BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Վալերի Պողոսյան. Շեղվել ընդհանուր և ընդունված տեսա

Վալերի Պողոսյան. Շեղվել ընդհանուր և ընդունված տեսակետից և առաջ գնալ

քաղաքավարությունը սկսվում է
Քաղաքավարությունը չափազանց կարևոր է հասարակության համար, և սրանով որոշվում է, թե ով է մարդը: Եթե քաղաքավարի է մի հոգի, ուրեմն այդ հասարակությունը գտնվում է շատ վատ վիճակում: Քաղաքավարությունը միայն ձևը չէ, այն պետք է շատ լուրջ բովանդակություն ունենա: Եթե դիմացինիդ չես հարգում, քաղաքավարության մասին խոսելն ավելորդ է: Հարգել դիմացինին նշանակում է ինքդ քեզ գնահատել, արժևորել: Դիմացինդ պետք է զգա, որ դու ներքուստ, անկեղծորեն հարգում ես իրեն: Եթե քո ստորադասները քեզ ցույց են տալիս, թե հարգում են, ուրեմն քծնում են:
վախենում եմ
Այնքան շատ բաներից եմ վախենում… Վախենում եմ որոշ կատեգորիայի մարդկանցից: Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնցից ես շատ եմ վախենում… Նրանք, որ նայում են քո աչքերին, ասում են մի բան, որին իրենք էլ չեն հավատում, ու ուզում են քեզ համոզել, իբր իրենց ասածը ճիշտ է: Իրենք էլ շատ լավ գիտեն, քանի որ խելոք մարդիկ են, որ կարող են այդ բանն անել, ու իրենց խելքը օգտագործում են ոչ լավ նպատակի համար: Դրանք, եթե ուրիշ բառով ասենք, դեմագոգներն են: Ես շատ վախենում եմ դեմագոգներից. նրանք ցույց են տալիս շրջապատին, որ տեսե՛ք` մենք խելոք ենք: Քաղաքական գործիչների երևի 97 տոկոսն այդպիսին է: Դրա համար ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:
իրավունքներ
Իրավունքները պետք են. այլ բան է, որ ես միշտ ունեմ պարտականություններ: Բայց կարևորը պատասխանատվության զգացումն է: Եթե պատասխանատվությունը չկա, իրավունքն ու պարտականությունն ավելորդ բաներ են: Ասում են` մարդն ունի այնքան իրավունք, որքան պարտականություն, և հակառակը: Եթե նայենք սահմանադրությանը, այնտեղ մոտ 200 իրավունքների մասին է գրված, բայց պարտականություններն ընդամենը 4-ն են. քաղաքացիական իրավունքում այդպես է: Պարտականությունները քիչ են և հստակ` ծառայել պետությանը, հարկեր վճարել, հարգել այլոց իրավունքները:



ՄՈՆՈԼՈԳՆԵՐ



արժանապատվություն
Մարդու իրավունքների համակարգում ամենակարևորը արժանապատվությունն է, ընդ որում առաջինը կյանքի իրավունքն է: Բայց արժանապատվությունն ավելի կարևոր է, քան մարդու կյանքի իրավունքը, որովհետև եթե մարդը մահանում է, ամեն ինչ վերջանում է, բայց արժանապատվությունը մարդուն շարունակում է ապրեցնել մահից հետո էլ: Մենք մտածում ենք այդ մահացած մարդու արժանապատվության մասին:

Տարածել