Զվարճա՞նք, թե՞ անհրաժեշտություն․ պլաստիկ վիրահատությունը շատերին օգնում է ազատվել կոմպլեքսներից
Միայն անցած տարի ԱՄՆ-ում պլաստիկ վիրահատությունների քանակը կազմել է 1.8 մլն. : Համաշխարհային ցուցանիշի 19 տոկոսը: Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ 11 տոկոս, երրորդը՝ Հարավային Կորեան՝ 5 տոկոսից մի քիչ ավելի:
Վիրահատության համար ամենաբարձր վճարը պահանջում է Հարավային Կորեան. գներն այստեղ սկսվում են 7 հազար դոլարից: Ու թեև գներն այստեղ ամենաբարձրն են, Կորեան հավակնում է դառնալ պլաստիկ վիրահատությունների կենտրոն, այցելուների հիմնական մասն արտասահմանից են:
Զվարճանք, թե անհրաժեշտություն
Պլաստիկ վիրահատությունը շատերին օգնում է ազատվել կոմպլեքսներից, սակայն դա արվում է ոչ միայն գեղեցիկ տեսք ունենալու համար: Հաճախ պլաստիկ վիրահատությունն անհրաժեշտություն է, օրինակ՝ քթի ծռված միջնապատի վիրահատությունը նորմալ շնչառությունը վերականգնելու համար է, կամ մեծ կրծքերի փոքրացման շնորհիվ մեղմանում է ողնաշարի ցավերը:
Կարդացեք նաև․
- Էլեկտրոնային ծխախոտը կարող է առաջացնել սրտի հիվանդություն․ ահա, թե ինչու
- Սննդային կոմա. ինչո՞ւ ուտելուց հետո չենք կարողանում աշխատել
- Կարելի՞ է հիվանդ երեխային դպրոց ուղարկել կամ որքա՞ն պետք է կշռի դպրոցական պայուսակը․ ամեն ինչ դպրոցականի առողջության մասին
Ի՞նչ են վիրահատում տղամարդիկ
Պլաստիկ վիրահատության սիրահար են նաև ամերիկացի տղամարդիկ. 2016 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն ԱՄՆ-ում 55 հազար տղամարդ դիմել է քթի վիրահատության: Նախորդ տարվա համեմատությամբ ցուցանիշն ավելացել է 3%-ով: Ամերիկացի տղամարդկանց նաև հետաքրքրում է հոնքերի ուղղման ուղղությամբ, այս միջամտությունը ցուցանիշների ցանկում երկրորդ տեղում է: Քիչ չէ նաև բոտոքս ներարկող տղամարդկանց թիվը: Ընտրության շարքում է նաև մազերի լազերիային հեռացումը:
Պետք չէ թեթևամտորեն վերաբերվել պլաստիկ վիրահատությանը: Հիշեք, այնուամենայնիվ դա վիրահատություն է, որը պահանջում է առողջ օրգանիզմ, հետվիրահատական 1- 2 շաբաթյա շրջան և ծայրահեղ ուշադրություն ու համառություն՝ հետագա բարդություններից ու կրկնակի վիրահատությունից խուսափելու համար: Այնպես որ, որոշողը դուք եք՝ դիմել վիրահատական միջամտությանը , թե ոչ:
Կարդա նաև

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի 2-րդ գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)
