-ը կոտրվեց ու ասաց` գնացեք` ապրեք: Իհարկե, սկսում ես 70-ականների վերջի Երևանն ուսումնասիրել, պարզել, թե ինչ բարքեր են եղել, ոնց է նա մեծացել: Ինտելեկտուալ տղա է. ի՞նչ դաստիարակություն ստացած կլինի: Ես այսպես եմ աշխատում: Իմ պատկերացումներով՝ 70-80-ականներ, ընտանեկան հարաբերություններ. ինչ է արել, ոնց է արել, ոնց է ապրել: Հետո ասում եմ՝ բարև, ես Սամվելն եմ… Ու սկսում եմ ինչ-որ «թուրմ» սարքել ու մտցնել իմ մեջ: Զուգահեռներ եմ տանում, թե ես ի՞նչ ունեմ էս տղայից, կյանքի ո՞ր իրավիճակներն են նման, ի՞նչ վերապրումներ ունեմ: Շատ հանգամանքներ իրականում համընկնում են, հատկապես` պապի կերպարը:
- Ստանիսլավսկու թեթև համակա՞րգ ես մտցնում…
- Ստանիսլավսկու, Չեխովի, Մեյզների, Ստրասբերգի (որը բացարձակապես չի ուսումնասիրվում Թատերական ինստիտուտում) մեթոդները, Չաբբակի վարիացիաները, Ադլեռի անհատական հոգեբանության սիստեմը նրա համար են, որ գնտես քո սեփական դերասանական խաղի ու առհասարակ սիստեմի վերարտադրման միջոցները: Այս շրջանում, օրինակ, ուսումնասիրում էի Իվանա Չաբբակի վարիացիան, որը վերցված է Ստանիսլավսկուց: Դրա որոշ կետեր կիրառել եմ, որովհետև այն ամբողջությամբ մի քիչ ուրիշ կինոյի է տանում, որին գուցե մենք դեռ չենք հասել` մեր լեզվամտածողության բերումով: Օգտվել եմ հաստատ` կերպարին հասցնելու, հերոս դարձնելու առումով: Բայց բաներ կան, որոնք նկարահանման ժամանակ ես անում եմ ենթագիտակցորեն: Ու հանկարծ ինչ-որ բան է առկայծում. ասում ես՝ որտեղի՞ց, ի՞նչ էր: Հետո հասկանում ես, որ ենթագիտակցություն է գալիս, էն «թուրմն է» սկսել աշխատել:
Մհեր Մկրտչյան. Կինոն զգացմունքային երևույթ է





- Կինոյի, դերասանության հետ առաջին շփումդ Թատերական ինստիտուտո՞ւմ է եղել, թե՞ դրանից առաջ եղել են առիթներ:
- «Հայրենիք» հեռուստաալիք կար, դրա աշխատակիցները դպրոցից երեխաներ էին ընտրում «Վերկացիկ», «Օլիմպիկ» հաղորդումների համար: Ինձ էլ էին տանում, ու ես մասնակցում էի: Այդտեղից սեր ծնվեց հեռուստատեսության, տեսախցիկի, լույսերի հանդեպ:
Թատերական ինստիտուտ ընդունվելիս ուզում էի կինոռեժիսոր դառնալ, դերասանական արվեստի մասին չէի էլ մտածում: Քննություններից առաջ պարապում էի Սոֆիկ Սարգսյանի հետ: Նա ասաց՝ դու պետք է ընդունվես դերասանական: Նա էլ գործերս տվեց դերասանական: Քննություն տվեցի, ընդունվեցի ու հասկացա, որ ինչ-որ մի բան ստացվում է: Արմեն Մազմանյանի արվեստանոցում կես տարի հետո հասկացա, որ իմ բախտը բերել է, որովհետև ինձ ուսուցանել է Աննա Հեքեքյանը: Ուսման ժամանակ էլ ձգտում էի դեպի կինո, մի անգամ մի «ծուռ» բան եմ նկարել Փարաջանովի ազդեցությամբ:
Անընդհատ մտածում էի կինոյի մասին. այդ մասնագիտությունը սիրում եմ նրա համար, որ փազլի պես սկսում ես հավաքել՝ ձայնը, լույսը, խաղը՝ ամեն ինչ, կարկատանի պես: Ինձ շատ է դուր գալիս: Ու կեղծելը շատ դժվար է: Երբ ասում են` «մոտոր», առաջին տասը վայրկյանն ավելի լիարժեք եմ ապրում, քան իմ իրական կյանքում:
- Ի՞նչը դրդեց դեպի ռեժիսուրա:
- Վարդան Հակոբյանը (հիմա «Ոսկե ծիրանի» ընտրող հանձնաժողովում է) իմ ամենասիրելի մարդկանցից մեկն է: Նա ինձ ուղղորդեց, խորհուրդներ տվեց, երբ նկարում էին Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին»: Վարդանն ինձ պատմում էր Կուստուրիցայի մասին: Ես ասեցի՝ «Վարդա´ն, ի՞նչ Կուստուրիցա, ո՞վ է»: Թղթի վրա գրեց. Կուստուրիցա, Անտոնիոնի, Վիմ Վենդերս: Նա ոգեշնչեց ինձ: Կինոտերմինների հանրագիտարան էի վերցրել, ուսումնասիրում էի տերմինները և մինչև գիշեր զրուցում էի Վարդանի հետ:
Նոր հայկական ֆիլմ «Կյանք ու կռիվ». 10-ից 8 կամ կինոռևյու` со слезами на глазах





