BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Meduza] «Դրախտային կղզիների արխիվը». Nike-ի, Appl

[Meduza] «Դրախտային կղզիների արխիվը». Nike-ի, Apple-ի և ռուսաստանյան բեռնափոխադրումների կենտրոնը

Nike-ի և Apple-ի հարկային սխեմաները


Մարզական հսկա Nike-ն օգտվում է օֆշորային ընկերությունից, որին պատկանում է Nike-ի ապրանքների ինտելեկտուալ սեփականությունը: Nike-ի եվրոպական ստորաբաժանումը (Նիդեռլանդներում) կարող է եկամուտը ցույց տալ էապես նվազեցված`դրանից հանելով հեղինակային իրավունքի վճարումները (ինքն իրեն), և քիչ հարկ վճարել:
Apple-ի պարագայում փաստաթղթերի նոր արխիվը ցույց տվեց, թե ինչպես է ընկերությունը հանդես գալիս օֆշորների դեմ, բայց գործնականում ակտիվները մի «գորշ իրավափաթեթից» մյուսը փոխանցում: Կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը Սենատում 2013-ին հայտարարեց, որ Apple-ը «փողերը չի թաքցնում Կարիբյան ինչ-որ կղզում»: Դրանից քիչ անց ընկերությունն իր ակտիվները Իռլանդիայից փոխանցեց օֆշորային կղզի` Ջերսի:  

Մեն կղզի. Ռուսաստանյան գործնական ավիափոխադրումների կենտրոն


Հարուստ ռուսաստանցիները հաճախ են իրենց բիզնես-ջեթերը գրանցելու համար օգտագործում Մեն կղզին: Այն օֆշորային տարածք է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միջև, որի օդանավերի ռեեստրը 6-րդն է աշխարհում` ելնելով հարկային առանձնահատկություններից: Մեն կղզու սխեմաներից օգտվում են հայտնի գործարարները:  Ընդհանուր առմամբ ռուսաստանցիները օդանավերի ԱԱՀ վճարումից մոտ 4,5 միլիարդ ռուբլի են տնտեսել:
Այդ սխեմայից օգտվում են ոչ միայն ռուսաստանցիները: Ֆորմուլա 1-ի պիլոտ Լյուիս Հեմիլթոնը 2013-ին գնել է Bombardier կարմիր բիզնես-ջեթ` այն ձևակերպելով օֆշորային տարբեր ընկերություների միջոցով ու տնտեսելով 3 միլիոն ֆունտից ավելի հարկ:

Լեոնիդ Միխելսոնի անանուն օդանավը


 «Նովատեկ»-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը Forbes-ի ռուսաստանյան ցուցակում առաջինն է: Ի տարբերություն ռուսաստանյան մյուս գործարարների, նա որոշել է իր օդանավը գրանցել ԱՄՆ-ում: Օրենքը թույլ չի տալիս օդանավերը ձևակերպել արտասահմանցու անունով, ամերիկյան կանոններով, սակայն, սողանցք կա, որը թույլ է տալիս դա անել ուրիշների հաշվեհամարի միջոցով: Միխելսոնն օգտագործել է Bank of Utah բանկը` օֆշորային ընկերությունների շղթայի միջոցով: Նրա անունը այդ բանկի փաստաթղթերում նույնիսկ չի էլ հիշատակվում:
Միխելսոնի Gulfstream բիզնես-ջեթի գրանցումը ոչ մի հարց չի առաջացրել մինչև 2014-ը, երբ «Новатэк»-ն ընկավ ամերիկյան պատժամիջոցների տակ: Բերմուդյան Appleby-ը, որի միջոցով է իրականացվել գրանցումը, այդ ժամանակ հրաժարվեց սպասարկել միլիարդատիրոջը, և նրա գործերը փոխանցվեցին Մեն կղզու ընկերությանը:

