ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Իրականում՝ ոչ] Կարո՞ղ էին սահմանապահները կանխել Զ

[Իրականում՝ ոչ] Կարո՞ղ էին սահմանապահները կանխել Զավեն Կարապետյանի սահմանահատումը

Հունիսի 21-ի առավոտյան ադրբեջանական մամուլը ցնծաց, հայտարարելով, որ կարողացել են կանխել հայկական դիվերսիոն խմբի հարձակումը և գերեվարել են հայ դիվերսանտի: Այնուհետև հրապարակեցին մի տեսանյութ, որտեղ «դիվերսանտը» ներկայացնում է իր ծննդյան տարեթիվը, անուն ազգանունը և պատմում էր «ռազմական գործողության» մանրամասները: Տեսանյութում «դիվերսանտի» ձայնն ու կադրը չեն համընկնում, կասկած կա, որ նրա խոսքը կրկնօրինակված է: Նա չունի ահաբեկվածի կամ վախեցածի տեսք:
ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ այդպիսի զինծառայող չկա, դիվերսիոն հարձակման մասին լուրն ապատեղեկատվություն է: Ավելի ուշ ոստիկանությունը պարզեց, որ Զավեն Կարապետյանը ծնվել է Նոր Խարբերդ ավանում, եղել է մանկատան սան: 1994 թ տեղափոխվել է Վանաձոր և մոտ 4 տարի բնակվել Շառլ Ազնավուրի հիմնադրամի տրամադրած տնակում, հետո վաճառել այն ու դարձել թափառաշրջիկ: Վերջին տարիներին Հայաստանի տարբեր վայրերում վարձատրության դիմաց զբաղվել է անասնապահությամբ: Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, ակնհայտ են եղել մտավոր թերություններ։
Զավեն Կարապետյանը Զինված ուժերում չի ծառայել մտավոր հետամնացության պատճառով: Պաշտպանության նախարարի հրամանով ծառայությունից ազատվել է 1993 թվականի դեկտեմբերին: Այսինքն` ակնհայտ է, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէր կարող լինել զինվորական կամ զինվորական գործողության մասնակից: Բացի այդ` ակնհայտ է, որ մարդը վատառողջ է, հենց դա է պատճառը, որ Ադրբեջանական ԱԱԾ տեքստը նույնիսկ չի կարողանում արտասանել: Այսինքն Զավեն Կարապետյանի սահմանահատումը հավանաբար պատահականություն է:
Իրականում առաջին դեպքը չէ, որ Հայաստանի քաղաքացին մոլորվում կամ պատահաբար հատում է հայ-ադրբեջանական սահմանը, Ադրբեջանում ենթարկվում կտտանքների, որոշ դեպքերում նույնիսկ սպանվում: Իսկ ի՞նչ են անում սահմանապահները, երբ քաղաքացին անցնում է սահմանը: Չե՞ն տեսնում:



Իրականում` ՈՉ շարքի մյուս հոդվածները



Այս դեպքերը ցույց են տալիս, որ ինչպես Հայաստանի քաղաքացիներն են ազատորեն անցնում սահմանը դեպի Ադրբեջան, այնպես էլ կարող են ադրբեջանցի դիվերսանտները ազատ ելումուտ ունենալ: Հատկապես այս իրավիճակում, երբ վերջին շաբաթվա ընթացքում սրվել էր իրավիճակը: Սահմանապահները կարող էին կանխել սահմանահատումը, եթե աչալուրջ լինեին:

Իրականում` ոչ


Բանն այն է, որ Տավուշի մարզը Ադրբեջանի հետ մոտ 352 կմ սահման ունի, և այն ծայրից-ծայր վերահսկելը գործնականում գրեթե անհնար է: Հատկապես, որ սահմանի երկայնքով փշալար չի անցնում և խրամատները հատվածական են: Այսինքն` հայ-ադրբեջանական սահմանը երկար խրամատ չէ, փշալարով փակված չէ, որ մարդը չկարողանա հատել այն: Խրամատ փորելու կամ փշալար անցակցնելու հնարավորություն նույնպես չկա, որովհետև ադրբեջանական կողմը կրակում է ու թույլ չի տալիս ինժեներական աշխատանքներ իրականացնել:
Բացի այդ` Տավուշի սահմանին բնական ռելիեֆն այնպիսին է, որ «մեռյալ», անտեսանելի գոտիները շատ են, և դրանք ուղղակի անհնար է փակել: Անտառապատ հատվածները պոտենցիալ վտանգավոր են և սահմանապահների համար դժվար հսկելի: Այդ հատվածներում սահմանային հսկողությունը իրականացվում է ականներով: Այսինքն` ամեն անգամ, երբ մարդ է անցնում սահմանը, ողջ մնալու հավանականությունը շատ փոքր է: Նա ամեն քայլափոխի կարող է ականի վրա պայթել` ողջ մնալը բացառություն է, զոհվելն` օրինաչափություն:

Տարածել