ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Իրականում՝ ոչ] Ադրբեջանցի երեխայի զոհվելը կդառնա՞

[Իրականում՝ ոչ] Ադրբեջանցի երեխայի զոհվելը կդառնա՞ լայնածավալ պատերազմի պատճառ

Հուլիսի 4-ի երեկոյան Ադրբեջանական մամուլը գրեց, որ հայկական կողմի արկակոծության հետևանքով Ֆիզուլիի ուղղությամբ գտնվող Ալխանլու գյուղում զոհվել են 50-ամյա կին և 2 տարեկան երեխա, ևս մեկ կին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։  Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերը կեսօրից սկսել էին արկակոծել հայկական դիրքերը, իսկ արդեն երեկոյան հենց այդ գյուղում տեղադրված ռազմակայանից հրթիռակոծել էին հայկական զորամասերից մեկի հրամանատարական կետը։ Այս մասին նույնիսկ հայկական կողմը տարածեց ապացույց-տեսանյութեր:
Ադրբեջանը մեծ աղմուկ բարձրացրեց ու դիմեց միջազգային բոլոր ատյաններին, պահանջելով դատապարտել հայկական ուժերի գործողությունը: Հայատյացության էմոցիոնալ պոռթկմանը միացավ նույնիսկ Ադրբեջանի նախագահի դուստրն` իր երգով: Ադրբեջանի իշխանությունը այս դեպքը օգտագործելով իր հասարակության ներսում ավելի ու ավելի է խորացնում ատելության չափաբաժինը` տարածելով մահացած երեխայի արյունոտ նկարները:
Իրականում հակասությունների ժամանակ ատելությունն էլ է պատերազմական ռեսուրս և երբեմն ավելի հզոր, քան ժամանակակից ռազմական տեխնիկան, զինամթերքը, սթափ դիվանագիտությունը: Նրանք հենց նոր են աչքերը լցրել մանկահասակ երեխայի արյունոտ լուսանկարից եւ պատրաստ են կտրել ցանկացած հայի կոկորդ հանուն հայրենիքի: Ատելության չափաբաժնի ավելցուկը երբեք աննպատակ չի լինում եւ օդում կանգնած խիտ ցասումը մի օր ուզած, չուզած պայթում է` կամ քո գլխին, կամ դիմացինիդ:
Այս իրադարձությունը օգտագործելով Բաքուն փորձում է հիմքեր ստեղծել լայնածավալ ռազմական գործողությունների համար: Երեխայի մահվան դեպքը հրաշալի հնարավորություն էր, որ միջազգային հանրությանը ապացուցի, իրավունք է ստացել սկսելու պատերազմը: Դա իր քաղաքացիներին պաշտպանելու միջազգայնորեն ամրագրված իրավունքն է: Այսինքն` Ադրբեջանը ստեղծում է իր դեպքերի բազա, որ հարձակվելու դեպքում մեղքն իր վրա չբարդեն: Ավելին`  փորձում է ցույց տալ, որ զինված գործողությունները հայկական կողմն է նախաձեռնում:



Իրականում` ՈՉ շարքի մյուս հոդվածները



Ադրբեջանը այս դեպքն օգտագործելով փորձում է լայնածավալ պատերազմ սկսել, որովհետեւ դիվանագիտական ճակատում հայտնվել է փակուղու մեջ: Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը բանակցությունները վերսկսելու համար նախապայման է դրել` ներդնել հետաքննությունների մեխանիզմ եւ ավելացնել ԵԱՀԿ դիտորդների քանակը: Այս նախապայմանների հետ համաձայն են նաեւ Մինսկի խմբի համանախագահները, բայց դեմ է Ադրբեջանը: Սա միջազգային ճնշում է եւ առաջիկայում արտգործնախարարները պետք է հանդիպեն, հաստատ եղանակից չեն խոսելու` օրակարգում պահանջները չկատարելն է: Բանակցությունը տապալված է: Եթե չկա բանակցություն, ապա խնդիրը լուծելու մեկ տարբերակ կա, գործի դնել գեներալներին:
Այս դեպքը կդառնա՞ լայնածավալ պատերազմի պատճառ. իրականում` ոչ:
Ոչ, որովհետեւ այս պահին պատերազմը ձեռնտու չէ տարածաշրջանային խաղացողներին: Թուրքիան թաթախված է ներքին խնդիրների մեջ ու Սիրիական հարցում: Գլուխ է բարձրացրել Քրդական պետության խնդիրը եւ պարզապես ֆիզիկապես չի կարող զբաղվել նոր կոնֆլիկտով: ԱՄՆ-ն զբաղված է տարածաշրջանում Քրդական պետության ու կրկին Սիրիական հարցով: Իրանին երբեք ձեռնտու չի եղել Արցախի պատերազմի թեժացումը:
Երեխայի դեպքը չի դառնա պատերազմի պատճառ, որովհետեւ հատկապես հիմա դա ձեռնտու չէ Ռուսաստանին: Հիշո՞ւմ եք՝ ինչպես ավարտվեց քառօրյա պատերազմը` շտաբի պետերի համաձայնությամբ` Մոսկվա գործուղմամբ: Հետեւաբար, Ադրբեջանը, եթե նույնիսկ ուզենա սկսել պատերազմը, ապա այն կավարտվի շատ արագ` մեկ Մոսկովյան այցով:  
Սա չի դառնա պատերազմի պատճառ, որովհետեւ երեխայի մահը, արյունոտ լուսանկարը ծանր, էմոցիոնալ երեւույթ է, բայց պատերազմի պատճառ չէ: Նավթի հանքերը, ոսկու պաշարները կարող են լինել պատերազմի պատճառ, բայց արյունոտ երեխան` երբեք:

Տարածել