Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ է անձնական կապիտալը և ինչպե՞ս այն կազմել

Ի՞նչ է անձնական կապիտալը և ինչպե՞ս այն կազմել

Ժամանակն ու ուշադրությունը չափազանց սահմանափակ են, այդ իսկ պատճառով մարդիկ գիտակցված, թե ենթագիտակցորեն ամեն վայրկյան ընտրություն են կատարում: Հնարավոր չէ բոլորի հետ ընկերություն անել, բոլորին սիրել և բարձր աշխատավարձ վճարել ինչպես նաև բոլորին նկարահանել հոլիվուդյան ֆիլմերում: Որակավորման պրոցեսն անընդհատ է: Մեկին նախընտրում են մյուսից պրոֆեսիոնալ դաշտում, ռոմանտիկ և սոցիալական հարաբերություններում: Մարդիկ գնահատում են իրար՝ դատելով որակական առանձնահատկություններից, որն այլ կերպ կոչվում է անձնական կապիտալ:



Ինչի՞ց է բաղկացած անձնական կապիտալը: 


Կրթություն
Ամենատրիվիալ կետերից մեկն է: Ֆորմալ կրթություն՝ օբյեկտիվ չափորոշիչներ, որոնք հեշտ է գնահատել: Աշխատանք փնտրելիս և, ընդհանրապես, սոցիալական տեսանկյունից մեծ դեր է խաղում ուսումնական հաստատության անունը: Շատ երկրներում բիզնեսում, քաղաքականության մեջ և նույնիսկ մշակույթի աշխարհում հիմնական խաղացողները երկու-երեք բուհերի շրջանավարտներ են: Այդ իսկ պատճառով հաճախ արժե երկրորդ բարձրագույն կրթություն ստանալ կամ մագիտրոսի աստիճան որևէ անվանի բուհում՝ ոչ այնքան նոր գիտելիքներ ստանալու, որքան ռեզյումեում «ճիշտ» տող լրացնելու համար:
Պրոֆեսիոնալ մակարդակ
Կրկին պարզ և օբյեկտիվ նշան է, թե որքան առաջ է մարդը շարժվել իր ընտրած ոլորտում, թե որքանով է տվյալ ոլորտը պահանջված հասարակության և տնտեսության մեջ, թե որքան դժվար է մտնել այդ ոլորտ: Կարիերա կառուցելու վրա ծախսած ջանքերն ու էներգիան միշտ ետ են գալիս: Չարժե խնայել:
Ֆինանսական դրություն
Այս կետը չշփոթեք մասնագիտական հաջողության հետ: Բարձր պրոֆեսիոնալիզմը միշտ չէ, որ եկամտաբեր է: Միշտ չէ, որ փողը վաստակած է, երբեմն այն գալիս է այլ աղբյուրներից, օրինակ՝ ծնողներից: Ինչևէ, նյութական ապահովվածությունը քիչ միավորներ չի ավելացնում անձնական կապիտալին, բայց այն ոչինչ է, եթե չկան մյուս բաղադրիչները:
Որքան շուտ է մարդ սկսում ինքուրույն վաստակել, և արժեվորել ամենն, ինչ հնարավոր է գնել փողով, այնքան բարձր է նրա ազատության աստիճանն ապագայում: Երբեք ուշ չէ վաստակելու համար:  
Էրուդիցիա և հմտություններ
Որակներ, որոնք չեն նույնանում կրթության հետ: Էրուդիցիան ավելի լայն է, քան ֆորմալ կրթությունը: Այն տարբեր փաստերի համախմբումը չէ գլխում, ոչ էլ խոսող հանրագիտարան: Դա կազմակերպված և մարզված ուղեղն է, որն ամենագրավիչն է մարդու մեջ:
Իսկ հմտությունները տարբեր հաճելի կարողություններն են, ինչպես օրինակ՝ երաժշտական գործիք նվագելը, սպորտը, հատկապես թենիս կամ ֆուտբոլ, ամենն, ինչ կարող է օգտակար և հաճելի լինել շրջապատի համար: Եվ ընթերցանությունը, և սպորտը կարող են դառնալ կյանքի էական բաղկացուցիչ: Պարզապես պետք է երկուսն էլ սարքել սովորություն:
Ծագում
Դա ընտանիքն է: Արդար է, թե ոչ, այն մեծ նշանակություն ունի, հատկապես երիտասարդ տարիքում, երբ ձեր կապիտալը դեռ փոքր է: Հետագա կյանքում էլ ամուր ընտանիքտ մեծ հարստություն է:


Կարդացեք նաև.



Սոցիալական կարգավիճակ և կապեր
Դա սոցիո-էկոնոմիկ կարգավիճակն է: Դրանք ընկերներն են, նրանց քանակն ու որակը: Դրանք գործնական և անձնական կապերն են: Սրա մեջ մտնում է նաև ամուսնությունը: Ամուսինը կարող է ավելացնել և պակասեցնել միավորները: Ամուսնության փաստն արդեն իսկ նշանակություն ունի: Որպես կանոն ամուսնական զույգերը շփվում են այլ զույգերի հետ, իսկ միայնակ կնոջն ավելի դժվար է յուրային դառնալ ցանկացած շրջապատում, քան միայնակ տղամարդուն:
Եթե սթափ նայենք, իրականում սոցիալական կապերն ամենաարժեքավորն են:
Հեղինակություն
Սոցիալական ցանցի դարում ձեր մասնագիտական հեղինակությունը գուցե հայտնի է ոչ բոլոր գործընկերներին, բայց անձնական հեղինականությունը բոլորին է հայտնի, կամ կարող է հայտնի դառնալ մի քանի քլիքի օգնությամբ: Ինտերնետում անոնիմ ոչինչ չկա, ոչինչ չի մոռացվում և չի ջնջվում: Առաջինը, որ անում են ապագա գործատուները, փեսացուներն ու հարսնացուները, սոցցանցերն են փորփրում: Ընկերները, հարևանները, թշնամիներն ու մրցակիցները, ում դուք գոնե մի քիչ հետաքրքիր եք, ձեր մասին տեղեկություններն այնտեղ են փնտրում:
Արտաքին տեսք Ֆիզիկական հմայք, գեղեցկություն, ամենն, ինչ առաջին պլան է գալիս անձնական հարաբերություններում և վերջին պլան մղվում մասնագիտական հարցերում: Արտաքինը շատ դռներ է բացում և առավելություն տալիս ցանկացած հարաբերությունների սկզբում: Բայց արտաքինը միայն ֆիզիկական գեղեցկությունը չէ, այն հագնվելու կարողությունն է, առողջությունն ու եռանդը:

LIFEHACKER

Տարածել