- Այսօր կա իսպանական ազգային կինո` իր կոլորիտով, կա ֆրանսիականը՝ ֆրանսիացիների մասին, կա ռուսականը, անգամ վրացականը: Ու չկա մերը: Պատճառը հոլիվուդիզմի պատճենների պահանջա՞րկն է միայն, թե՞ դու ունես ուրիշ պատասխան:
- Որովհետև մենք միշտ ուզում ենք նորը ստեղծել: Օրինակ, ունեցել ենք Համո Բեկնազարյան, չէ՞: Ոչ-ոք չի ասում՝ հիմնվենք այդ մարդու ստեղծած կինոդպրոցի վրա:  «Հի՜ն ա, հի՜ն ա, էկեք մեր նորը ստեղծենք: Էկեք «Բըրդմենից» ազդված սենց մի բան նկարենք»…
Ինձ թվում է, մենք ունեցել ենք հզոր բազա, որը դրել ենք մի կողմ: Կրկնել երբեք պետք չէ, պետք է նայել առաջ, բայց չէ՞ որ կա ֆունդամենտ, կարելի է դրա վրա կանգնել ու մտածել, թե ինչ է եկել, ինչից է եկել ու ինչպես է եկել: Այն ինստիտուտը, որն այսօր կրթում է այդ մասնագետներին, բարձիթողի վիճակում հայտնվեց: Ես գումար եմ տալիս, բայց համապատասխան կրթություն չեմ ստանում: Ինձ տեխնիկա չես տալիս, որ ես ֆիլմ նկարեմ, պրակտիկա ունենամ: Դու ես միակ կառույցը, որը կադրեր է տալիս:
- Իմ կուրսում կային ռեժիսորներ, որոնք վեց տարի սովորում էին ռեժիսուրայի ֆակուլտետում, բայց Միլոշ Ֆորմանին ու Վուդի Ալենին չգիտեին: Ըստ քեզ, որտե՞ղ է սկսվում այդ իմանալը, ո՞վ ի՞նչ պետք է իմանա:
- Կարող ենք գնալ դրա արմատներին: ԽՍՀՄ փլուզմամբ գրաքննությունն էլ ավարտվեց: Այսօր ուզում ես ֆի՞լմ նկարել՝ նկարիր: Ուզում ես` ձեր բակի Խաչիկին նկարիր, ո՞վ է քեզ ասելու`ինչո´ւ ես Խաչիկին նկարում: Այդ ազատությունն, ինձ թվում է, ժամանակի ընթացքում վերածվեց արժեհամակարգի: Ու այդտեղից հայտնվեցին մարդիկ, որոնք որոշեցին իրենց փորձել դերասանական արվեստում, ռեժիսուրայում: Փորձե՜ք, բայց չէ՞ որ սա փոքր երկիր է. մեզ մոտ ամեն ինչ շատ լուրջ ազդեցություն կարող է թողնել մասսաների վրա:
- Համաձա՞յն ես, որ այսօրվա դերասանների մեծ մասը (հատկապես թատրոնի դերասանների ու հատկապես 30-նն անց սերնդի մի կաստա) տեղյակ չէ Երևանի կյանքին, մատը պուլսի վրա չի պահում: Թրենդային, ուրբանիստական երևույթներին ծանոթ չեն, ասենք` փաբերին:
- Ես մի ժամանակ շատ էի գնում փաբեր: Բայց հիմա` ոչ: Երևույթներ կան, որոնք ինձ դուր չեն գալիս առհասարակ: Կեղծ հարաբերություններ, պաչիկ-մաչիկ, ջանիկ-մանիկ, պրիվետ, ոնց ես, օօօ՜յ, հեքիաթիկ-մեքիաթիկ,ազիզիկ-մազիզիկ: Ամենասարսափելին ժամանակավրեպ լինելն է:

Տարածել