Արխիվային տվյալներն ու ռուսաստանյան ռեակցիան 


«Դրախտային կղզիների արխիվ»-ի գլխավոր հրապարակումներից մեկը նվիրված էր նրան, թե ինչպես ռուսաստանյան միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովն ու Յուրի Միլները կարող էին պետական փողերն օգտագործել Facebook-ի և Twitter-ի ակցիաները ձեռք բերելու համար: The New York Times-ը հիշեցնում է, որ  դա շատ հարցեր է առաջացրել` ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության համատեքստում:
Միլների ընկերությունը` DST Global-ը, իր պատասխանում ընդգծել է, որ բոլոր ներդրողները, որոնց փողերով ակցիաներ են ձեռք բերել, (նաև ВТБ-ն և Ուսմանովի հետ առնչություն ունեցող Kanton ընկերությունը), պասիվ դերում են. միայն գումար են տալիս և ոչ մի կերպ չեն ազդում նրանց ճակատագրի վրա:
Ալիշեր Ուսմանովը հերքել է, որ ինքը` կառավարելով «Գազպրոմ Ինվեստհոլդինգ»-ը, կարող էր պետական միջոցներն ուղղել իր սեփական ընկերություններ: Միլիարդատիրոջ ներկայացուցիչները նկատել են, որ կարող են դիմել դատարան` «իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանելու» համար:
Մարինա Սեչինան «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի նախկին կինն է: Նախքան բաժանվելը`2011-ին,  Մարինա Սեչինան, ըստ ամուսնու հայտարարագրի, եկամուտ չուներ: Հետո մասնաբաժին է ստացել ռուսական մի քանի ընկերություններում: 2012-ին  Կայմանյան կղզիներում նրա անունով գրանցվել է  S Holdings Ltd.-ը: Ֆիրման պետք էր` ավստրիացի Յուլիուս Մայնլի (Julius Meinl սուրճի սեփականատեր) զարգացման նախագծերն իրականացնելու համար: Մարինա Սեչինայի ընկերությունը պետք է դառնար «ընտրված ներդրողը», որն ի վիճակի է մի քանի տասնյակ միլիոն եվրո ներդնել օֆշորային ընկերություններում և նախագծեր իրականացնել ՌԴ համար: Երբ Appleby պարզեց, որ Սեչինան ՌԴ-ում «կարևոր քաղաքական դեմք է», նրա ընկերությունը Մայնլի ընկերություններում  փոխարինեցին այլ կազմակերպություններով:
«Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի նախկին կինը իր` օֆշորային ընկերությունների ու ավստրիական զարգացման նախագծերում ներդրումների մասին խոսելիս, պարզապես ասաց` «անհեթեթություն է»: 


Կարդացեք նաև․




Տվյալների աղբյուրը


Ինչպես Պանամյան արխիվի դեպքում, օֆշորային նոր տվյալները ստացել է գերմանական Süddeutsche Zeitung թերթը, որը չի բացահայտում աղբյուրին վերաբերող մանրամասները: Երբ են փոխանցվել փաստաթղթերը և ինչքան է տևել աշխատանքը. սա էլ հայտնի չէ: Լրագրողի տրամադրության տակ հայտնվել է 13,4 միլիոն փաստաթուղթ երկու ընկերությունից` բերմուդյան Appleby և սինգապուրյան Asiacity Trust: Արխիվային տվյալները 1950-ից մինչև 2016 թվականներն են: Ընկերությունների ներքին տեղեկություններից բացի, բազայում 19 պետության կորպորատիվ ռեեստրների տվյալներ կան:
Հետաքննությանը ներգրավվել է 96 հրատարակչություն և 381 լրագրող` 67 երկրից:
ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր  Ռոսսին կասկածեցին ռուս օլիգարխների հետ կապի մեջ: Նույնիսկ այդ պաշտոնում նշանակվելուց հետո` 2017-ին, Росс-ը (օֆշորային շղթայի միջոցով) պահպանել է Navigator Holdings ընկերությունում իր մասնաբաժինը: Այդ ընկերությունը նաև գազ է տեղափոխում ռուսական Սիբուր նավթաքիմիական հոլդինգի համար: Սիբուրի բաժնետերերի կազմում են ամերիկայն պատժամիջոցների տակ հայտնված միլիարդեր գենադի Տիմչենկոն ու Կիրիլ Շամալովը, որին անվանում են Պուտինի փեսա: Ռոսսի ներկայացուցիչները հայտնել են, որ նա երբեք չի հանդիպել սեփականատերերի հետ, իսկ տրանսպորտային ընկերությունում ներդրում է արել մինչև դրա`  ռուս գործընկերների հետ համագործակցելը:  
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ն  իր անձնական միջոցները ներդրել է օֆշորային հիմնադրամներում: Ընդ որում, այդ միջոցները ստացել է նաև BrightHouse-ը, որը մեղադրվում էր հարկային խախտումների մեջ:
Արխիվում հիշատակվում են 50 120 գործիչներ, նաև Կանադայի վարչապետ Ջաստին Տրուդոն, որի խորհրդականը միլիոննավոր դոլարներ է տարել օֆշորներ:

MEDUZA 1, 2

Տարածել