Դադարեք լինել լավատես. Գիտակից չեզոքությունը նոր դարի հոգեվիճակն է
Ձեզ հավանաբար հարցրել են, թե ինչպիսի՞ն եք տեսնում բաժակը՝ կիսով չափ լիքը, թե՞ կիսով չափ դատարկ: Ու ասում են, թե ձեր պատասխանը ցույց է տալիս՝ կյանքում լավատե՞ս եք, թե՞ հոռատես:
Այս հարցը տալիս հենց լավատեսական պատասխանի ակնկալիքով, քանի որ մեզ շրջապատող աշխարհում բոլորը նախընտրում են հենց լավատեսներին, նույնիսկ ազգերի երջանկության վարկանիշներ են ստեղծվել, իսկ լրատվամիջոցները քարոզում են՝ լավատեսությունը դրական է անդրադառնում առողջության վրա: Այնպես որ, հայտնի հարցին պատասխանեք, թե բաժակը լիքն է, հակառակ դեպքում ռիսկը մեծ է, որ վատ տպավորություն կթողնեք:
Հոգեբանությունից կարդացեք
- Խոպան մեկնողների զավակների հոգեբանությունը վտանգված է
- 5 տարօրինակություն, որ տղամարդիկ ցանկանում են տեսնել կանանց մեջ
- Ինչո՞ւ են կանայք նախընտրում բարձրահասակ տղամարդկանց
- «Ծովախեցգետնի մենթալիտետ» կամ ինչո՞ւ են շրջապատողները դեմ Ձեր հաջողությանը
Հազվադեպ է պատահում, որ այս հարցին ճիշտ պատասխանեն: Իրականում բաժակը ոչ կիսով չափ լիքն է, ոչ կիսով չափ դատարկ, կամ հակառակը՝ և կիսով չափ լիքն է, և կիսով չափ դատարկ: Բաժակը շարունակվող փոխփոխության վիճակում է: Ինչպես Շեքսպիրն է գրել Համլետում` Լավ կամ վատ ոչինչ չկա, մարդիկ են այս կամ այն կերպ մտածելով իրերն այդպիսին դարձնում:
Աշխարհում միայն հրաշալի կամ միայն սարսափելի բաներ չկան: Ամեն ինչ ու բոլորն այդ երկու հատկանիշներն էլ ունեն: Եվ եթե մենք ուշադիր լինենք մեր մտքերին ու զգացմունքներին, երկու հրեշտակների կտեսնենք:
Չեզոքությունն ազատություն է տալիս, սպասելիքների և ցանկությունների փոխարեն օգնում է տեսնել ավելին, ինչպես ճշմարտությունն է: Եվ սա իրատեսական մոտեցում է ապահովում՝ առանց հրաշալի կամ սարսափելի որակումների և փոխարենը, ինչպես ԱՄՆ-ում են ասում, cool վիճակում:
[caption id="attachment_44227" align="alignleft" width="878"]Փիլիսոփա Ալան Վաթսը խորհուրդ է տալիս, այսպես ասած, գիտակից չեզոքություն: Որովհետև այն հեռանկար ունի, հաջողությունը կամ ձախողումը մեծ պատմություն չի դարձնում, օգնում է կյանքին մի քիչ թեթև նայել և մարդկանց ավելի հաջողակ է դարձնում: Ընդ որում հաջողությունները երբեմն ճնշում են, իսկ ձախողումները ուսանելի են լինում: Կարևորն առաջ գնալն է, ոչ թե տասը անգամ մտածելը, թե ինչ կարող էր լինել, եթե...:
Եվ այս ամենին ավելացնենք, որ ամեն ինչ հարաբերական է ու անցողիկ: Միակ հաստատ բանն այն է, որ ոչինչ երբեք նույնը չի մնում և ամեն ինչ փոփոխական է: Ժամանակավոր կիսատ կամ ժամանակավոր լիքը բաժակի իրավիճակում լինելու փոխարեն կարելի է ուղղակի չեզոք լինել:
Մի վախեցեք, որովհետև այդպես դուք նաև զգացմունքային կամ ինտելեկտուալ զոմբի չեք լինի, նաև բանտարկված չեք լինի ձեր իսկ սպասելիքների բանտում:
Կարդա նաև

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)
