ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[մոնոլոգ] Բռնապետությունն սկսվում է ոչ չասողներից.

[մոնոլոգ] Բռնապետությունն սկսվում է ոչ չասողներից. Դավիթ Մաթևոսյան

իմ հայրը


Տարիներով երազ չեմ տեսնում ու չեմ հիշում: Հրանտ Մաթևոսյանի՝ կյանքից հեռանալուց տարիներ անց՝ 2012-ին, երազ տեսա. ինքն ինձ համար անակնկալ հայտնվեց կնոջս ու իմ միջավայրում: Մեկ էլ տեսա՝ նստած է խոհանոցում՝ սեղանի մոտ: Ես չեմ համարում, որ դա անցյալ կյանքից մի դրվագ է: Հարցը միանգամից էր, որ ես ուղղեցի մորս և կնոջս: Մորս հարցրի՝ տեսնո՞ւմ ես, ասաց՝ այո՛: Կնոջս հարցրեցի՝ տեսնո՞ւմ ես, ասաց՝ ո՛չ:
Հայրս վերջին տարիներին ու ամիսներին Աստծո գոյության հետ խնդիր ուներ, չէր ընդունում, չէր հասկանում՝ ընդունո՞ւմ է, գիտի՞՝ կա, թե չկա: Ինձ համար դա հոգու ցավ էր, ու միակ հարցը, որ իրեն տվեցի այդ պահին, հետևյալն էր (ի դեպ, գնալուց հետո առաջին ու վերջին անգամ էր, որ խոսել եմ իր հետ): Հարցրեցի. «Հավատո՞ւմ ես, որ կա»: Ասաց. «Հիմա հավատում եմ»: Ասացի. «Իսկ կուզե՞ս հետ գալ երկիր»: Ասաց. «Ո՛չ, բացարձակ, երբեք, չեմ ուզում»: Ես էլ չեմ ուզի հետ գալ, որովհետև մեր իրականությունը նրան կերավ, մեր իրականության հետ ինքն էլ իրեն կերավ, որովհետև հաղթահարելու, ռեալիզացնելու, անելու, փոխելու, փրկելու առաքելությունները որպես էմպատ իր վրա էր վերցնում ու չէր կարողանում հաղթահարել: Այդ պատճառով հայտարարեց, որ չի ուզում մեր սև օրերի մարգարեն լինել, ու ինքնաոչնչացավ: Ես այդ հիվանդությունը ինքնաոչընչացման հիվանդություն եմ համարում: Շատերի մոտ եմ տեսել քաղցկեղի դրսևորման ձևերը. որպես կանոն՝ դա էմպատներին կպչող հիվանդություն է. մարդիկ, որոնք չեն կարողանում հաղթահարել իրենց ցավը ու չեն կարողանում այդ ցավը պոզիտիվ մոտիվացիայով ինչ-որ բանի վերածել:

 բռնապետությունը սկսվում է կախիչից


Բռնապետությունը սկսվում է ՈՉ չասողներից, բռնապետությունը սկսվում է լռողներից, բռնապետությունը սկսվում է կեղծ կամ հավատավոր ջատագովներից, չնայած հավատավորներն անմեղսունակ են. իրենք հոգով աղքատներ են: Բռնապետությունը սկսվում է կեղծ ու անկեղծ ջատագովներից՝ բռնապետի վարք դրսևորող մեկի կամ հավաքականության: Նրանք շատ ու շատ անգամ ավելի արգահատելի են, եթե նույնիսկ դա ես եմ, որ երբևէ դա արել եմ: Կարծում եմ՝ կամա կամ ակամա մի քանի անգամ պետք է որ արած լինեմ: Ցավում եմ, բայց այդպես է: Այդ վարքից է սկսվում ու դառնում պատուհաս մարդկության համար, որովհետև երբ մեր կամքի, կամարտահայտության, վարքի, մտքի որևէ դրսևորման նկատմամբ դիմադրության, խորհրդի, առաջարկի, դիտողության չենք հանդիպում, մենք կորցնում ենք սթափ դատողությունը: Մենք մեզ չենք կարողանում կողքից տեսնել, և գալիս է մի պահ, որ մենք, լինելով սահմանափակ ու մտքից խեղճ, որոշում ենք, որ էդ է, որ կա: Ու երբ սկզբից չէինք կարողանում, հետո ուղղակի չենք կամենում տեսնել, որ դառնում ենք հրեշ: Բայց հրեշ մեզ դարձնում է մեր միջավայրը, և կախիչն այդ միջավայրի անբաժանելի մասն է:

ժողովրդի անունից խոսողները


Ամենատհաճ տեսակն է մարդու… Բացառվում է, որ ժողովրդի անունից խոսողները կապ ունենան ժողովրդի հետ: Ժողովրդի անունից խոսողներն այն մարդիկ են, որ (եթե շատ չոր ու չար խոսենք) նույնիսկ իրե՛նց անունից խոսելու իրավունք չունեն, որովհետև իրենք՝ որպես այդպիսին, պետք է որ ասելիք չունենան: Նրանց հարթակ է պետք ինքնահաստատվելու համար: Այդ տեսակն ամենաշատը քաղաքական դաշտում ունենք կամ չկայացած քաղաքական դաշտում:

