Գիտնականները պարզել են, թե ինչպես հաղթահարել ճարպակալման գենետիկ նախատրամադրվածությունը
Ճարպակալման առաջացման հավանականությունն անհանգստացնում ու մտահոգում է ժամանակակից բժիշկներին ու գիտնականներին և նրանք փնտրում են ավելորդ քաշը հաղթահարելու նոր մեթոդներ, քանի որ ամբողջ աշխարհում հազարավոր մարդիկ բախվում են այդ խնդրին: Հետազոտություններն ու վիճակագրագան տվյալնները ցույց են տալիս , որ ճարպակալում ունեցողների թիվն ամեն տարի ավելանում է:
Վերջին հետազոտության արդյունքները հիմք են տվել գիտնականներին կարծել, որ հնարավոր է գտնել խնդրի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ: Բացի այդ, կա նաև հավանականություն, որ հնարավոր է հաղթահարել նույնիսկ ճարպակալման գենետիկ նախատրամադրվածությունը: Պարզվել է, որ գենետիկ այդ շեղումը հնարավոր է ուղղել կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածույթան շնորհիվ: Ֆիզիկական վարություններն ու մարմնամարզությունը ոչ միայն տոնուս կհաղորդեն, այլ նաև կoգնեն պայքարել հիմնական պատճառի դեմ:
- Յուրաքանչյուր 10-րդ կինը գինուց ալերգիա ունի . որո՞նք են ախտանիշները
- Ականջակալների չարաշահումը խուլության է հանգեցնում. ինչպես չհասնել դրան
- Նոր հետազոտություն. Վիտամին D-ն պաշտպանում է հարբուխից ու մրսածությունից
Հետազոտելով գիրանալու հակում ունեցող մարդկանց՝ բժիկները պարզել են, որ կանոնավոր կերպով սպորտով զբաղվելը նվազեցնում է ճարպակալման առաջացման ռիսկի բարձրացման համար պատասխանատու գենի աշխատանքը: Առողջ ապրելակերպի շնորհիվ հաղթահարելով ճարպակալման գենետիկ հակումը՝ դուք առողջ գեն եք փոխանցում նաև Ձեր հաջորդ սերնդին: Հետագայում նվազում է ռիսկը, որ Ձեր երեխաները կարող են ավելորդ քաշի գենետիկ նախատրամադրվածություն ունենալ: Բժիշկները նշում են, որ այս մեթոդը կարող է դառնալ խնդրի լուծման բանալին:
Վերջին հետազոտությոնների արդյունքում պարզվել է նաև, որ սպորտը նվազեցնում է ոչ միայն ճարպակալում առաջացնող գենի աշխատանքը, այլ նաև կարգավորում է ևս 11 գեների գործունեությունը, որնք ևս մասնակցում են ճարպակալման գործընթացին: Այդ պատճառով էլ բժիշկները նորից խորհուրդ են տալիս լրջագույնս ուշադրություն դարձնել առողջ ապրելակերպի կանոններին ու զբաղվել սպորտով:
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)