BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նեյմար vs Կավանի. Ովքե՞ր են փարիզյան գլուխկոտրուկի

Նեյմար vs Կավանի. Ովքե՞ր են փարիզյան գլուխկոտրուկի մեղավորները

Դրությունը՝ խաղադաշտում


Խաղի 79-րդ րոպեին Նեյմարը ցանկանում էր իրացնել 11 մետրանոցը, սակայն Կավանին խլեց գնդակն ու բրազիլացուն թույլ չտվեց իրացնել հարվածը: Կավանին վրիպեց 11 մետրանոցից ու դա դարձավ քննարկումների մեծ թեմա, որը շարունակվեց մինչև հանդերձարան ու հասավ ղեկավարներին:

Դրությունը՝ հանդերձարանում


Նեյմարի եւ Կավանիի վիճաբանությունը շարունակվել է հանդերձարանում: Ֆուտբոլիստների միջեւ ծեծկռտուք կլիներ, եթե չմիջամտեին թիմակիցներ Տիագո Սիլվան եւ Մարկինյոսը:


Սպորտի մասին գրել ենք նաև․





Ի՞նչ է ասում մարզիչը


Ունաի Էմերին պարզաբանել է դրվագն ու նշել, որ վիճաբանության պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ այդ խաղում էմոցիաները հասել էին գագաթնակետին: Բայց մարզիչը վստահ է, որ ռմբարկուների կոնֆլիկտը չի ազդի թիմային արդյունքի վրա:

Ի՞նչ է ասում ղեկավարությունը


Ինչպես մնացած անհասականալի դեպքերում, ղեկավարները ձեռքը տանում են գրպանը: ՊՍԺ-ն Կավանիին 1 մլն եվրո է առաջարկել՝ 11 մետրանոց հարվածն իրացնելու իրավունքը Նեյմարին զիջելու համար: Ուրուգվայցի ռմբարկուն մերժել է:
Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարներին խնդրել է վաճառել Կավանիին

Իրականում, ինչպե՞ս են լուծում այս խնդիրը


Բնականաբար, այստեղ գործում է ռմբարկուական զգայարանները: Երկու ֆուտբոլիստներն էլ ցանկանում են շատ գոլեր խփել ու դառնալ ակումբի լավագույն ռմբարկուն: Մինչեւ Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխվելը, 11 մետրանոցներն իրացնելու տերը Կավանին էր: Սակայն 222-միլիոնանոց տղան գալով Փարիզ՝ ցանկանում է առաջինը լինել բոլոր առումներով: Այստեղ շատ կարեւոր է մարզչական շտաբի միջամտությունը, որը բացակայում է: Մարզիչները պետք է նախապես հաշվի առնեին, որ վաղ թե ուշ այսպիսի բախում լինելու էր: Եվ հարցերը ոչ թե խաղադաշտում՝ բոլոր աչքի առաջ պետք է լուծվեին, այլ խոհանոցում: Նեյմար vs Կավանի մինի-ճակատամարտը դաս կլինի՞ ՊՍԺ-ի մարզիչների եւ ղեկավարների համար, արդյոք որոշումն արդեն կայացվե՞լ է՝ ով է 11 մետրանոցը տերը՝ պարզ կդառնա, երբ ՊՍԺ-ի մասնակցությամբ խաղում մրցավարը ձեռքն ուղղի 11 մետրանոցի նշակետի վրա:

Տարածել