Հուդայի համբույրը


…Թերևս լավագույն ձևն է զգացմունքայնությամբ փարատելու դիմացինի կռահումները՝ աչքերը թաքցնելով համբուրել: Միևնույն ժամանակ, եթե արթուն լինեին մյուս աշակերտները, ցույց տալ, որ սիրում է իրեն Համբուրում ես, որ դու քո դավաճանության վրայով անցնես:
Դստերս ու շատ շատերի կարծիքով Հուդան դատապարտված էր դավաճանել, որովհետև Աստծո նախախնամությամբ իրեն դա էր վիճակված, իսկ կինս ասում է՝ ո՛չ, այնուամենայնիվ, կա կամքի հնարավորությունը՝ կամովին ինչ-որ բան անելու կամ չանելու:
Ի վերջո, եթե Հուդան չաներ, ուրիշն էր անելու: Հնարավոր է, որ Քրիստոսի աշակերտներին (որոնց մասին չի խոսվում կանոնիկ ավետարաններում), որ նրանց էլ էր դա առաջարկվել, ու նրանք հրաժարվել էին նրան դավաճանել՝ խաբելով ու ասելով, որ չեն դավաճանի: Ուրացել էին, ասել էին՝ չեն ճանաչում: Ամեն ինչ արել էին՝ վախենալով Հռոմից ու փարիսեցիներից, բայց չեն դավաճանել: Դա չգիտենք: Համբույրը՝ որպես սիրո դրսևորում ու դավաճանության առհավատչյա:


Կարդացեք նաև.



նոր սերունդը


Եթե նոր սերունդը վատն է, ուրմեն վատն է մշակութային հենքը, որի վրա այդ սերունդը մեծացել է, ուստի մենք, ուստի հին սերունդը կամ ամենահին սերունդը վատն է եղել: Մեր ալտեր էգոները մեր արգասիքն են, մեր ստեղծածն են, մեր արդյունքն են, մեր մշակույթի զորության կամ անզորության, ուժի կամ սակավուժության արդյունքն է նոր սերունդը:
Ամեն դեպքում նոր սերունդը նոր հույս է, նոր հեռանկար է, և եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մի ճիշտ բան կա նախկինի ընթացքի մեջ և նախորդածների ընթացքի մեջ, մեր ընթացքի մեջ, նոր սերնդի լավագույն մասը այդ լիցքերն իր մեջ կրում է և պարտավոր է կրել: Ա՛յ, հենց այդպես է, որ այսպես ասած քաղաքակրթության պոզիտիվ արդյուքների, մշակույթի, ստեղծագործության, գիտության պոզիտիվ արդյունքների ժառանգումը տեղի է ունենում: Նոր սերունդը դա է:
[caption id="attachment_48195" align="aligncenter" width="400"]ամենակարևորը
Շատ հաճախ, մտածելով, որ սրտով ենք տեսնում, աչքով ենք տեսնում, աչքով ենք տեսնում ու վրիպում, աչքով ենք տեսնում ու հետո հաստատում, որ ճիշտ էինք: Համենայն դեպս, աչքը թերագնահատել չի կարելի, տեսողությունը, դիտողունակությունը, նկատելու կարողությունը չգնահատել չի կարելի: Սրտի տեսնելու և ինտելեկտի տեսնելու օրգանը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ աչքը: Այո՛, ձեռքերը՝ որպես շոշափելիք, հոտոտելիքը, ամեն ինչը Բայց Բայց աշխարհը տեսնում ենք աչքով: Աչքը զուտ ոսպնյակ է, որի հետևում քո պատրաստվածությունն է կամ անպատրաստ լինելը, քո ինտուիցիան կամ դրա բացակայությունը, քո ինտելեկտը կամ դրա բացակայությունը:

դրախտում


Ո՞վ է տեսել դրախտը: Չեմ կարծում, որ դրախտում շատ տխուր է: Ըստ երևույթին, կա մեր երկրավոր պատկերացումների հետ որևէ կապ չունեցող կամ քիչ կռահումների կամ այդ երկրավոր պատկերացումների հետ ինչ-որ առնչություն կամ ասոցիատիվ նմանություն ունեցող մի ոլորտ, որտեղ ոչ թե տխուր է կամ ուրախ, այլ որտեղ ուրույն է: Միակ բառը, որը մեր իրականությունից դեպի այդ իրականություն կարող ենք կիրառել, «ուրույն» բառն է: Տարբերվում է, որովհետև մարդու առաքելությունն այս կյանքով ո՛չ սկսվում է, ո՛չ ավարտվում, այլ մի ընդհանուր պրոցես է, որի մասին մենք քիչ պատկերացում ունենք: Ու որը շատ բարդ ու բազմաշերտ է: Մի հանձնարարական կա՝ փորձ անել լավագույն կերպով ռեալիզացնել կյանքը, որը որպես պարգև տրված է մեզ: Եվ մեր խեղճուկրակ, բայց հսկայական, ծանր առաքելությունն ուսներիս տանել ու վերջում հրաժեշտ տալ այս կյանքին, անցնել հաջորդ՝ անհայտ էտապին, որովհետև անհրաժեշտություն չկա, որ մեզ հայտնի լինի: Եթե այդ պայմանական միջավայրը դրախտ անվանենք, ապա դրախտում լիքը անելիք կա, ինչն այստեղ չենք ավարտել:

Տարածել